Ստանիսլավ Գենչև
Ստանիսլավ Պետրով Գենչև (բուլղար․՝ Станислав Петров Генчев, մարտի 20, 1981[1][2], Դրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, այժմ՝ մարզիչ։ Խաղացել է Բուլղարիայի ազգային հավաքականում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1981[1][2] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Դրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՍտանիսլավ Գենչևը Դրյանովոյի «Լոկոմոտիվ», Վելիկո Տիռնովոյի «Էտիր» և Դեբելեցի «Բոտև» ակումբների սան է[3]։
Գենչևի պրոֆեսիոնալ առաջին ակումբը Սոֆիայի «Լևսկին» էր, որի հետ պայմանագիր ստորագրել է 1999 թվականի մարտին։ Բուլղարիայի առաջնության 1999/2000 մրցաշրջանի առաջին կեսում նա միայն մեկ խաղ է անցկացրել «Լևսկիի» կազմում և վարձավճարով տեղափոխվել է Վառնայի «Սպարտակ»[4]։
Հաջորդ մրցաշրջանը Ստանիսլավ Գենչևը կրկին անցկացրել է վարձավճարով, այս անգամ՝ «Վելբաժդ 1919» ակումբում, որի հետ դարձել է Բուլղարիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2001/02 և 2002/03 մրցաշրջաններում, խաղալով «Լևսկիի» կազմում, նա դարձել է Բուլղարիայի առաջնության չեմպիոն և արծաթե մեդալակիր։ 2003/04 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չեռնո մորե» ակումբում[3][4]։
2005 թվականի ամռանը, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Գենչևը տեղափոխվել է «Լիտեքս»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Լովեչի ակումբի հետ ֆուտբոլիստը նվաճել է Բուլղարիայի գավաթը և դարձել ազգային առաջնության բրոնզե մեդալակիր[5]։
2008 թվականի հունիսի 14-ին որպես ազատ գործակալ տեղափոխվել է ռումինական «Վասլույ»։ Այդ ակումբում իր նորամուտի մրցաշրջանում Գենչևը դարձել է թիմի միակ ֆուտբոլիստը, որն անցկացրել է բոլոր 34 հանդիպումները Ռումինիայի առաջնությունում[5], իսկ մրցաշրջանի ավարտին ճանաչվել է ակումբի լավագույն խաղացող։ 2009/10 և 2010/11 մրցաշրջաններում նա դարձել է Ռումինիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո լքել է ակումբը[3]։
2011 թվականի հուլիսի 7-ին Ստանիսլավ Գենչևը փորձաշրջանի է մեկնել ռուսական «Տոմ»[6], սակայն Տոմսկի ակումբին հարմար չի եղել[7]։
Նույն թվականի հուլիսի 1-ին Ստանիսլավ Գենչևն ազատ գործակալի կարգավիճակով միացել է բուլղարական «Լուդոգորեց» ակումբին, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան[3]՝ երկու անգամ դառնալով Բուլղարիայի չեմպիոն, մեկ անգամ էլ երկրի գավաթակիր[8]։
2013 թվականի հուլիսին, կրկին ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է բուլղարական «Լիտեքս» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։
2014 թվականին, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, տեղափոխվել է Կիպրոս՝ միանալով Լիմասոլի ԱԵԼ-ին[3]։
2015-2017 թվականներին Ստանիսլավ Գենչևը մեկական տարի խաղացել է բուլղարական «Սլավիայում», «Մոնտանայում» և «Էտիրում», որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[3]։
Ազգային հավաքականում
խմբագրել2008 թվականին մարզիչ Պլամեն Մարկովը Ստանիսլավ Գենչևին հրավիրել է ազգային թիմ։ Ֆուտբոլիստի նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում տեղի է ունեցել մարտի 26-ին Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, երբ նա խաղի ավարտից 25 րոպե առաջ փոխարինման է մտել և խփել հաղթական գոլը։ Գենչևը մասնակցել է աշխարհի 2010 թվականի առաջնության և Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խաղերին[9]։
Նվաճումներ
խմբագրել- «Լևսկի»
- Բուլղարիայի չեմպիոն (2)՝ 1999/00, 2001/02
- Բուլղարիայի փոխչեմպիոն (2)՝ 1998/99, 2002/03
- Բուլղարիայի գավաթակիր (3)՝ 2001/02, 2002/03, 2004/05
- «Լիտեքս»
- Բուլղարիայի գավաթակիր (1)՝ 2007/08
- Բուլղարիայի գավաթի եզրափակիչ (1)՝ 2006/07
- «Վասլույ»
- Ռումինիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2009/10
- Ինտերտոտոյի գավաթակիր (1)՝ 2008
- «Լուդոգորեց»
- Բուլղարիայի չեմպիոն (2)՝ 2011/12, 2012/13
- Բուլղարիայի գավաթակիր (1)՝ 2011/12
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել2010/11 մրցաշրջանի ավարտի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լևսկի | 1998/99 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1999/00 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2001/02 | 21 | 3 | 1 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 26 | 4 | |
2002/03 | 17 | 1 | 8 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 27 | 2 | |
2004/05 | 11 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 1 | |
Ընդամենը | 57 | 6 | 13 | 2 | 16 | 0 | 0 | 0 | 86 | 8 | |
Սպարտակ (Վառնա) | 1999/00 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 |
Ընդամենը | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | |
Վելբաժդ 1919 | 2000/01 | 26 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 4 |
Ընդամենը | 26 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 4 | |
Չեռնո մորե | 2003/04 | 29 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 5 |
Ընդամենը | 29 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 5 | |
Լիտեքս | 2005/06 | 27 | 1 | 2 | 1 | 9 | 0 | 0 | 0 | 38 | 2 |
2006/07 | 28 | 5 | 4 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 37 | 6 | |
2007/08 | 24 | 2 | 4 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 33 | 3 | |
Ընդամենը | 79 | 8 | 10 | 1 | 18 | 2 | 1 | 0 | 108 | 11 | |
Վասլույ | 2008/09 | 34 | 3 | 3 | 1 | 6 | 2 | 0 | 0 | 43 | 6 |
2009/10 | 21 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 25 | 2 | |
2010/11 | 27 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
Ընդամենը | 82 | 5 | 4 | 1 | 11 | 2 | 0 | 0 | 97 | 8 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 287 | 29 | 31 | 5 | 45 | 4 | 1 | 0 | 364 | 38 |
Ազգային հավաքականում
խմբագրել2010 թվականի նոյեմբերի 17-ի դրությամբ։
Գենչևի խաղերն ու գոլերը Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | 26 մարտի, 2008 | Ֆինլանդիա | 2-1 | 1 | Ընկերական հանդիպում |
2 | 6 սեպտեմբերի, 2008 | Չեռնոգորիա | 2-2 | - | Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլ |
3 | 11 օգոստոսի 2010 | Ռուսաստան | 0-1 | - | Ընկերական հանդիպում |
4 | 7 սեպտեմբերի, 2010 | Չեռնոգորիա | 0-1 | - | 2012 թվականի եվրոպական որակավորումներ |
5 | 17 նոյեմբերի 2010 | Սերբիա | 0-1 | - | Ընկերական հանդիպում |
Ընդամենը՝ 5 խաղ / 1 գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն։
Մարզչական կարիերա
խմբագրել2016-2019 թվականներին Գենչևն աշխատել է «Էտիր» ակոմբում՝ սկզբում որպես գլխավոր մարզչի օգնական, այնուհետև՝ գլխավոր մարզիչ[10]։
2019 թվականին որպես մարզչի օգնական աշխատել է Բուլղարիայի ազգային հավաքականում[10]։
2019 թվականից աշխատում է «Լուդոգորեց» ակումբում։ Առաջին մրցաշրջանում նա եղել է գլխավոր մարզչի օգնական, իսկ 2020 թվականից գլխավոր մարզչի պաշտոնակատարն է[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Stanislav Genchev». transfermarkt.com.
- ↑ 4,0 4,1 «Stanislav Genchev - Ludogorets Razgrad». footballdatabase.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 5,0 5,1 Strack-Zimmermann, Benjamin. «Stanislav Genchev». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Станислав Генчев в Томске». Официальный сайт ФК «Томь» (ռուսերեն). 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Генчев покинул расположение «Томи»». Sports.ru (ռուսերեն). 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Stanislav Genchev». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Stanislav Genchev - National team». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 10,0 10,1 10,2 «Stanislav Genchev - Manager profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում)