Սպորտի փառքի թանգարան (Ղազախստան)
Սպորտի և Օլիմպիական փառքի հանրապետական թանգարան, Ղազախստանի սպորտի և սպորտային նվաճումների պատմության թանգարան։ Գտնվում է Ալմաթի քաղաքում՝ այգեպան Տատարինովի նախկին տանը։
Սպորտի փառքի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ղազախստան և ԽՍՀՄ |
Տեղագրություն | Ալմաթի |
Հիմնադրվել է | 1972 |
Թանգարան
խմբագրելՍպորտի և Օլիմպիական փառքի թանգարանը ստեղծվել է 1972 թվականին Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտին կից[1]։ 1999 թվականին, երբ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կոմիտեն տեղափոխվել է Աստանա, թանգարանը տեղափոխվել է այգեգործ Տատարինովի տուն։
Նոր թանգարանի ցուցանմուշները հավաքվել են ԿազԳԱՍՏ-ի գլխավոր մասնաշենքում գտնվող Բարձր նվաճումների սպորտի թանգարանի ֆոնդից, ինչպես նաև սպորտի և ֆիզիկական կուլտուրայի կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության ԱՕԿ-ի, կամավոր մարզական ընկերությունների, ԲԿՄԱ և «Դինամո» ընկերությունների, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աջակցությամբ։
Թանգարանում ցուցադրվում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և խոշոր միջազգային մրցաշարերում ղազախ մարզիկների ստացած գավաթներ, մեդալներ, լուսանկարներ և այլ հազվագյուտ իրեր։ Թանգարանի ցուցադրությունում կենտրոնական տեղ է հատկացվել Ատլանտայի (ԱՄՆ) Օլիմպիական խաղերում Վ. Ժիրովի կողմից նվաճած Բարկերի գավաթին, որը շնորհվել է օլիմպիական խաղերի լավագույն բռնցքամարտիկին։ 2019 թվականի դրությամբ Բարկերի գավաթը պահվում է Ղազախստանի նախագահի թանգարանում։
Թանգարանի ցուցադրությունը ներկայացված է երեք սրահներում՝ «Անկախ Ղազախստան», «Աշխարհի, Եվրոպայի և Ասիայի չեմպիոններ» և «Առողջ ապրելակերպ»[2]։
Թանգարանի շենք
խմբագրելՇենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Ենթադրաբար ճարտարապետը եղել է Պաուլ Գուրդեն։ Հետագայում ընդարձակումներ են արվել տան հարավային և արևմտյան կողմերում։ Շենքը գրականության մեջ ներկայացվում է որպես մանկատան տնօրենի պետական տուն, գնդապետ Սապոժնիկովի այրու տուն կամ այգեպան Տատարինովի նախկին տուն[3]։ 1917 թվականից հետո շենքը հարմարեցվել է առողջապահական հաստատությունների համար։ Այստեղ տեղակայվել է Ալմաթիի սանիտարահամաճարակային կայանը։ 1986 թվականին շենքը համալիր ռեստավրացիայի է ենթարկվել ճարտարապետ Վ. Մ. Պլիսսայի նախագծով։
1992-1999 թվականներին շենքում գործել է Ղազախստանի Օլիմպիական կոմիտեն[4]։
Ճարտարապետություն
խմբագրելՇենքը իրենից ներկայացնում է մեկ հարկանի տյանշանյան եղևնու գերաններով պատրաստված շինություն՝ ձեղնահարկով և հատակագծված է ուղղանկյունաձև ուրվագծով։ Շենքը կառուցված է աղյուսե ցոկոլի և քարե հիմքի վրա։ Պատերը սվաղված են և սպիտակեցված։
Գլխավոր մուտքն աչքի է ընկնում մեծ ծածկոցով սանդղամուտքով։ Ձեղնահարկը քառակուսի ձև ունի քառալանջ տանիքով, որը հենված է փայտե գերանածածկ հեծանների վրա, որոնք էլ ծածկված են տանիքի թիթեղով և կա ձեղնահարկի պատուհան։ Շենքի ողջ պարագիծը պատված է երեսպատման տախտակներից պատրաստված բազմապրոֆիլ քիվով, որը սպիտակեցված է։
Այն համարվում է փայտե ճարտարապետության հուշարձան և Վեռնո քաղաքի վաճառականական շինության օրինակ է[5]։
Հուշարձանի կարգավիճակ
խմբագրել2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է Ալմաթի քաղաքի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների նոր պետական ցուցակը, միևնույն ժամանակ անվավեր են ճանաչվել բոլոր նախկին որոշումները[6]։ Այդ որոշմամբ պահպանվել է այգեպան Տատրինովի տան շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտիների սահմանները հաստատվել են 2014 թվականին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музей спортивной и олимпийской славы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «КУЛЬТУРНАЯ ПРОГУЛКА: Республиканский музей спортивной и Олимпийской славы». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Верный - Алма-Ата - Алматы. Дом Сапожниковой». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Достопримечательности г. Алматы. Музей спортивной Славы Республики Казахстан». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Управление культуры г. Алматы. Жилой дом. Бывший дом садовода Татаринова». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Решение ХХХI сессии маслихата города Алматы V созыва от 10 сентября 2014 года N 261 «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.