Սպազմոլիտիկ դեղանյութեր

Սպազմատոլիկ դեղանյութեր («Սպազմ և հունարեն λύσις— քայքայում, լուծում), քիմիական տարբեր կառուցվածք ունեցող դեղամիջոցներ, որոնք առաջացնում են ներքին օրգանների՝ արյունատար անոթների, բրոնխների, ստամոքս-աղիքային համակարգի, լեղուղիների, միզուղիների հարթ մկանունքի թուլացում։ Ըստ ազդեցության մեխանիզմի սպազմատոլիկ դեղանյութեր լինում են նեյրոտրոպ և միոտրոպ։ Առաջին խմբին են պատկանում խոլինոլիտիկ դեղամիջոցները (ատրոպին, սպազմոլիտին, տիֆեն, ապրոֆեն, դիպրոֆեն և այլն)։ Նեյրոտրոպ սպազմատոլիկ դեղանյութերի շարքին պայմանականորեն դասվում են նաև սիմպաթոմիմետիկ դեղամիջոցները (ադրենալին, էֆեդրին, իզադրին), որոնք սիմպաթիկ նյարդերի գրգռման հետևանքով թուլացնում են բրոնխների, աղիքների և այլ օրգանների հարթ մկանները։ Սիոտրոպ սպազմատոլիկ դեղանյութեր (պապավերին, նոշպա ևն) անմիջական ազդեցություն են ունենում հարթ մկանների վրա։ սպազմատոլիկ դեղանյութեր օգտագործում են հարթ մկանների կծկումների ուժեղացմամբ ընթացող մի շարք հիվանդությունների (բրոնխային հեղձուկ, երիկամային խիթ, գլխուղեղի արյան անոթների սպազմ ևն) բուժման համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպազմոլիտիկ դեղանյութեր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 49