Սվանտե Արենիուս
Սվանտե Ավգուստ Արենիուս (շվեդ.՝ Svante August Arrhenius, փետրվարի 19, 1859[1][2][3][…], Balingsta parish, Շվեդիա[3] - հոկտեմբերի 2, 1927[4][2][5][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][6]), շվեդ քիմիկոս, ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ Շվեդական ԳԱ անդամ (1901), մի շարք երկրների (նախկին ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ԳԱ պատվավոր անդամ։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Ուփսալայի (1876-1881) և Ստոկհոլմի (1881-1884) համալսարաններում։ 1895 թվականից Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր, 1905 թվականից Նոբելյան ինստիտուտի տնօրեն։ 1887-1902 թվականներին Արենիուսը միաժամանակ վարել է Ստոկհոլմի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1882 թվականից զբաղվել է էլեկտրոլիտների նոսր լուծույթների էլեկտրահաղորդականության ուսումնասիրությամբ։ «էլեկտրոլիտների գալվանական հաղորդականության հետազոտություն» (1884) և հետագա աշխատանքներում (մինչև 1887) Արենիուսը մշակել է էլեկտրոլիտային դիսոցման տեսությունը (նոբելյան մրցանակ, 1903), որը 19-րդ դարում քիմիայի խոշորագույն ընդհանրացումներից էր։ Ուսումնասիրել է քիմիական ռեակցիաների արագությունները և արել կարևոր հետևություններ։ Քիմիական ռեակցիայի արագության և ջերմաստիճանի կապը արտահայտող հավասարումը (1889) հայտնի է Արենիուսի հավասարում անվամբ։ Արենիուսը զբաղվել է նաև կոսմոգոնիայի և կենսաքիմիայի խնդիրներով։ Ֆիզիկաքիմիական օրենքները կենսաբանական երևույթների վրա կիրառելու միջոցով Արենիուսը փորձում էր վերականգնել գիտության կողմից մերժված պանսպերմային տեսությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The Nobel Prize in Chemistry 1903 (Svante Arrhenius)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Svante A Arrhenius (շվեդերեն) — 1917.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Аррениус Сванте Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Svante August Arrhenius — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Arrhenius, Svante — Svenskagravar.se.
- ↑ Svante Arrhenius1859–1927 — Church of Sweden.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1903/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 14.
- ↑ http://www.rac.es/ficheros/doc/01194.pdf
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ 17,0 17,1 Pas L. v. Genealogics — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 22)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանտե Արենիուս» հոդվածին։ |