Սուրեն Ավդալբեկյան
Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան (հուլիսի 1, 1920[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 2013), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1968), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1977 թվականից)[2]։ Վիրաբույժների միջազգային ընկերակցության իսկական անդամ (1972), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։
Ծնվել է | հուլիսի 1, 1920[1] |
---|---|
Ծննդավայր | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 10, 2013 (92 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)[1] |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1968) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հուլիսի 1-ին, Սուխումում։ 1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949 թվականից եղել է Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը և գլխավոր բժիշկը[3]։ 1963 թվականից աշխատել է որպես ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի ռեկտոր, 1968 թվականից նաև կրծքի վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ[4], 1963-1988 թվականներին՝ ԵԲԿԻ հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդական։
Ավդալբեկյանը ՀԽՍՀ-ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է[4]։
Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը (1949), կատարել արմատական վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների (1951) և կերակրափողի հիվանդությունների (1952) ժամանակ, սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ (1962)։
Ուսումնասիրել է սպիտակուցալուծիչ ֆերմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում)։
Գրիտական գործունեություն
խմբագրելԱվելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է[3]։ Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին (թոքերի թարախային պրոցեսներ, թոքերի էխինոկոկ, բրոնխալայնանք)[4]։
Անդամակցություն
խմբագրելԱվդալբեկյանն անդամակցել է Վիրաբույժների միջազգային ընկերակցությանը (1970), եղել է Վիրաբույժների հյուսիսկովկասյան գիտական ընկերության պատվավոր անդամ։
Պարգևներ
խմբագրելՀիշատակ
խմբագրել1995 թվականից Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը[5], Ա. Լ. Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները կոչվել են Ավդալբեկյանի անունով[6]։
Երկեր
խմբագրել- Диагностика гнойных заболеваний легких, Е., 1972 (համահեղինակ)[7]
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 52. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1975). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր հատոր 1, 609.
- ↑ «Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան | ԱԱԻ Հայաստան». nih.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սուրեն Ավդալբեկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ավդալբեկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 609)։ |