Սպանիա Դոլինա, գյուղ, համայնք կենտրոնական Սլովակիայում, Բանսկա Բիստրիցա քաղաքի մոտ[2], ծովի մակարդակից բարձրությունը՝ 728 մ։ Չնայած բնակչությունն այստեղ չի գերազանցում 200-ը, այն տեսարժան պատմական գյուղ է, որը դարձել է ռեկրեացիոն տուրիզմի հայտնի կենտրոն։ Սպանիա Դոլինան շրջապատված է Ստեը Հորի և Վելկա Ֆետրա լեռնաշղթաներով։

Բնակավայր
Սպանիա Դոլինա
սլովակ.՝ Špania Dolina
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՀամայնքԲանսկա Բիստրիցա
Հիմնադրված է1254 թ.
Առաջին հիշատակում1254
Մակերես12,73 կմ²
ԲԾՄ711 մետր
Բնակչություն223 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Հեռախոսային կոդ048
Փոստային դասիչ974 01 (pošta Banská Bystrica 1)
Ավտոմոբիլային կոդBB
Պաշտոնական կայքspaniadolina.sk
Սպանիա Դոլինա (Սլովակիա)##
Սպանիա Դոլինա (Սլովակիա)

Անվանում

խմբագրել

Գյուղի հին լատիներեն անվանումը Valis Dominorumն է (հայերեն՝ Լորդերի հովիտՍլովակերեն անվան առաջին մասը՝ Špania-ն ծագել է լատեներեն մեկ այլ անվանումից՝ spanatus, որը նշանակում է լորդ։ Անվան երկրորդ մասը՝ Dolina-ն սլովակերենից թարգմանաբար նշանակում է հովիտ։

Գյուղի գերմաներեն հին անվանումը եղել է Herrengrundt։ Դարեր շարունակ տեղի գերմանացի բնակիչներն օգտագործվել են անվան այս տարբերակը։

Գյուղի անվան հունգարերեն տարբերակը Úrvölgy է։

Պատմություն

խմբագրել
 
Կաթոլիկ եկեղեցի, առջևում՝ աստիճանատուն, որոնք տանում են դեպի եկեղեցին
 
Հանքագործների տուն
 
Բաստիոն՝ նախկին պաշտպանական համակարգի մի մաս բնակավայրի շուրջ, կառուցվել է 1644 թվականին

Սպանիա Դոլինայի տարածքում պեղումների ժամանակ գտնված նախապատմական ժամանակներից մնացած հանքագործության գործիքները թվագրվել են վաղ Ք․ա․ 2000-1700 թվականներ։ Բալկանների և Մերձավոր արևելքի բրոնզե գտածոներում հատնաբերվել է նաև պղինձ։ Սա նշանակում է, որ բրոնզի դարում տեղի հանքերն առևտրային երթուղու խոշոր կապի մի մաս են կազմել։ Սակայն գյուղի մասին առաջին գրավոր աղբյուրն ի հայտ է եկել մինչև 1254 թվականին։ Պղնձի և արծաթի հանքավայրերը շահագործում էին նախ Բանսկա Բիստրիցայի հանքափորները, իսկ 1494 թվականից հետո առաջին բազմազգ կորպորացիաներից մեկը՝ հիմնադրված մեծահարուստ Ֆագեր և Տուրզո ընտանիքների կողմից։

Հարուստ տարածաշրջանը գրավել է բազմաթիվ օտարերկրյա այցելուների։ Ֆուգերների ընտանիքը ֆինանսավորել էհայտնի ալքիմիկ Պարացելսի լաբորատորիան։ 1696 թվականին բրիտանացի ֆիզիկոս Էդվարդ Բրաունն իր «Համառոտ պատմություն դեպի Հունգարիա, Սերվիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Ֆեսալիա, Ավստրիա, Շտիրիա, Կարինթիա և Ֆրիուլի ճանապարհորդությունների մասին» գրքում նկարագրել է Հերրենգրունդի (նա օգտագործել է համայնքի գերմանական անվանումը) հանքը, որն այդ ժամանակ պատկանել է Հունգարիայի թագավորությանը։ Նա հիշատակել է շատ թանկարժեք հանքանյութի մասին․ «Հանքանյութի հարյուր ավազանում սովորաբար կարելի է գտնել պղնձի քսան ավազան»[3]։ Բրաունը հանքանյութեր ուղարկեց անգլիացի ականավոր բնագետ Ջոն Վուդվորդին։ Դրանք այժմ կազմում են Վուդվորդի՝ Քեմբրիջi Սեջվիկի երկրագիտության թանգարանում գտնվող հավաքածուի մաս[4]։

Ժանյակի տեքստիլի հին սովորույթը հանգեցրել է 1883 թվականին ժանյակի տեքստիլի արվեստի դպրոցի հիմնադրմանը։ 1888 թվականին պղնձի հանքերը փակվեցին, և այժմ գյուղի տնտեսությունն հիմնված է հիմնականում զբոսաշրջության վրա։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Գոթական և վերածննդի ոճով կառուցված ամրաշեն եկեղեցու աջևում կա դեպի եկեղեցին տանող աստիճանատուն։ Հանքագործների այժմ արդեն վերակառուցված փայտե տները, ի սկզբանե կառուցվել են 17-րդ և 18-րդ դարերում։ 16-րդ դարից եկած այսպես կոչված «թակերը» ծառայել են որպես հատուկ զանգակատուն առավոտյան հանքագործներին աշխատանքի կանչելու համար։ Մոտական անտառներում ցրված են հին սյուներ և այլ հուշարձաններ։

Սպանիա Դոլինան նաև արշավների, լեռնային հեծանվավազքի և դահուկավածզի կենտրոն։

Ժողովրդագրություն

խմբագրել

Սպանիա Դոլինայի բնակչությունը կազմում է ընդամենը 192 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Ըստ 2001 թվականի Մարդահամարի, բնակիչների 95.3%-ը սլովակներէին, 3%-ը՝ չեխեր[5] Հավատացյալ բնակչության 82.8%-ը դավանում են կաթոլիկ եկեղեցուն, իսկ 10.7%-ը՝ անկրոնական[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. «Špania Dolina - Okres Banská Bystrica - E-OBCE.sk». www.e-obce.sk. Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Browne, Edward (1696). Brief account of some travels in Hungaria, Servia, Bulgaria, Macedonia, Thessaly, Austria, Styria, Carinthia, and Friuli. էջեր 106–107. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Kázmér, Miklós; Papp, Gábor (2017 թ․ հունվար). «KÁRPÁTI ÁSVÁNYOK EGY TIZENNYOLCADIK SZÁZADI ANGLIAI GYŰJTEMÉNYBEN» (PDF). Magyar Tudomány (Hungarian): 68–69. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Municipal Statistics». Statistical Office of the Slovak republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանիա Դոլինա» հոդվածին։