Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Ադիբեկի Ավագյան (ռուս.՝ Авакьян Сурен Адибекович, մարտի 12, 1940(1940-03-12) կամ 1940[1], Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Սահմանադրական իրավունքով զբաղվող հայտնի ռուսաստանյան գիտնական, իրավաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի վաստակավոր իրավաբան, Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համասլարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի վարիչ։ Սահմանադրական իրավունքի խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումների՛ գիտական հոդվածների, դասագրքերի հեղինակ, ինչպես նաև սահմանադրական իրավունքի խոշորագույն մատենագիտության կազմող։

Սուրեն Ավագյան
Ծնվել էմարտի 12, 1940(1940-03-12) (84 տարեկան) կամ 1940[1]
Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունիրավագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գործունեության ոլորտՍահմանադրական իրավունք
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՍտեփան Կրավչուկ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սուրեն Ավագյանը ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում 1940 թվականի մարտի 12-ին։ 1963 թվականին գերազանց ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հետո սովորել է նույն համալսարանի հեռակա ասպիրանտուրայում։ 1970 թվականին պաշտպանել է «Տեղական Խորհուրդների գործունեության իրավական կառավարման հարզերը» թեկնածուական դիսերտացիան։ 1980 թվականին պաշտպանել է «Իշխանության ներկայացուցչական մարմինների գործունեության իրավական կառավարումը ԽՍՀՄ-ում (տեսության և պրակտիկայի խնդիրները)» դիսերտացիան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #129449849 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.