Սպիով դեմքը (ֆիլմ, 1983)
- Այս հոդվածը 1983 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։
Սպիով դեմքը (անգլերեն՝ Scarface), 1983 թվականին նկարահանված գանգստերական դրամա է։ Ֆիլմի ռեժիսորը Բրայան դե Պալման է, սցենարի հեղինակը՝ Օլիվեր Սթոունը, գլխավոր դերում հանդես է եկել Ալ Պաչինոն։
Ֆիլմը հանդիսանում է ռեժիսոր Հովարդ Հոուքսի՝ 1932 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, որտեղ գլխավոր հերոսի դերում խաղացել է Պոլ Մունին։
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը Կուբայից ԱՄՆ գաղթած, քրեական անցյալ ունեցող, կրակոտ բնավորության տեր, դեմքին տպավորիչ սպի ունեցող, ավազակ Թոնի Մոնտանան է, ում մարմնավորել է Ալ Պաչինոն։ Տոնին մեկն էր այն 125 000 կուբացիներից, ովքեր ներգաղթում են Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Նրանց մեջ շատ էին նախկին բռնադատվածներ (մոտ 25 000), որոնցից մեկը հենց Տոնին էր, լավագույն ընկերոջ՝ Մանոլո «Մեննի» Ռիբերայի (Սթիվեն Բաուեր) հետ։ ԱՄՆ-ում բնակվելուց մեկ ամիս անց, նրա ընկեր Մեննին պատմում է, որ Ֆրենկ Լոպես անունով մի մեծահարուստ(Ռոբերտ Լոգիա) պատրաստ է օգնել նրանց Գրին քարտ ստանալու, այն բանի դիմաց, եթե իրենք սպանեն Ֆիդել Կաստրոյի նախկին մերձավորներից մեկին։ Տոնին առանց մտածելու համաձայնում է և սպանում է այդ մարդուն քաղաքային միտինգի ժամանակ և նրանք ստանում են ԱՄՆ-ում ապրելու օրինական թույլատվություն։
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք աշխատում են մի փոքր սրճարանում որպես ամաններ լվացող և խոհարար։ Սակայն Տոնին շուտ հոգնում է այդ տեսակ աշխատանքից։ Մի անգամ երեկոյան նրանք հանդիպում են թմրաբիզնեսով զբաղվող Օմար Սուարեսին (Ֆ. Մյուրեյ Աբրահամ), ով նրանց առաջարկում է մի գործարք։ Տոնին և Մանոլոն պետք է դիմավորեին Մեքսիկայից եկող 25 տոննա թմրամիջոցներով բեռնված մի նավակ, որի համար առաջարկում է յուրաքանչյուրին 500-ական դոլար։ Տոնիին դուր չի գալիս այդ առաջարկությունը և կարճ, բայց բուռն խոսակցությունից հետո Օմարը նրանց առաջարկում է մի այլ գործարք, 5 000 դոլարի դիմաց նրանք ոմն կոլումբիացիներից պետք է գնեին 25 000 դոլար արժողությամբ կոկաին։ Այդ գործարքից սկսած Տոնիի կյանքը կտրուկ փոխվում է, և նա ընկնում է թմրաբիզնեսի աշխարհ ...
Դերերում
խմբագրել- Ալ Պաչինո - Թոնի, Անտոնիո Մոնտանա
- Միշել Պֆայֆեր - Էլվիրա Հենկոկ
- Սթիվեն Բաուեր - Մանոլո Ռիվերա
- Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ - Օմար Սուարես
- Ռոբերտ Լոջիա - Ֆրենկ Լոպես
- Մերի Էլիզաբեթ Մաստրանտոնիո - Ջինա Մոնտանա
- Միրիամ Կոլոն - Ջորջինա Մոնտանա
- Պոլ Շենար - Ալեխանդրո Սոսա
- Բարբարա Պերես - Մարթա
Հետաքրքիր փաստեր և վարկանիշային ցանկեր
խմբագրել- Տոնիի դերի համար նախնական առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա հրաժարվել է։
- Էլվիրա Հենկոկի դերի համար առաջարկվել են շատ դերասանուհիների՝ Շերոն Սթոուն, Ռոզաննա Արկետ, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Մելանի Գրիֆիտ, Քիմ Բեսինջեր, Քեթլին Թըրներ, Ջուդի Ֆոսթեր, Ջինա Դևիս, Գլեն Քլոուզ։ Ի վերջո դերը բաժին է ընկել Միշել Պֆայֆերին։
- Տոնիի ընկերոջ դերում քննարկվել է Ջոն Տրավոլտայի թեկնածությունը։
- Ֆիլմի նկարահումներին փոքր մասնակցություն է ունեցել նաև Սթիվեն Սփիլբերգը, ով նկարահանել է մի տեսարան ֆիլմի վերջում։
- Ալ Պաչինոյի խոսքերով, իր խաղացած դերերից ամենասիրած հերոսը հենց Տոնի Մոնտանան է.
- դերասանուհի Միրիամ Կոլոնը, ով խաղում է Տոնիի մոր դերը, ընդամենը 4 տարով է մեծ Ալ Պաչինոյից։
- Ֆիլմում ընդհանուր թվով երևում է 42 դիակ.
- Ֆիլմի վերջի մասի տեսարաններից մեկում Տոնին ձեռքով բռնում է ավտոմատի փողը, և չնայած որ ֆիլմում օգտագործվել են միայն դատարկ փամփուշտներ, այնուամենայնիվ տաքացած հրացանափողի ջերմությունից, Ալ Պաչինոն ստանում է ձեռքի այրվածք, ինչի հետևանքով ֆիլմի նկարահանումները դադարեցվում են մի քանի շաբաթով։
- ֆիլմի շահույթը ԱՄՆ-ում կազմել է մոտ 45 միլիոն դոլար, որից միայն ֆիլմի պրեմիերայի առաջին շաբաթվա ընթացքում 4.5 միլիոն դոլար։ 20 միլիոն դոլար ֆիլմը հավաքել է ամբողջ աշխարհում.
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում ֆիմը զբաղեցնում է 147-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ).
- Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 10-րդ տեղում որպես գանգստերական ֆիլմ, իսկ 1932 թվականին նկարահանած «Սպիով դեմքը» (ռեժիսոր՝ Հովարդ Հոուքս)՝ 6-րդ տեղում, իսկ ֆիլմի հերոս Տոնի Կամոնտեն (դերասան՝ Պոլ Մունի) Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Տոնիի Ասա «բարև» իմ փոքրիկ ընկերոջը խոսքը 61-րդն է։
- Ֆիլմում Մոնտանան ավելի քան 200 անգամ օգտագործում է «Fuck» բառը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Newsmax — 1998.
- ↑ The Guardian — United Kingdom: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Scarface — 1983.
- ↑ http://www.imdb.com/title/tt0086250/business
- ↑ 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- IMDb էջ
- «Scarface»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիով դեմքը (ֆիլմ, 1983)» հոդվածին։ |