Սպարտակ Սաֆյան
հայ նկարիչ
Սպարտակ Գևորգի Սաֆյան (փետրվարի 15, 1929, գյուղ Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 24, 2001, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1975)։
Սպարտակ Գևորգի Սաֆյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1929 |
Ծննդավայր | գյուղ Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 24, 2001 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1978-1980 թվականներին և 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1987-1991 թվականներին՝ «Արևիկ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, 1980-1982 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչության բաժնի վարիչ։ 1993-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր 2000 թվականից[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործել է հաստոցային գրաֆիկայի և գրքի ձևավորման բնագավառներում։
Գործերից են՝
- «Երիտասարդություն», 1965
- «Գարուն», 1960[2]
- «Կոմիտաս», նկարաշար, 1969
- «Գուրգեն Ադամյանի դիմանկարը», 1971
- «Հորովել»[3]
- «Արփա-Սևան»[4]
- «Աշխատանք»[5]
- «Նոր թաղամաս»[6]
Գրքերի ձևավորումներ՝
- Խնկո Ապոր «Առակները», 1985
- Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը», 1987
- Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը», 1986, 1992
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սպարտակ Սաֆյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Գարուն», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Հորովել», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Արփա-Սևան», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Աշխատանք», Սպարտակ Սաֆյան
- ↑ «Նոր թաղամաս», Սպարտակ Սաֆյան