Սուրեն Շադունց
Սուրեն Կոստանդինի Շադունց (1898[1], Ջաբրայիլ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1938, Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1917)։
Սուրեն Շադունց | |
---|---|
Ծնվել է | 1898[1] |
Ծննդավայր | Ջաբրայիլ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 21, 1938 |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Suren Shadunts Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Քարոզչական աշխատանք է տարել և մասնակցել խորհրդային ռեժիմի հաստատմանը Ադրբեջանում։ 1921 թվականի մարտին տեղափոխվել է Հայաստան, մասնակցել Զանգեզուրի քաղաքացիական կռիվներին։ 1921-1923 թվականներին եղել է ՀԿ(բ) կ Երևանի կոմիտեի քարտուղար, 1923-1927 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ, իսկ 1927-1928 թվականներին ղեկավարել է ջրային տնտեսության Անդրկովկասյան վարչությունը։ 1928-1931 թվականներին աշխատել է ՀամԿ(բ) կ Կենտկոմում։ 1931-1932 թվականներին Միջինասիական բամբակամիավորման նախագահն էր։ 1931 թվականի գարնանը, որպես ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի լիազոր, ղեկավարել է Տաջիկստանում բասմաչական շարժման դեմ մղվող մարտերը։ 1932 թվականին եղել է ՀամԿ(բ) կ Միջինասիական բյուրոյի քարտուղար, 1934 թվականից՝ Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1936 թվականին՝ ՀամԿ(բ) կ ԿԿ ԿՎՀ ֆինանսական խմբի ղեկավար։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի շքանշանով (1935 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Շադունց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 412)։ |