Սոֆիայի տաճար (բելառուս․՝ Сафійскі сабор), չգործող ուղղափառ եկեղեցի Պոլոցկում, 11-13րդ դարերի ճարտարապետական հուշարձան, ժամանակակից Բելոռուսիայի առաջին քարե կառույցը[1]։

Սոֆիայի վանք
Տեսակտաճար և ուղղափառ տաճար
Մայր եկեղեցիWorld Heritage Tentative List for Belarus?
Կայքsophia.polotsk.museum.by
 Cathedral of Saint Sophia in Polack Վիքիպահեստում

Վանքը կառուցվել է 11-րդ դարի կեսերին բյուզանդական ոճով և օծվել Սուրբ Սոֆիայի[2] անունով։ Սոֆիայի տաճարը մեզ է հասել բավական փոփոխված, վերջնական վերակառուցվել է վիլենյան բարոկկոյի ոճով։ Այդ տեսքով էլ հասել է մեզ։

Ժամերգությունները Սոֆիայի տաճարում դադարեցվել են 1920ական թվականներին, վերսկսվել՝ 1942-1944 թվականներին։ 1969 թվականի վերջեից մինչև 1983 թվականը վանքում տարվել են վերականգնողական աշխատանքներ (նախագծի հեղինակ բելոռուս ճարտարապետ Վալերի Սլուչենկո) և արվեստագիտության թեկնածու Վալենտին Բուլկինի ղեկավարությամբ՝ ճարտարապետաերկրաբանական ուսումնասիրություններ։

Կառույցի յուրահատկությունը

խմբագրել

Բազմաթիվ ավերածություններից և վերակառուցումներից հետո 11-րդ դարի տաճարից մնացել է հիմքը, պատերի և հիմնասյունների ստորին մասերը, և միայն արևելյան ապսիդն է (շենքի շրջանաձև ելուստ) մնացել 12 մետր բարձրության վրա։ Տաճարի կառուցման համար որպես շինանյութ օգտագործել են պլինֆա՝ տափակ աղյուս, որի պատրաստման բաղադրատոմսը և շարվածքի տեխնոլոգիան բերել էին բյուզանդիայի վարպետները։ Վանքի շարվածքը կատարվում էր Բյուզանդիայի ճարտարապետության դասական տեխնոլոգիայով՝ «ընկղմված շարքով», երբ աղյուսի ամեն երկրորդ շարքը թաքցրած էր, պատի խորքն էր ընկղմված և վերևից հարթվում էր սվաղով։ 11-րդ դարում վանքը դրսից եղել է գծավոր, անհարթ, իսկ ներսից՝ հարթեցված և ծածկված որմնանկարներով։

Ունիատի շրջան(ունիատ՝ եկեղեցիների միավորման կողմնակից)

խմբագրել

1579 թվականին թագավոր Ստեֆան Բատորիայի զորքերի կողմից Պոլոցկը գրավելուց հետո Սոֆիայի եկեղեցին միակ ուղղափառ եկեղեցին էր քաղաքում։ 1596 թվականին Բրեստի ունիայի ստորագրումից հետո ավանդական ուղղափառությունը դարձավ անօիրնական և եկեղեցական միության կողմից հալածվող դավանանք[3][4], իսկ նրանց ամբողջ ունեցվածքը, այդ թվում նաև վանքը փոխանցվեց ունիտներին։ 1607 թվականի հրդեհից և մասնակի ավերումից հետո վանքը լքված էր, 1618 թվականին ունիտ արխեպիսկոպոս Իոսաֆատ Կուցեվիչը վերականգնեց և վերակառուցեց վանքը։

1642 թվականին վանքը նորից տուժեց հրդեհից, բայց շուտով վերականգնվեց։ Ռուս-լեհական պատերազմի ժամանակ Պոլոցկը գրավեցին ցար Ալեքսեյ Միխայլովիչի ռուսական զորքերը, վերջինս 1654 թվականի այցելեց վանք։ Մինչև 1667 թվականը Սոֆիայի տաճարը ուղղափառ էր, հետո նորից անցավ ունիտներին։

Տաճարի փակումը և պայթեցումը

խմբագրել

1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի ժամանակ,1705 թվականին Պետորս I-ը այցելեց տաճար։

Հյուսիսային պատերազմի ժամանակ Պետորս I-ի հրամանով տաճարը օգտագործվել է որպես զինամթերքի և հանդերձանքի պահեստ, իսկ 1710 թվականի պայթյունից հետո էական ավերվել է։

Համաձայն 19-րդ դարի լեհ պատմաբան Ֆրանցիշեկ Դուխինսկու, Պետորս I-ը արբած, զինվորների հետ ներխուժել է ունիտներին պատկանող վանքը, որտեղ պահպանվում էին Իոսաֆատ Կուցեվիչի մասունքները։ Ցարը պահանջել է ցարական դարպասների բանալիները, իսկ երբ նրանք հրաժարվել են տալ, անձամբ սպանեց վանահորն ու 4 սրբահայր բազիլիաններին, իսկ մարմինները հրամայեց քցել Դվինա գետը[5]։ Այս իրադարձության մասին կարճ հայտնում է Վիտեբսկի տարեգրությունը Eodem anno [1705], mense Iulli 11 die in ecclesia S. Sofiae ipse occidit 4 basilianos in Polocia («Նույն 1705 թվականին, հուլիսի 11-ին Պոլոցկի Սուրբ Սոֆիայի վանքում ցար Պետրոս I-ը սպանեց 4 բազիլիանների[6]»)։

Մեկ այլ տարբերակով, կոնֆլիկտը տեղի է ունեցել, երբ ցարի հարցին, թե ով է սրբապատկերում պատկերված, սրբահայրերը պատասխանել են, որ անհավատների ձեռքով սպանված սուրբ Իոսաֆատն է[7]։ Ցարը հրամայել է ձերբակալել նրանց, բայց հանդիպել է դիմադրության, տեղի է ունեցել բախում, ինչի արդյունքում էլ նրանք սպանվել են։ Հնագույն ակտերի ռուսական պետական արխիվում պահվող Պետրոս I-ի կաբինետի փաստաթղթերում հայտնվում է, որ «Պոլոցկի դեպքը ունիտ սրբահայրերի հանդուգն վարքով հրահրված ցարի զայրույթի պատճառով էր»[8]։

1705 թվականի հուլիսի 11-ին, դեպքից հետո վանքը փակվեց ռուսական բանակի կողմից։ Սկզբից Պետրոս I-ը մտադիր էր փոխանցել վանքը ուղղափառ համայնքին, բայց վերջինս հրաժարվեց ընդունել այն, վախենալով, որ ռուսական զորքերի հեռանալուց հետո նրանց դեմ հալածանքներ կսկսվեն[8]։

Վանքի գավիթում վառոդի պահեստն էր, որը 1710 թվականի մայիսի 1-ին պայթեց[7], ինչի պատճառով Սոֆիայի տաճարը մասնակիորեն ավերվեց։

Վերականգնում և հետագա պատմություն

խմբագրել
 
Տեսարան Սոֆիայի տաճարի ինտերիերից

Վանքի վերականգնումը իրականացրեց ունիտ արխեպիսկոպոս Ֆլորիան Գրեբնիցկին։ 1750 թվականին պատերի պահպանված հիմքերի վրա բարձրացվեց վիլենյան բարոկկոյի ոճով կառուցված երկաշտարակ բազիլիկը, որը օծեցին Հոգեգալուստի անունով։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ վանքը ֆրանսիացիները օգտագործել են որպես ախոռ։

Վանքում բացված 1839 թվականի Եկեղեցական ժողովից հետո Սոֆիայի տաճարը դարձավ ուղղափառ։

Վանքը հիմնանորոգվել է 1911-1914 թվականներին։ 1924 թվականին սովետական աթեիստական քաղաքականության հետևանքով վանքը փակվեց և այնտեղ բացվեց գավառագիտական թանգարան։

Գրեմանական օկուպացիայի տարիներին 1942 թվականից մինչև 1944 թվականի հուլիս Սոֆիայի վանքը գործել է, հետո նորից փակվել։

1985 թվականին չեխական «Rieger Kloss» երգեհոն արտադրող ընկերությունը վանքում առաջին երգեհոնը տեղադրեց։ Առաջին համերգը տվեց երգեհոնահար Օլեգ Յանչենկոն 1985 թվականի մայիսի 2-ին։

Ժամանակակից վիճակ

խմբագրել
 
St. Sophia Cathedral in Polotsk - Miniature

1750 թվականի վերականգնումից հետո վանքը իրենից ներկայացնում էր եռանավ միապսիդ բազիլիկ, ուղղված դեպի հյուսիս։ Հարավային մասից 50 մետր վեր են խոյանում երկու սիմետրիկ աշտարակներ։ Վերականգնվելով վիլենյան բարոկկոյի ոճով՝ վանքը նոր ինտերիեր ունեցավ։ Բարոկյան սյուններից բացի հայտնվեցին շատ ծեփազարդեր, ձևավոր քիվեր և անսովոր գունային գամմա։

Տաճարի խորանի հատվածը կենտրոնական նավից բաժանված էր բարձր եռաշերտ պատնեշով, որի կամարի վրա կար Նոր Կտակարանի Երրորդության խորաքանդակ պատկերը։ Երկրորդ և առաջին հարկերը ներկված և զարդարված էին փայտե քանդակներով։ Զոհասեղանի պատնեշի նկարներից պահպանվել են Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» և «Անձեռնակերտ Փրկիչը» հայտնի որմնանկարի պատճենները։

Տաճարը Պոլոտսկի պատմամշակութային արգելոց-թանգարանի մի մասն է։ Մայր տաճարին կից տեղադրված է Բորիսի քարերից մեկը։

Սուրբ Սոֆիայի տաճարի համերգասրահում ամեն տարի ապրիլ և նոյեմբեր ամիսներին անցկացվում են հին և ժամանակակից կամերային և երգեհոնային երաժշտության փառատոներ, որոնցից ամենահայտնին «Զվանի Սաֆիյա» փառատոնն է, ամեն կիրակի տեղի են ունենում երգեհոնային երաժշտության համերգներ մենակատարի մասնակցությամբ։

Այնպիսի վիրտուոզ երգեհոնահարներ, ինչպիսիք են Յոհան Թրամմերը (Ավստրիա), Պիեռ Գիվոն (Ֆրանսիա), Վերոնիկա Վեբեր-Գերկենը (Գերմանիա), արդեն պատիվ են ունեցել ելույթ ունենալ Պոլոցկի Սուրբ Սոֆիայի տաճարում։

Տարին մեկ անգամ՝ հունիսի 5-ին, Սբ. Եփրոսինե Պոլոտսկիի հիշատակին տեղի է ունենում ուղղափառ պատարագ։ Այնուհետև տեղի է ունենում խաչի երթ Սուրբ Սոֆիայի տաճարից մինչև Սպասո-Եփրոսինե վանք։

Պոլոցկի Սոֆիայում հայտնաբերվել են 11-րդ դարի արձանագրություններ։ Հիմքի մեծ հարթ քարի վրա քանդակված են տաճարը կառուցած մարդկանց անունները՝ «Դովիդ, Թոումա, Միկուոլա, Կոպես», ինչպես նաև «Պետր, Վորիշկո»[9]։ Այս անունների մի քանի մեկնաբանություններ կան, օրինակ, Տ.Վ.Ռոյդեստվենցկայան առաջարկել է կարդալ ձորս հոգու անուն արևելասլավոնական ձևով՝ Դավիդ, Տոումա, Միկուոլա, Կոպես։ միևնույն ժամանակ Ի․Լ.Կալեչիցը այստեղ տեսնում է երկու մարդու անուն, սլավոններին բնորոշ ձևով կնված և տան անունները՝ Դավիդ Տումաշ և Միկոլա Կոպես[10]։

Տեսնել նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Музей истории архитектуры Софийского собора». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «София (философия)». Википедия (ռուսերեն). 2024 թ․ ապրիլի 17.
  3. Дмитриев М. В. Между Римом и Царьградом. Генезис Брестской церковной унии 1595—1596 гг. М.: Издательство МГУ, 2003 [1] Արխիվացված 2016-11-28 Wayback Machine
  4. Униатская церковь // Советская историческая энциклопедия Արխիվացված 2019-06-22 Wayback Machine
  5. F. H. Duchiński, Historia o pozabiianiu bazilianów w połockiey cerkwi przez cara moskiewskiego etc. w roku 1705tym, dnia 30 Junia starego, Paryż 1863 Արխիվացված 2017-08-04 Wayback Machine.
  6. Літопіс Панцирного й Аверки Արխիվացված 2020-02-23 Wayback Machine; Витебская ЛЂтопись, составленная витебскими мЂщанами Стефаномъ Гавриловичемъ АвЂркою 1578—1768 Արխիվացված 2008-11-21 Wayback Machine
  7. 7,0 7,1 Собор Святой Софии, Премудрости Божией, в Полоцке Արխիվացված 2009-09-30 Wayback Machine // Патриархия.Ru
  8. 8,0 8,1 «В. И. Петрушко (доктор церковной истории). Митрополит Лев Заленский и Униатская Церковь в Речи Посполитой в период его правления». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  9. «Письменности по археологических памятниках Полоцка 10-13 в.». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. Калечыц І. Л. Эпіграфіка Беларусі Х-ХIV стст. / Мінск: Беларуская навука, 2011. С 38.

Գրականություն

խմբագրել
  • Раппопорт П. А. Зодчество Древней Руси / П. А. Раппопорт. — Л.: Наука, Ленинградское отделение, 1986. — 160 с.
  • Слюнченко В. Г. Полоцкий Софийский собор : историко-архитектурный очерк. — Минск : Полымя, 1987. — 48 с.
  • Комеч А. И. Древнерусское зодчество конца Х — начала XII веков : Византийское наследие и становление самостоятельной традиции / А. И. Комеч. — М.: Наука, 1987. — 319 с.
  • Кривонос Ф. Полоцкий храм Святой Софии… // Зрок. — Мінск, 1994. — № 9. — С. 10-20.

Հղումներ

խմբագրել