Սուրեն Թադևոսյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թադևոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Թադևոսյան (հուլիսի 19, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2016[1], Վալենսիա[1]), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։
Սուրեն Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1975 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 11, 2016[1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ |
IMDb | ID ID 6479021 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևան քաղաքում։ 1992 թվականին ավարտել է Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտ, որտեղ էլ ընդգրկվել է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմի կազմում և 1992, 1994 թվականներին Մոսկվայում դարձել չեմպիոն։ 1992-93 թվականներին սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի տնտեսագիտական բաժնում։ 1996 թվականին ուսումը շարունակել և ավարտել է Մոսկվայի իրավաբանական համալսարանում՝ որպես իրավաբան։ 1994-98 թվականներին եղել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի գլխավոր խմբագիրը։ 2001-2004 թվականներին կինոռեժիսորություն է սովորել Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Escuela De Cine» կինոդպրոցում։ 2004-2011 թվականներին եղել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերությունների գլխավոր ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և փոխտնօրեն։ Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի և Նարեկ Բավեյանի պրոդյուսերը։ Մահացել է 2016 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում[2]։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՆկարահանվել է «Մեր բակը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում։ Աշխատել է հայկական հեռուստաընկերություններում՝ հեղինակելով մի շարք հեռուստանախագծեր և հեռուստասերիալներ։ Նկարահանել է մի շարք երաժշտական և գովազդային տեսահոլովակներ[3], իսկ ԱՄՆ-ում անցկացվող «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին[4], իսկ 2010 թվականին՝ «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին[5]։ 2011 թվականին Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://avproduction.am/?ln=am&page=person&id=663
- ↑ «Մահացել է Սուրեն Թադևոսյանը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Սուրեն Թադևոսյան». zarkfoundation.com.
- ↑ «3-րդ Արմենիան Գոլդեն Սթար մրցանակաբաշխություն». HayFanat.com. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «HayFanat.com Օնլայն Մրցանակաբաշխություն». HayFanat.com. 2010 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.