Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան
«Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան» (ռուս.՝ Олешка белые рожки), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Զարուբինի կողմից[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լեոնիդ Զարուբին |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Թվական | 1974 |
Սցենարը գրել է Ժաննա Վիտենզոնը` Կիևի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիային կից մուլտմիավորման հետ համագործակցության արդյունքում[2]։
Սյուժե
խմբագրելԱլյոշա անունով տղան ամսագրից իմանում է Տայանե անունով աղջկա մասին, որն ապրում էր հյուսիսում։ Դրանից հետո նա երազում է գնալ հյուսիս և տեսնել հյուսիսային եղջերուներին։ Այդ ժամանակ գալիս է առաջին ձյունը, և տղան հարևան աղջկա հետ վազում է փողոց։ Ալյոշկան ձյունից փոքրիկ եղջերու է պատրաստում, որի վրա աղջիկը ծիծաղում է, քանի որ առաջին ձյունը շուտ է հալվում։ Նա տուն է գնում, իսկ ուշ երեկոյան նայելով պատուհանին նկատում է, որ եղջերուն կենդանացել է։ Ուրախությանը չափ չկար, սակայն տղան հասկանում է, որ առավոտյան նոր ընկերոջից ոչինչ չի մնա, և այդ ժամանակ որոշում է հուսահատ քայլի դիմել` եղջերուին տանել հեռավոր ցուրտ վայրեր։ Կողմնացույցի օգնությամբ Ալյոշան և նրա նոր ընկերը` Օլյոշկան, հասնում են հյուսիս։ Նրանք պետք է գտնեին Տայանեին, բայց այդ խնդրին արագ լուծվում է փոկերի օգնությամբ։ Ընկերները գտնում են աղջկա յարանգան, ծանոթանում են նրա և նրա հոր հետ, իսկ Ալյոշան բացատրում է իրենց ժամանման պատճառը։ Օլյոշկան մնում է Տայանեի մոտ, որպեսզի մինչև ձմեռ չհալվի։ Ալյոշան խնդրում է եղջերուի հետ հյուր գալ իրեն, երբ իսկական ձմեռ կլինի, իսկ ինքն ուղղաթիռով հեռանում է։ Տանը Ալյոշան, պատուհանից տեսնելով հարևանի աղջկան, լսում է նրա ծիծաղը, որը չէր էլ կասկածում, թե իրականում ուր է կորել եղջերուն։ Հիմա տղան սպասում է իրական ձմռան սկսվելուն։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Ժաննա Վիտենզոն
- Ռեժիսոր` Լեոնիդ Զարուբին
- Բեմադրող նկարիչ` Օ. Օխրիմեց
- Օպերատոր` Վասիլի Կորդուն
- Կոմպոզիտոր` Անտոն Մուխա
- Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
- Տիկնիկավարներ` Էլեանորա Լիսիցկայա, Ա. Տրիֆոնով, Ժան Տարան
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Յա. Գորբաչենկո, Անատոլի Ռադչենկո, Վ. Յակովենկո, Վադիմ Գախուն
- Օգնականներ` Ա. Կիսլի, Վ. Գրիգորենկո, Մ. Վայսֆելդ, Օ. Դերյաժնայա
- Խմբագիր` Սվետլանա Կուցենկո
- Մուլտֆիլմի տնօրեն` Մ. Գլադկովա
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ալյոշան մուլտֆիլմի սկզբում կարդում է հատված ուկրաինական մանկական «Բարվինոկ» ամսագրից։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Խատուտիկ, ուռած թշիկներ» մուլտֆիլմերի ժողովածուում[3]։
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 159, 268. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Սպիտակ եղջերուներով Օլյոշկան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում