Սո Ջի Սոբ
Սո Ջի Սոբ (կորեերեն՝ 소지섭, նոյեմբերի 4, 1977, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան, երգիչ, մոդել։
Սո Ջի Սոբ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Chungwoon University? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, երգիչ, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Cho Eun-jung?[1] |
ji-sub.net | |
Կրթություն
խմբագրել- Ինչոն Սին Գվանգ տարրական դպրոց
- Կվանգ Սոնգ միջնական դպրոց
- Կվանգ Սոնգ ավագ դպրոց
- Կորեայի Ֆիզկուլտուրայի Ազգային Համալսարան, Բիզնես կառավարման բաժին (կիսատ է թողել)
- Չոնգ Ուն Համալսարան, Դերասանական արվեստի բաժին (ավարտել է)
Վաղ կյանք
խմբագրելՍո Ջի Սոբը ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 4-ին Սեուլում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան է (ունի մեծ քույր)։ Երրորդ դասարանում նա տեղափոխվեց Ինչոն[2]։ Դպրոցական տարիներին հանդես է եկել որպես լողորդ, և 12-րդ դասարանում ստանձնել լողի խմբի ավագի պաշտոնը։ Լողալու հիմնական ոճը բրասն էր, որով Ազգային Երիտասարդական Մրցաշարի թմային պայքարում ստացել է ոսկե մեդալ, իսկ անհատական պայքարում արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել[3][4]։
Այնուամենայնիվ, ավագ դպրոցը ավարտելուց առաջ նա որոշում է թողնել լողորդի կարիերան ապրուստի համար և դառնալ մոդել, և 1995 թվականին ընտրվեց որպես Storm կոչվող ջինսե տաբատների բրենդի առաջին էքսկլյուզիվ մոդել և իր դեբյուտը կատարեց ժամանցային արդյունաբերության մեջ։ Միևնույն ժամանակ ջինսե տաբատների Storm բրենդի գլխավոր մոդել էր հանդիսանում Deux խմբի Քիմ Սոնգ Ջեն։ Սո Ջի Սոբը, երբ դեռ հայտնություն ձեռք չէր բերել, Քիմ Սոնգ Ջեի երկրպագուն էր, և միայն նրան անձամբ հանդիպելու համար դիմեց Storm Model Contest-ին և ընտրվեց հաղթող։ Սակայն Քիմ Սոնգ Ջեի անսպասելի մահվան պատճառով նրա փոխարեն Storm ջինսե տաբատների ապրանքանիշի գլխավոր մոդել դարձավ Սո Ջի Սոբը[5]։
Անձնական կյանք
խմբագրել2019 թվականին Սո Ջի Սոբը հաստատեց, որ նա հարաբերությունների մեջ էր նախկին հաղորդավար և լրագրող Յո Ըն Ջոնգի հետ։ 2020 թվականի ապրիլի 7-ին դերասանի լեյբլ 51K-ը հաստատեց, որ Սո Ջի Սոբը գրանցել է իր ամուսնությունը Յո Ըն Ջոնգի հետ։
Կարիերա
խմբագրելՈրպես դերասան նա առաջին անգամ հանդես եկավ 1997 թվականին՝ փոքր դեր խաղալով «Մոդել» դրամայում։ 1998 թվականին MBC-ի հանրահայտ «Երեք տղամարդ և երեք կին» սիթքոմում նա խաղացել է արդարամիտ Քիմ Չոլ Սուի դերը, որ հետևում է Լի Ի Ջոնգին, և առաջին անգամ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։.[6] Այդ ընթացքում նա մոդելային գործունեություն էր ծավալում և շատ մոտ էր Սոնգ Սընգ Հոնի։ Սո Ջի Սոբը այցելեց Սոնգ Սընգ Հոնի նկարահանման հրապարակ և քասթինգ անցավ ռեժիսորի մոտ։ Նա Սկզբում երկրորդ պլանի դերասան էր, սակայն երբ Սոնգ Սընգ Հոնը պայմանագրային խնդրի պատճառով մի պահ դուրս եկավ, Սո Ջի Սոբը ստաձնեց գլխավոր դերը։
Իսկ 1998 թվականի հունիսին եթեր հեռարձակված MBC-ի «Լավագույն թատրոն։ Այն, ինչ պահպանում ես, չի մոռացվում» դրամայի ժամանակ նա կատարում է դրամայում իր առաջին գլխավոր դերը։ Նա կատարում էր Դոն Գուի դերը, որ կանաչ թեյի պլանտացիայի սեփականատիրոջ թոռն էր, որը գրավում էր այդ պլանտացիայում աշխատող լսողական խնդիրներ ունեցող Սեջինի (Չոն Դո Յոն) ուշադրությունը։
Դրանից հետո նա գլխավոր դերեր ստանձնեց այնպիսի դրամաները, ինչպիսիք են «Միունա Գոունա»,«Քո պատճառով»,«Վանգ Րունգի հողը»,«Լավ է, լավ է» և այլն։ 2001 թվականին հեռարձակված MBC-ի «Համեղ առաջարկություն» դրամայում, որը գրանցել է ամենաբարձր վարկանիշը (30,9%), նա ստանձնել է Ջանգ Հի Մունի դերը, որը գլխավոր դերակատար Քիմ Հյո Դոնգի (Չոնգ Ջուն) ռեստորանը վերացնել ցանկացող հակառակորդ Հվանգ Գըմ Նյոնգ ռեստորանի սեփականատիրոջ տղան էր։ Հաջորդ տարի՝ 2002 թվականին, SBS-ի «Ապակե կոշիկներ» դրամայում կատարել է Չո Րունգի դերը, որը սիրում էր միայն Սոնուին (Քիմ Հյոն Ջու), և կերտում է տղամարդկային լուրջ կերպար։ Այնուհետև 2003 թվականին նա ստանձնեց գլխավոր դերը SBS-ի «Հազար տարվա սեր» դրամայում՝ հիմնված ժամանակային սայթաքման վրա։ «Հազար տարվա սեր» դրամայի հեռարձակման լավագույն ցուցանիշը եղել է 27%, և հաջողություն է գրանցել ցուցադրման ժամանակ՝ ամրապնդելով Սո Ջի Սոբի դիրքերը որպես առաջատար դերասան[7][8]։
2004 թվականին SBS-ի կողմից հեռարձակված «Ինչ-որ բան է տեղի ունեցել Բալիում» դրամայում Սո Ջի Սոբը կատարել է Քանգ Ին Ուգի դերը և դարձել դերասան, որը ճանաչվել է իր դերասանական հմտություններով։ Գրող Քիմ Գի Հոն, որի հետ նա առաջին անգամ հանդիպել է «Հազար տարվա սեր» դրամայի շրջանակներում, Սո Ջի Սոբին առաջարկել է Քանգ Ին Ուգի դերի առաջարկը՝ ասելով, որ այն կերպար է, որին ինքը ստեղծել է Սո Ջի Սոբին նայելով, և որ իրենք անպայման պետք է համագործակցեն։ Սո Ջի Սոբը ընդունել և նկարահանվել է այդ դերում։ Իսկ նույն տարվա նոյեմբերին KBS2-ի կողմից հեռարձակված «Կներես, որ սիրում եմ» դրամայի շրջանակներում նա, որ կատարում է դժբախտ Չա Մու Հյոգի դերը, չնայած որ սպիներ ստացած տղամարդ է, սիրո մեջ նա դարձավ բռի ռոմանտիստ և ձեռք բերեց սենսացիոն ժողովրդականություն:«Հաց ուտե՞նք»,«ինձ հետ կմեռնե՞ս» և նմանատիպ այլ արտահայտություններ այնքան հայտնի են, որ մինչև հիմա օգտագործվում են[9][10] :
«Կներես, սիրում եմ» դրամայից հետո Սո Ջի Սոբը զինվորական ծառայություն անցնելու նպատակով 2005 թվականի փետրվարի 28-ին ուսումնական ճամբար մտավ և ճամբարի մեկամսյա վերապատրաստումից հետո նա ծառայեց որպես հանրային ծառայող Մա Փո Գու-ում։
Ծառայությունից զորացրվելուց հետո Սո Ջի Սոբը comeback-ային «Ֆիլմ առանց մոնտաժի» ֆիլմում խաղացել է կինոաստղ դառնալ երազող գանգստեր Ի Քանգ Փեի դերը, և հիանալի ձեռքբերում էր տարբեր կինոփառատոներում «Նոր դերասան» մրցանակը ստանալը, ինչպես նաև «Յոնգփյոնգ» մրցանակ ստանալը լավագույն դերասանի համար[11]։ Իրականում այս ֆիլմը ցածր բյուջետային ֆիլմ էր, որի արտադրական արժեքը կազմում էր մոտ 600 միլիոն վոն, սակայն այն այնքան ճանաչում ստացավ ցուցադրության մեջ և գեղարվեստական արժեքով, որ արտադրության ծախսից 5 անգամ ավել շահույթ ստացավ, տարվա տարբեր ֆիլմերի դիտորդների թվով 7-րդ տեղը զբաղեցրեց։
2009 թվականին 5 տարի անց նա վերադարձավ փոքր էկրան KBS-ի կողմից հեռարձակված «Գային և Աբել» դրամայով։ Սո Ջի Սոբը, որը խաղում էր շտապօգնության բժիշկ Ի Չո Ինի դերը, ստացավ դրական արձագանք իր դերի մեջ այդքան էներգիա դնելու համար[12]։
2010 թվականին նա նկարահանվել է MBC-ի «Ճանապարհ համար1» Կորեական պատերազմի մասին դրամայում։ Դա նախապես պատրաստված դրամա էր, որի արտադրության արժեքը կազմում էր 13 միլիարդ վոն, որը շատ սպասված էր նույնիսկ եթեր հեռարձակելուց առաջ, բայց հեռարձակման ցածր ցուցանիշ գրանցեց, և ցուցադրումը ձախողվեց։
2012 թվականին Սո Ջի Սոբը նկարահանվել է «Գրասենյակի աշխատող» ֆիլմում որպես մարդասպան Ջի Հյոնգ Դո՝ ցուցադրելով ինտենսիվ գործողությունների խաղ և արժանանալով հանդիսատեսի և քննադատների մեծ գովասանքին[13]։ Նույն թվականին նա խաղաց Կիմ Վու Հյունի դերը՝ կիբեր հետաքննող խմբի ղեկավարը SBS-ի կողմից հեռարձակված «Ուրվականը» դրամայում, որը պատկերում է կիբեր հետաքննության խմբի անդամների ուրախություններն ու վիշտերը։
Ինչ-որ շրջան խավար ու ծանր դերեր խաղալուց հետո նա 2013 թվականին Հոնգ քույրերի կողմից գրված նոր ժանրի «Արևի տիրակալը» դրամայում (ռոմանտիկ,երգիծային,սարսափ) խաղաց ընկերության բռի տնօրեն Չու Ջունգ Վոնի դերը, և տարբեր իմպրովիզացիաներով երգիծային դերասանական խաղի համար նրան կոչում էին «Լոկո արքա» և գովաբանում ռոմանտիկ երգիծական կերպարի կատարյալ կերպարանափոխության համար[14][15]։
2015 թվականին Սո Ջի Սոբը KBS2-ի կողմից երկուշաբթի-երեքշաբթի հեռարձակվող «Օ՜, Իմ Վեներա» դրամայում խաղաց Քիմ Յոնգ Հոյի դերը, որը երկակի կյանք էր վարում որպես քողարկված գաղտնի հոլիվուդյան աստղերի մարզիչ և Գա Հոնգ խմբի՝ ԱՄՆ մասնաճյուղի ղեկավար[16]։
2018 թվականին MBC-ի կողմից չորեքշաբթի-հինգշաբթի հեռարձակվող «Իմ գաղտնի Թերիուս» դրամայում նա խաղացել է Ազգային Հետախուզական Ծառայության գաղտնի գործակալ Քիմ Բոնի դերը, որ օգնում էր ամուսնուն անսպասելի կորցրած Քո Է Րինին և բացահայտում է մեծ դավադրություն։ Նա մեծ էներգիա էր դրել այս դերի մեջ և դեբյուտից 24 տարի անց ստացավ իր առաջին դերասանական մրցանակը[17][18]։
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստասերիալներ
խմբագրելՏարի | Հեռարձակող ընկերություն | Վերնագիր | Դեր |
---|---|---|---|
1997 ~ 1999 | MBC | Երեք կին, երեք տղամարդ | Քիմ Չոլ Սու |
1997 | SBS | Կինը | |
Մոդել | Սոն Գյոնգ Չոլ | ||
1998 | MBC | Լավագույն թատրոն։ Այն, ինչ պահպանում ես, չի մոռացվում: | Դոն Գու |
SBS | Միունա Գոունա | Չոլ Մին | |
1999 | |||
Նրա ընտրությունը | |||
MBC | Ցատկ | ||
2000 | |||
SBS | Վանգ Րունգի հողը | Փաք Մին Հո | |
Հեռուստասերիալ սիրո պատմություն - Miss Hip-hop Mr. Rock | Օ Չոլ Սու | ||
MBC | Լավագույն թատրոն:Ասե՞լ ես, որ սիրում ես։ | Քյոնգ Մին | |
Նոր ընկեր | |||
Քո պատճառով | Յուն Մին Գի | ||
SBS | Լավ է, Լավ է | Փաք Ջի Սոբ | |
Կանանց համար | Հվանգ ՋուՆ Վոն | ||
2001 | |||
Երկար Ճանապարհ | Գի Հյոն | ||
MBC | Համեղ առաջարկություն | Չանգ Հի Մուն | |
SBS | Իրավաբանական ընկերություն | Չվե Ջան Գուն | |
2002 | Հիմա հանդիպում ենք | Չվե Գյու Ին | |
Ապակե կոշիկներ | Փաք Չո Րունգ | ||
2003 | Հազար տարվա սեր | Ա Րի, Քանգ Ին Չոլ ( մեկ հոգուն երկու դեր) | |
Ինչ-որ բան է տեղի ունեցել Բալիում | Քանգ Ին Ուգ | ||
2009 | SBS | Գաին և Աբել | Ի Չո Ին |
BeeTV | I am GHOST | GHOST | |
2010 | MBC | Ճանապարհ համար 1 | Ի Ջան Գու |
2012 | SBS | Տեսիլք | Քիմ Ու Հյոն / Փաք Գի Յոնգ |
2013 | Արևի տիրակալը | Չու Ջունգ Վոն | |
2015 | MBC | Տաք ու հարմար | Սրճարանի տեր |
2018 | |||
MBC | Օ, իմ Վենուս | Քիմ Բոն | |
2022 | MBC | Բժիշկ-փաստաբան | Հա Նի ՀԱն |
KBS
խմբագրելՏարի | Հեռարձակող ընկերություն | Անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | KBS2 | Կներես, սիրում եմ | Չա Մու Հյոգ |
2015 ~ 2016 | KBS2 | Օ, իմ Վեներա | Քիմ Յոնգ Հո / Ջոն Քիմ |
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Ավանում | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
2002 | Առանց գողության ապրել չեմ կարող | Չվե Քանգ Ջո | Իմ Քյոնգ Սու |
U-TURN | Չի Սոբ | Չանգ Ջին | |
Քիթարո։ Հազարամյա անեծք | Գիշերային Դոկեբի Յաքշա | Մոտոկի Կացուհիդե | |
2008 | Ֆիլմը Ֆիլմ է | Ի Քանգ Փե | Չանգ Հուն |
2009 | Սոֆիի վրեժը | Ջեֆֆ | Էբա Ջին |
Ընկեր և սեր | Բոնին | Չո Սոն Հվե | |
2011 | Հավերժ | Չանգ Չոլ Մին | Սոնգ Իլ Գոն |
2012 | Գրասենյակային աշխատող | Ջի Հյոնգ Դո | Իմ Սանգ Յուն |
2014 | Լավ օր | Քիմ Ջի Հո | Կվոն Հյոգ Չան |
2015 | Սադո | Չոնգ Ջո | Ի Ջուն Իգ |
2017 | ԿունՀամ կղզի | Չվե Չիլ Սոնգ | Րյու Սընգ Վան |
2018 | Գալիս եմ հանդիպելու | Չոն Գու Ջին | Ի Չանգ Հուն |
2022 | Խոստովանություն | Յու Մին Հո | Յուն Չոնգ Սոգ |
Այլ գործունեություն
խմբագրելՏարի | Երգիչ | Երգ |
---|---|---|
1997 | 터보 (Տուրբո) | 〈Goodbye Yesterday〉 |
1999 | 류찬 (Րյու Չան) | 〈For You〉 |
2001 | 이현우 (Ի Հյոն ՈՒ) | 〈The End〉 |
장혜진 (Չանգ Հյե Ջին) | 〈아름다운 날들〉 «Գեղեցիկ օրեր» | |
2005 | 조성모 (Չո Սոնգ Մե) | 〈미스터플라워〉 «Պարոն ծաղիկ» |
2010 | 소야앤썬 (Սոյա Էնսոն) | 〈웃으며 안녕〉 «Հրաժեշտ ժպիտով» |
2011 | 서인국 (Սոն Ին Գուգ) | 〈Take〉 |
Հեռուստատեսային ծրագրերի ելույթներ և կանոնավոր ելույթներ
խմբագրելՌադիո ելույթներ
խմբագրելՏարի | Հեռարձակող ընկերություն | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2013 | MBC 표준FM | Յուն Հա Ի աստղազարդ գիշերը | Հյուր | Հեռարձակվել է 2013 թվականի հունվարի 24-ին[19] |
2015 | EBS FM | EBS ռադիոընթերցանության ուսմունքի շարք | Ասմունքող | |
2018 | MBC FM4U | Բե Չոլ Սուի երաժշտական ճամբար | Հյուր | Հեռարձակվել է 2018 թվականի մարտի 16-ին[20] |
Ալբոմների ցանկ
խմբագրելԱլբոմ
խմբագրելԱլբոմի մասին տեղեկություններ | Երգերի ցանկ |
---|---|
Միայնակ Կյանք
|
Երգերի ցանկ
|
미련한 사랑
|
Երգերի ցանկ
|
Pick Up Line | Երգերի ցանկ
|
Հյուսիսային թագ | Երգերի ցանկ |
6시...운동장 | Երգերի ցանկ
|
18 Years | Երգերի ցանկ
|
So Ganzi | Երգերի ցանկ
|
있으면 돼 | Երգերի ցանկ
|
Թվային սինգլ
խմբագրելԱնվանում | Տարեթիվ | Լավագույնների աղյուսակ | Վաճառքի ցուցանիշ
(DL) |
Ձայնագրված ալբոմ |
---|---|---|---|---|
Հարավային Կորեայի Gaon Music Chart[21] | ||||
"미련한 사랑 (Drama Ver.) (Ending Title)" | 2009 | — | Չկա տվյալ | Գաին և Աբել OST |
"추억소리 (The Sound Of Memory)" | 2010 | — | Չկա տվյալ | Ճանապարհ համար 1 OST |
"So Love"[22] | 2014 | — | Չկա տվյալ | Չկա տվյալ |
"콜라병 BABY(Prod. DJ JUICE) (Feat. SOUL DIVE)"[23] | 2015 | — | Չկա տվյալ | Չկա տվյալ |
"—" նշանակում է աղյուսակում չլինել (մինչև 2010 թվականը տվյալներ չկան)։ |
Որպես երգիչ նա օգտագործում է Սո Ջի Սոբ (G) բեմական անունը։
Գրականություն
խմբագրել- 2010년 《소지섭의 길》 (살림, 978-89-522-1502-4)
- 2011년 《소지섭의 오직 그대만》 (피프티원케이, 978-89-967250-0-8)
- 2012년 《SONICe》 ※개인잡지 (CJ E&M, 978-89-968586-0-7)
Պատվո դեսպանություն
խմբագրելՍոյին տվեցին Քանգ Վոն գավառի բարի կամքի դեսպան այնտեղ զբոսաշրջությունը խթանելու նպատակով, իսկ 51 կիլոմետր երկարությամբ ճանապարհը կոչվեց «Սո ՋԻ Սոբի ճանապարհ», որը հանրության համար բացվեց 2012 թվականի մայիսի 20-ին։ Նա առաջին կորեացի դերասանն էր, որի պատվին անվանոեցին մի ամբողջ ճանապարհ։
Նա նաև կոչվել է գովազդային դեսպան Ազգային Ոստիկանության Գործակալության կողմից կիբերհարձակումների կանգնեցման համար՝ օգնելով մեծացնել իրազեկումը և կանգնեցնել այնպիսի կիբերհարձակումներ, ինչպիսիք են հաքերային հարձակումներ և ինտերնետ խարդախություններ՝ մասնակցելով տարբեր գովազդային գործունեությունների։
Տարի | Պատվո դեսպանության անվանում |
---|---|
2004 |
|
2010 |
|
2012 |
|
Ներդրումներ
խմբագրելՍոն Ջի Սոբը CJ Foodville's A Twosome Place-ի ԱփգուՋոնգԴոնգ մասնաճյուղի սեփականատերն է։
Նա նաև օգնել է ներմուծել արտասահմանյան ֆիլմեր՝ ներդրումներ կատարելով արտհաուս ֆիլմերում, ինչպիսիք են ԱՄՆ-Ֆրանսիա-Բրիտանիա համատեղ արտադրության Philomena (2014) ֆիլմը, Չինական Coming Home (2014) ֆիլմը, ճապոնական քրեական թրիլլեր The World of Kanako (2014) և ամերիկյան A Girl Walks Home Alone at Night (2015) սարսափ ֆիլմը։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստեղծագործություն | Արդյունք |
---|---|---|---|---|
2000 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Վանգ Րունգի հողը | Հաղթանակ |
2001 | Նորաձևության մոդելների մրցանակաբաշխություն | Mr. & Mrs. Davidoff մրցանակ | Հաղթանակ | |
2003 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան հատուկ պլանավորման դրամայում | Հազար տարվա սեր | Հաղթանակ |
2004 | 40-րդ Բեքսանգ մրցանակաբաշխություն | Հեռուստետսությունում ամենահայտնի դերասան | Ինչ-որ բան է տեղի ունեցել Բալիում | Հաղթանակ |
2004 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Առաջադրված | ||
2004 | KBS դրամաների մրցանակաբաշխություն | Լավագույն գերազանցության մրցանակ, դերասան | Կներես,սիրում եմ | Հաղթանակ |
2005 | 41-րդ Բեքսանգ մրցանակաբաշխություն | Կներես,սիրում եմ | Հաղթանակ | |
2008 | Ճապոնական լավագույն Ջինիսթ 25-րդ մրցանակաբաշխություն | Միջազգային կատեգորիա | Հաղթանակ | |
2008 | Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի 28-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2008 | 29-րդ «Կապույտ Վիշապ» ֆիլմի մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2008 | Կորեայի ֆիլմի 7-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան մրցանակ | Ֆիլմ առանց մոնտաժի | Առաջադրված |
2009 | Ասիական ֆիլմի 3-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան մրցանակ | Ֆիլմ առանց մոնտաժի | Առաջադրված |
2009 | Բեքսանք 45-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան ֆիլմում | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2009 | Նյու-Յորք-Ասիա ֆիլմերի 8-րդ փառատոն | Rising Star Asia մրցանակ | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2009 | Բուսանի՝ Կինոքննադատների ասոցացիայի 10-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2009 | Բուիլ կինոյի 18-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն հագուստ մրցանակ | Հաղթանակ | |
2009 | 18-րդ Buil Film Awards | Լավագույն հագուստ մրցանակ | Ֆիլմ առանց մոնտաժի | Հաղթանակ |
2009 | 46-րդ Grand Bell մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Ֆիլմ առանց մոնտաժի | Առաջադրված |
2009 | 22-րդ Գրիմե մրցանակաբախություն | Լավագույն դերասան | Գաին և Աբել | Հաղթանակ |
2009 | Կորեայի հեռարձակման Գրան պրի 2-րդ մրցանակաբաշխություն | Մշակույթի նախարարի մրցանակ՝ տարվա լավագույն դերասան | Գաին և Աբել | Հաղթանակ |
2009 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Լավագույն 10 աստղերի մրցանակ | Գաին և Աբել | Հաղթանակ |
2010 | Բեքսանգ 46-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան մրցանակ | Գաին և Աբել | Առաջադրված |
2010 | 47-րդ Grand Bell մրցանակաբաշխություն | Մշակութային փոխանակման նվաճումների մրցանակ | Հաղթանակ | |
2010 | 3-րդ Style Icon մրցանակաբաշխություն | International Style Icon մրցանակ | Հաղթանակ | |
2010 | Dong-A TV Korea Lifestyle 8-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն Հագուստ | Հաղթանակ | |
2011 | Կորեայի զբոսաշրջության աստղերի 2-րդ մրցանակաբաշխություն | Հատուկ նվաճումների մրցանակ | Հաղթանակ | |
2011 | 19-րդ Կորեայի մշակույթի և ժամանցի մրցանակաբաշխություն | Ֆիլմի անվանակարգում դերասանական մրցանակ | Հավերժ | Հաղթանակ |
2012 | 5-րդ Կորեական դրաաների մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Ապակե կոշիկներ | Առաջադրված |
2012 | Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի առաջին մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Ապակե կոշիկներ | Առաջադրված |
2012 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Լավագույն 10 աստղերի մրցանակ | Ապակե կոշիկներ | Հաղթանակ |
2013 | APAN Star 2-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Արևի տիրակալը | Առաջադրված |
2013 | SBS դրամաների մրցանակաբաշխություն | Մինի սերիալների կատեգորիայում լավագույն դերասան | Հաղթանակ | |
2015 | KBS դրամաների մրցանակաբաշխություն | Մինի սերիալների կատեգորիայում լավագույն դերասան | Օ,իմ Վեներա | Առաջադրված |
2016 | Կորեայի դրամաների 9-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան մրցանակ | Առաջադրված | |
2017 | Արարողություն մի գիշեր, որտեղ արվեստը փայլում է | Արվեստում հովանավորման մրցանակ | Հաղթանակ | |
2018 | Ազգային հարկային ծառայություն | գեղեցիկ հարկատու | Գաղտնի Թերիուս | Հաղթանակ |
2018 | MBC դրամաների մրցանակաբաշխություն | Մեծ մրցանակ (Դեսանգ) | Գաղտնի Թերիուս | Հաղթանակ |
2019 | 14-րդ Սումփի մրցանակաբաշխություն | Տարվա դերասան մրցանակ | Գաղտնի Թերիուս | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Actor So Ji-sub ties knot with ex-announcer girlfriend — The Korea Times.
- ↑ https://n.news.naver.com/entertain/article/609/0000391005.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն) - ↑ https://archive.today/20130426110616/http://wstarnews.hankyung.com/apps/news?popup=0&nid=07&c1=07&c2=07&c3=00&nkey=201206181512311&mode=sub_view. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ https://www.hankyung.com/life/article/2011042239957.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն) - ↑ 소지섭, 故김성재와 과거 인연에 소야앤썬 뮤비출연 흔쾌히 OK - 뉴스엔
- ↑ "오 마이 소간지"..소지섭, 미안하다 아직도 사랑한다 - 조선일보
- ↑ 시청률 TOP10 '천년지애' 4위로 종영 - 서울경제
- ↑ https://web.archive.org/web/20220410025804/https://www.mk.co.kr/news/home/view/2003/03/96890/. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ 비운의 청년으로 돌아온 소지섭 - 레이디경향
- ↑ 소지섭, ‘입금 전’이면 어떻고 ‘입금 후’면 어떠랴 - 시사위크
- ↑ 소지섭-강지환 ‘영화는 영화다’ 동반 캐스팅 - 뉴스앤미디어
- ↑ 5년만에 안방컴백 소지섭, 中 사막-밀림 오가며 연기열정 불태웠다 - 뉴스앤미디어
- ↑ [https://web.archive.org/web/20220705064723/https://www.hankyung.com/life/article/201210099860k Արխիվացված 2022-07-05 Wayback Machine [‘회사원’ 소지섭 “‘아저씨’ 원빈보다 액션 잘했대요”- 한국경제]
- ↑ ‘소지섭 거울 삼매경…“소간지, 역시 자기관리도 철저하네~ - 중앙일보
- ↑ '주군 소지섭, 거울삼매경 ‘소간지, 느낌 아니까' - SBS연예뉴스
- ↑ '오 마이 비너스' 소지섭, 블랙홀 눈빛 '여심 완전 정복' - OBSNEWS
- ↑ ‘내 뒤에 테리우스’ 소지섭 “2년 만의 작품, 멋진 캐릭터 행복” 종영소감 - 한국일보(չաշխատող հղում)
- ↑ 'MBC 연기대상' 소지섭 대상…'내 뒤에 테리우스' 8관왕(종합) - 중앙일보
- ↑ http://entertain.naver.com/read?oid=008&aid=0002984787.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն) - ↑ http://entertain.naver.com/read?oid=076&aid=0003228002.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն) - ↑ Gaon Chart.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ Heartthrob actor So Ji-sub branches out to hip-hop. 2014 թ․ նոյեմբերի 4.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ So Ji-sub to debut new hip-hop track. 2015 թ․ օգոստոսի 7.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սո Ջի Սոբ» հոդվածին։ |