«Սփլիթ» (անգլ.՝ Split, բառացի՝ Պառակտված), ամերիկյան սարսափ ժանրի հոգեբանական թրիլլեր ֆիլմ, որի ռեժիսորը Նայթ Շյամալան է։ Գլավոր դերերում են Ջեյմս Մաքէվոյը, Անյա Թեյլոր-Ջոյը, Հեյլի Լու Ռիչարդսոնը, Ջեսիկա Սուլան և Բեթի Բաքլին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Օսթինի «Fantastic Fest» կինոփառատոնում[7]։ 2017 թվականի ապրիլի 4-ին ֆիլմը թողարկվել է Digital HD-ով, Blu-ray սկավառակով, DVD-ով և 2017 թվականի ապրիլի 18-ին արդեն Universal Pictures Home Entertainment-ի կողմից նաև On-Demand տարբերակով[8]։

Սփլիթ
անգլ.՝ Split
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և սարսափ ֆիլմ
Թեմաանհատականության դիսոցիատիվ խանգարում
Թվականսեպտեմբերի 26, 2016[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան[2]
ՊրոդյուսերՄ. Նայթ Շյամալան և Ջեյսոն Բլամ
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան
ԴերակատարներՋեյմս Մաքէվոյ, Անյա Թեյլոր Ջոյ, Բեթթի Բակլի, Jessica Sula?, Հեյլի Լու Ռիչարդսոն[3], Բրեդ Ուիլյամ Հենկե[3], Նիլ Հաֆ[3], Lyne Renée?[3], Մ. Նայթ Շյամալան[3], Քիմ Դայրեքթոր[3], Բրյուս Ուիլիս[3] և Սեբաստիան Արսելաս[3]
ՕպերատորՄայք Յուլակիս
ԵրաժշտությունՈւեսթ Դիլան Թորդսոն
Պատմվածքի վայրՖիլադելֆիա և Philadelphia Zoo?[4]
ԿինոընկերությունBlumhouse Productions և Blinding Edge Pictures
Տևողություն116 րոպե
Բյուջե9 000 000 $[5]
Շահույթ278 454 358 $[6]
ՆախորդUnbreakable?
ՀաջորդԱպակի
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Շյամալանի մյուս՝ «Անկոտրում» ֆիլմի տիեզերքում և սյուժետային առումով կապված են։ 2019 թվականի հունվարին կայացել է երրորդ՝ «Ապակի»-ի ֆիլմի պրեմիերան, որտեղ ֆիլմերը միավորվում են։

Սյուժե

խմբագրել

Երեք աղջիկների՝ Քեյսիին (Անյա Թեյլոր-Ջոյ), Քլերին (Հեյլի Լու Ռիչարդսոն) և Մարշային (Ջեսիկա Սուլա) ավտոկայանատեղիից առևանգում է ոմն Քևինի (Ջեյմս Մաքէվոյ), որը նրանց քնեցնում է։ Նրանք ուշքի են գալիս իրենց համար հատուկ սարքավորված նկուղում։ Այնուհետև Քևինը հայտնվում է նրանց առաջ և աղջիկները հասկանում են, որ նա տառապում է անհատականության դիսոցիատիվ խանգարումով, նա ունի 23 անձ։ Քևինի անձը վաղուց ճնշված է եղել և այժմ նրա վրա գերակշռում են երեք անձնավորություններ՝ Պատրիսիան՝ կին, որը տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ, Դենիսը, որը նույնպես տառապում է այս խանգարմամբ (նա առևանգել է աղջիկներին) և 9-ամյա տղա՝ Հեդվիգը։ Դենիսից աղջիկները իմանում են 24-րդ անհատականության գոյության մասին, որն ըստ նրա, մարդկային էվոլյուցիայի գագաթնակետն է և նրան անվանում են «Գազան»։ Պատրիսիան ավելացնում է, որ աղջիկներին առևանգել են որպես «Սուրբ կերակուր» (նա դա անվանում է «ոչ մքուր կույսերի մարմին ուտելը»)՝ Գազանին արթնացնելու համար։ Հեդվիգից նրանք սարսափով իմանում են, որ Գազանը նախկինում արդեն արթնացել էր Քևինի մեջ, որ նրանք առաջինը չեն առևանգվել և որ Գազանն ըստ Հեդվիգի՝ «սարսափելի բաներ է արել» ուրիշների հետ։ Քլերն ու Մարշան շատ են վախենում, իսկ Քեյսին քիչ թե շատ հանգիստ է մնում և փորձում է ինչ-որ կերպ խոսել Քևինի անձերի հետ (որովհետև նա ինքն էլ երկարատև բռնության զոհ է եղել), որպեսզի նրանք օգնեն նրանց փախչել, բայց բոլոր փորձերն ի վերջո հանգեցնում են նրան, որ Դենիսը նրանց բոլորի փակում է տարբեր սենյակներում։

Միևնույն ժամանակ ֆիլմում ծավալվում են մի քանի այլ պատմություններ։ Առաջինը ներառում է Քևինի անձնական հոգեբույժ դոկտոր Ֆլետչերին (Բեթի Բաքլի)։ Պարզվում է, որ Քևինը ևս մեկ գերիշխող անհատականություն է ունեցել՝ մոդել և դիզայներ Բարրին, սակայն Դենիսն ու Պատրիսիան կարողացել են ճնշել նրան։ Դենիսը ձևանալով, թե Բարրին է որոշ ժամանակ գնացել է Ֆլետչերի հետ սեանսների՝ փորձելով նրա օգնությամբ աշխարհին պատմել նրանց գոյության մասին։ Ֆլետչերը, թեև հայտնաբերում է կեղծիքը, սակայն փորձում է համոզել Քևինին, որ Գազանը գոյություն չունի, թեև ինքն է խոստովանում, որ Քևինի նման մարդիկ սրացման պահերին կարող են փոխել իրենց ֆիզիոլոգիան։ Քևինի գործը քննարկելով իր գործընկերոջ հետ՝ նա գալիս է այն եզրակացության, որ եթե Գազանը հայտնվի, ապա Քևինի լրիվ անունը պետք է բարձրաձայն ասվի։ Հետո նրա բոլոր 23 անձերը դուրս կգան, բայց նա բացարձակապես չի պատկերացնում, թե ինչպես դա կստացվի։ Երկրորդ պատմությունը բաղկացած է Քեյսիի մանկության հիշողություններից, որոնցից պարզվում է, որ նա մանկուց սեռական բռնության է ենթարկվել իր հորեղբոր կողմից, որը դարձել է նրա խնամակալը հոր մահից հետո։

Նշանակված երեկոյան, երբ Գազանը պետք է արթնանա՝ Բարրին կարճ ժամանակով ուշքի գալով կանչում է Ֆլետչերին իր տուն, որտեղ Դենիսն ընդունում է, որ Գազանն իրական է։ Այստեղ պարզվում է, որ Քևինը մանուկ հասակում բռնության է ենթարկվել մոր կողմից։ Պատահականորեն Ֆլետչերը հայտնաբերում է աղջիկներին, բայց Դենիսը նրան քնեցնում է։ Այնուհետև նա գնում է տեղի երկաթուղային կայարան, քանի որ Գազանը «այնտեղ է ապրում», ավելի վաղ պարզվում է, որ Քևինի հայրը գնացքով լքել է ընտանիքը։ Նշանակված պահին նա կերպարանափոխվում է՝ դառնալով ֆիզիկապես շատ ուժեղ ու դիմացկուն։ Ֆլետչերը ուշքի է գալիս և կարողանում է թղթի վրա գրել Քևինի լրիվ անունը՝ նրան զանգահարելու խնդրանքով, բայց հետո հայտնվում է Գազանը և սպանում նրան՝ ուժով սեղմելով իր գրկում և կոտրելով նրա ողնաշարը։ Քեյսիին հաջողվում է փախչել գերությունից։ Մարշային և Քլերին ուտում է Գազանը։ Քեյսին կարողանում է գտնել Ֆլետչերի գրառումը և նա ասում է Քևինի լրիվ անունը։ Ինչ-որ պահի Գազանը կերպարանափոխվում է Քևինի և պարզվում է, որ նա մի քանի տարի ճնշվել է այլ անհատականությունների կողմից (վերջին օրը, որը հիշում է եղել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ը)։ Տեսնելով Ֆլեթչերի մարմինը՝ նա հասկանում է ամեն ինչ, հետո Քեյսիին ասում է, թե որտեղ է փամփուշտներով ատրճանակը և խնդրում սպանել իրեն։ Քեյսին վերցնում է ատրճանակը, բայց հետո Քևինում սկսում են արթնանալ այլ անձնավորություններ, այդ թվում՝ հենց Գազանը։

Գազանը տարված է այն մտքով, որ միայն ցավն է «մաքրում» մարդկանց և միայն այդպիսի մարդիկ են արժանի ապրելու, իսկ մնացածներին նա ոչնչացնում է, ինչպես Մարշային և Քլերին։ Հետապնդումից հետո (որի ընթացքում Քեյսին կարողանում է ատրճանակով երկու անգամ կրակել Գազանին՝ առանց նրան վնասելու)՝ Գազանը Քեյսիին փակուղի է գցում, բայց հետո նկատում է նրա մարմնի սպիները (որը թողել էր նրա սադիստ հորեղբայրը) և ուրախությամբ նշում, որ նա «մաքուր է»։ Նա հեռանում է և Քեյսիին լուսադեմին հայտնաբերում է Քևինի գործընկերներից մեկը և պարզվում է, որ Քեյսին այս ամբողջ ընթացքում եղել է Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգու նկուղում, որտեղ աշխատել և ապրել է Քևինը։ Ավելի ուշ, երբ նա նստում է ոստիկանական մեքենան, սպաներից մեկն ասում է նրան, որ իր խնամակալը (հորեղբայրը) եկել է Քեյսիին վերցնելու։ Նա ոչինչ չի պատասխանում։ Միևնույն ժամանակ, թաքնվելով լքված շենքում և ապաքինվելով վնասվածքներից, Քևինը կանգնած է հայելու առջև և երեք ձայնով երկխոսություն է վարում Պատրիսիայի, Դենիսի և Հեդվիգի անունից, միասին վերահսկելով Քևինի մարմինը՝ նրանք հիանում են Գազանի զորությամբ և աշխարհը փոխելու իրենց ծրագրով։

Համառոտ վերջաբանում՝ տեղի ճաշարանում հաճախորդները դիտում են Քևինի հանցագործությունների մասին հաղորդումը (մականունը՝ «Հորդա») և հովանավորներից մեկը Քևինին համեմատում է անվասայլակով մի ահաբեկչի հետ, որը ձերբակալվել է 15 տարի առաջ։ Նրա կողքին նստած տարեց Դեյվիդ Դաննը (Բրյուս Ուիլիս) նրան անվանում է իր մականունով՝ «Պարոն Գլաս»։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ջեյմս Մաքէվոյ Քևին Քրամբ Քևին Քրամբ
Անյա Թեյլոր-Ջոյ Քեյսի Քուք Քեյսի Քուք
Բեթի Բաքլի Կարեն Ֆլեթչեր բժիշկ Կարեն Ֆլեթչեր
Հեյլի Լու Ռիչարդսոն Քլեր Բենուա Քլեր Բենուա
Ջեսիկա Սուլա Մարշա Մարշա
Իզզի Քոֆի Քեյսի հինգամյա Քեյսի
Բրեդ ուիլիամ Հենքե Ջոն հորեղբայր Ջոն
Սեբաստիան Արսելուս Քեյսիի հայրը
Նիլ Հաֆ Բենուա պարոն Բենուա
Նայթ Շյամալան Ջայ Ջայ
Ռոզմարի Հովարդ Քևինի մայրը
Քիմ Դայրեքթոր Հաննա Հաննա ֆիլմում հատվածները ցուցադրված չեն
Բրյուս Ուիլիս Դեյվիդ Դեն Դեյվիդ Դեն Կամեք, առանց տիտրերում հիշատակման

Ստեղծման պատմություն

խմբագրել

2015 թվականի օգոստոսի 26-ին հայտարարվել է, որ Նայթ Շյամալան նկարահանելու է թրիլլեր՝ հիմնված իր գրած սցենարի վրա[9]։ Նա ցանկացել գլխավոր դերը տալ դերասան Հոակին Ֆենիքսին[10], որը նախկինում նկարահանվել էր նրա ֆիլմերում։ Բայց Ֆենիքսը զբաղված էր նկարահանումների ժամանակացույցով և հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Ջեյմս Մաքէվոյը նկարահանվել է Քևինի դերում[11]։ Հոկտեմբերի 12-ին Անյա Թեյլոր-Ջոյը, Բեթի Բաքլին, Ջեսիկա Սուլան և Հեյլի Լու Ռիչարդսոնը նույնպես միացել են ֆիլմի դերասանական կազմին[12]։ Հոկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ ֆիլմը կոչվում է «Split»: Դիստրիբյուտորը հանդիսացել է Universal Studios[13]։ Ի սկզբանե Շյամալանի ստեղծած Քևինը չուներ սափրած գլուխ։ Ջեյմս Մաքէվոյը սափրել է գլուխը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմի համար և նկատվել էր Շյամալանի կողմից՝ ընկերների հետ բարում խմելու ժամանակ։ Շյամալանը այդ պահին Մաքէվոյին նկարագրելով որպես «հարբած սափրագլուխ»՝ որոշել է, որ այս տեսակն իդեալական է Քևինի համար։

Շյամալան հայտարարել է, որ «Սպլիտ» ֆիլմն իր ամենաերկար ֆիլմն է։

Նկարահանման գործընթաց

խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի նոյեմբերի 11-ին և կայացել են Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։

Մարքեթինգ

խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 27-ին[14]։

Սիքվել

խմբագրել

Ֆիլմի վերջում Բրյուս Ուիլիսը հանդես է գալիս որպես Շյամալանի «Անկոտրում» (2000) ֆիլմի գլխավոր կերպար Դեյվիդ Դաննի[15]։ Հետագայում Շյամալանը հայտարարել է, որ ֆիլմաշարի երրորդ ֆիլմն արտադրելու մտադրության մասին՝ Դենիին և Քևինին իրար դեմ հանելով[16][17][18][19]։

2017 թվականի ապրիլի 26-ին Նայթ Շյամալանը թվիթթերում գրել է, որ իր հաջորդ աշխատանքը լինելու է «Սպլիտ» և «Անկոտրումը» ֆիլմերի շարունակությունը։ Շարունակությունը կոչվում էր «Ապակի»։ Դրանում նկարահանվելու են Բրյուս Ուիլիսն ու Սեմյուել Լ. Ջեքսոնը,՝ Անկոտրումը ֆիլմից, իսկ Ջեյմս Մաքէվոյը և Անյա Թեյլոր-Ջոյը Սպլիտից։ ԱՄՆ-ում ֆիլմի թողարկման ամսաթիվը նշանակվել է 2019 թվականի հունվարի 18-ը։ Ֆիլմի ժանրը եղել է սարսափի տարրերով թրիլլեր[20]։

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 78% վարկանիշ՝ հիմնված 312 գրախոսականների վրա, միջին գնահատականը 6,5/10[21]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 62 միավոր 100-ից՝ հիմնված քննադատների 48 գրախոսականների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ բարենպաստ գրախոսականններ»[22]։

Տոմսային վաճառք

խմբագրել

Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2017 թվականի հունվարի 20-ին, հավաքելով 14,6 միլիոն դոլար առաջին օրը և 40 միլիոն դոլար՝ առաջիկա հանգստյան օրերին[23]։ Այնտեղ ֆիլմը ավելի լավ ֆինանսական մեկնարկ է ստացել, քան վերլուծաբանների սպասումները, որոնք առաջին 3 օրվա համար կանխատեսում էին մոտ 24 միլիոն դոլար[24]։ ԱՄՆ-ում ֆիլմըը հավաքել է 138,291,365 դոլար[25]։

Թրիլլերը հավաքել է 140,162,993 դոլար համաշխարհային դրամարկղում[26]։ Ընդհանուր գումարը կազմել է 278,454,358 դոլար[27]։ «Սպլիտ» ֆիլմը դարձել է լավագույն մեկնարկը ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի կարիերայում[28][29]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Ստացող Արդյունք
2017 Սատուրն[30] Լավագույն թրիլեր Առաջադրված
Երկրորդ պլնի լավագույն կինոդերասանուհի Բեթի Բաքլի Առաջադրված
MTV Movie & TV Awards Կինոյի լավագույն դերասան կամ դերասանուհի Ջեյմ Մաքէվոյ Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների շրջանակ[31] Տարվա լավագույն երիտասրդ բրիտանացի / իռլանդացի կատարող Անյա Թեյլոր-Ջոյ (նև Վհուկը ո Մորգան ֆիլմերի համար) Առաջադրված

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sharf Z. ‘Split’ Trailer: M. Night Shyamalan Unleashes 23 Different Versions Of James McAvoy In Wild Kidnapping Thriller — 2016.
  2. Split — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://www.fantrippers.com/fr/magazine/article/439-les-lieux-de-tournage-de-m-night-shyamalan
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=split2017.htm
  6. https://www.boxofficemojo.com/movies/?id=split2017.htm
  7. «'Split': Fantastic Fest Review» (անգլերեն). www.hollywoodreporter.com. 2016 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  8. «Split DVD Release Date April 18, 2017». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. «23 оттенка Джеймса МакЭвоя» (рус). md-eksperiment.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Joaquin Phoenix, M. Night Shyamalan & Jason Blum In Talks To Reunite On New Project» (անգլերեն). deadline.com. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «James McAvoy In Talks To Replace Joaquin Phoenix In M. Night Shyamalan's New Film» (անգլերեն). deadline.com. 2015 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «M. Night Shyamalan Thriller Starring James McAvoy Adds Four (EXCLUSIVE)» (անգլերեն). variety.com. 2015 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «M. Night Shyamalan's Next Movie Titled 'Split,' Set for January, 2017 Release» (անգլերեն). variety.com. 2015 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Watch the first trailer for M. Night Shyamalan's new film 'Split'» (անգլերեն). www.thehollywoodnews.com. 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. Joe O'Donnell (2017 թ․ հունվարի 25). «Bruce Willis cameo | split ending (2017)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  16. «M. Night Shyamalan says next movie will be follow-up to Split — SYFY Wire | SYFY WIRE». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  17. «Split sequel already in the works, says M Night Shyamalan | The Independent | The Independent». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. «Split sequel confirmed by M Night Shyamalan | Film | The Guardian». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  19. «'Split ' sequel confirmed by M. Night Shyamalan — CNN». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  20. «M Night Shyamalan Unveils 'Glass': 'Unbreakable' & 'Split' Sequel To Star Bruce Willis, Samuel L Jackson, James McAvoy». deadline.com. 2017 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  21. «Split на сайте Rotten Tomatoes». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. «Split на сайте Metacritic». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Shyamalan's 'Split' Impresses with $40 Million Debut as 'Rogue One' Tops $1 Billion Worldwide» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  24. «Shyamalan's 'Split' and Diesel's 'xXx 3' Look to Deliver $20+ Million Openings» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  25. «Domestic Total 'Split'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  26. «FOREIGN TOTAL 'Split'» (անգլերեն).
  27. «Total Lifetime Grosses 'Split'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  28. «Кассовые сборы в России и СНГ за уик-энд 16–19 марта, 2017». www.kinobusiness.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  29. ««Красавица и чудовище» и второй по кассе уик-энд 2017 года». www.kinobusiness.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  30. «'Rogue One,' 'Walking Dead' Lead Saturn Awards Nominations» (անգլերեն). variety.com. 2017 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  31. «'Moonlight,' 'Love and Friendship' Lead London Film Critics' Circle Nominations» (անգլերեն). variety.com. 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել