Սվեն-Գյորան Էրիկսոն
Սվեն-Գյորան Էրիկսոն (շվեդ.՝ Sven-Göran Eriksson, փետրվարի 5, 1948[1][2], Sunne, Վերմլանդ, Շվեդիա - օգոստոսի 26, 2024[3][4], Sunne, Վերմլանդ, Շվեդիա[1]), շվեդ նախկին ֆուտբոլիստ, որը հանդես է եկել մի շարք շվեդական ակումբներում։ 1976 թվականից անցել է մարզչական աշխատանիքի, իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական Ֆիորենտինան, Լացիոն և Ռոման, անգլիական Մանչեսթեր Սիթին և Լեսթեր Սիթին, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները, սակայն առավել հայտնի է դարձել պորտուգալական Բենֆիկան մարզելու տարիներին։ Ներկայումս հանդիսանում է չինական Գուանչժոու Ֆուլի ակումբի գլխավոր մարզիչ։
Սվեն-Գյորան Էրիկսոն շվեդ.՝ Sven-Göran Eriksson | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Շվեդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1948[1][2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սուննե, Շվեդիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 26, 2024[3][4] (76 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Sunne, Վերմլանդ, Շվեդիա[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Գուանչժոու Ֆուլի (Գլխավոր մարզիչ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրել2007 թվականի հուլիսից մինչև 2008 թվականի հունիսի 2-ը գլխավորել է անգլիական Մանչեսթեր Սիթին։ 2008 թվականի հունիսի 3-ից մինչև 2009 թվականի ապրիլի 2-ը գլխավորել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ 2009 թվականի հուլիսից միչնչև 2010 թվականի փետրվարը հանդիսացել է Նոթս Քաունթիի սպորտային տնօրենը, որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայում, այն իր հեղինակությամբ Անգլիայում չորրորդն է։ Ղեկավարության փոփոխությունից հետո Էրիկսոնը լքեց պաշտոնը։ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվեց «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ։ Կնքվեց երկու տարվա պայմանագիր[5][6][7]։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Էրիքսոնն ազատվեց «Լեսթեր Սիթիի» մարզչի պաշտոնից[8][9]։
2012 թվականի դեկտեմբերին բանակցություններ էր վարում Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար, սակայն դրանք ավարտվեցին անհաջողությամբ։
Մարզչական նվաճումներ
խմբագրելՄիջզագային առաջնություններ
խմբագրել- 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի մասնակից
- ԵՎՐՈ 2004-ի 1/4 եզրափակչի մասնակից
Եվրագավաթներ
խմբագրել- ՈՒԵՖԱ-ի գավաթի չեմպիոն՝ 1982
- Չեմպիոնների գավաթի եզրափակչի մասնակից՝ 1990
- Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1999
- Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 1999
Ազգային առաջնություններ
խմբագրել- Շվեդիայի չեմպիոն՝ 1982
- Շվեդիայի գավաթակիր՝ 1979, 1982
- Պորտուգալիայի չեմպիոն՝ 1983, 1984, 1991
- Պորտուգալիայի գավաթակիր՝ 1983
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր՝ 1989
- Իտալիայի գավաթակիր՝ 1986, 1994, 1998, 2000
- Իտալիայի չեմպիոն՝ 2000
Անձնական նվաճումներ և տիտղոսներ
խմբագրել- Իտալիայի տարվա լավագույն մարզիչ (2000)
- Շվեդ արքայազնի մեդալ՝ սպորտային ոլորտում ունեցած նվաճումների համար (2001)
- Շվեդիայի տարվա ֆուտբոլային անձ (2001)
- Մեծ Բրիտանիայի տարվա սպորտային մարզիչ (2001)
- BBC-ի վարկածով տարվա մարզիչ (2001)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ratsit — Ratsit, 2006.
- ↑ 2,0 2,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 3,0 3,1 3,2 Sven-Goran Eriksson dies: Former England manager passes away aged 76 (բրիտ․ անգլ.) — BBC, 2024.
- ↑ 4,0 4,1 4,2 Sven-Goran Eriksson: Former England boss dies aged 76 after a long illness
- ↑ «Eriksson ersetzt Ex-Dortmunder Sousa in Leicester» (գերմաներեն). transfermarkt.de. 2.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Sven-Goran Eriksson signs two-year deal to boss Leicester» (անգլերեն). Premier League Football. 2.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Eriksson Named As Leicester Manager» (անգլերեն). Leicester City FC Official Website. 3.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Sven-Goran Eriksson sacked as Leicester City manager». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24–ին-ին. (անգլ.)
- ↑ «Official Club Statement» (անգլերեն). Leicester City FC Official Website. 24.10.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն-Գյորան Էրիկսոն» հոդվածին։ |