Ստանիսլավ Մազուր
Ստանիսլավ Մեչիսլավ Մազուր (լեհ.՝ Stanisław Mieczysław Mazur, հունվարի 1, 1905[1][2], Լվով, Ավստրո-Հունգարիա[3] - նոյեմբերի 5, 1981[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ մաթեմատիկոս, Վարշավայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1905 թվականին հունվարի 1-ին։ 1923 թվականին Լվովի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է փիլիսոփայություն, ապա 1925 թվականի Յան Կազիմիրի համալսարանում և Սորբոնում (1923-1926) մաթեմատիկա է ուսանել։
1926-1935 թվականներին Լվովի համալսարանի մաթեմատիկայի վերլուծության ամբիոնում օգնական է եղել։ 1936 թվականին Ստանիսլավ Մազուրն անցել է մաթեմատիկայի որակավորման փուլ։ 1936-1939 թվականներին Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է ադյունկտ-պրոֆեսոր և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ 1939-1941 և 1944-1946 թվականներին Լվովի համալսարանի դոցենտ է եղել, ղեկավարել է երկրաչափության ամբիոնը և միաժամանակ եղել ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Լեհաստան հայրենադաձվելուց հետո 1946-1948 թվականներին Լոձի համալսարանի պրոֆեսոր է եղել, որտեղ ձևավորել է մաթեմատիկայի բաժանմունքը, իսկ 1948 թվականից գլխավորել այն։ Ավելի ուշ ղեկավարել է Վարշավայի համալսարանի մաթեմատիկական վերլուծության ամբիոնը, իսկ 1947 թվականից դարձել է լեհական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ 1952 թվականից՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրից, եղել է նրա թղթակից-անդամ։
1964-1969 թվականներին Ստանիսլավ Մազուրը եղել է Վարշավայի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը։ Լեհական մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ էր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
1930-ական թվականներին «Լեհաստանի միավորված բանվորական կուսակցության» անդամ է դարձել, ընտրվել է լեհական Սեյմի անդամ։
1978 թվականի մայիսի 15-ին Վարշավայի համալսարանը նրան արժանացրել է պատվավոր դոկտորի կոչման (Honoris causa):
Գիտական գործունեություն
խմբագրելՍտանիսլավ Մազուրը ականավոր մաթեմատիկոս, Գծային դաշտերի գործողության տեսության հեղինակ և Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Ստեֆան Բանախի մտերիմ աշխատակիցն է եղել։
Նա է ներմուծել ու մշակել ֆունկցիոնալ վերլուծության երկրաչափական մեթոդները։
Եղել է limes ability տեսության առաջատարաև մասնագետներից մեկը, հեղինակել է Computable Analysis աշխատությունը (1963)։
Ստանիսլավ Մազուրը փայլուն դասախոս է եղել։ Մասնագետները նշել են, որ նրա դասախոսությունները կարելի կլիներ առանց որևէ խմբագրման ուղարկել տպագրության։ Նա դասավանդել է մեծ թվով ուսանողների, որոնց անվերապահ սիրուն է արժանացել։
Անձնական կյանք
խմբագրելՄազուրի առաջին կինը եղել է քիմիկոս Բրոնիսլավա Մազուրը։ Երկրորդ կինը`մաթեմատիկոս Հաննա Շմուշկովիչը (լեհ.՝ Hanna Szmuszkowicz, 1910—1993), 1946 թվականից եղել է Լոձի Բարձրագույն մանկավարժական ինստիտուտի ռեկտորը։
Դուստրերն են Բարբարան ու Քրիստինան։
Ստանիսլավ Մազուրը հումորի սուր զգացողությամբ անձնավորություն է եղել։ Լավ հայտնի փաստ է կենդանի սագի փոխանցումը շվեդ երիտասարդ մաթեմատիկոս Պեր Էնֆլոյին Շոտլանդական գրքի խնդրի լուծման համար որպես պարգևատրում։ Էնֆլոն լուծել էր կենտրոնական բանախյան տարածքում Շաուդերի բազիսի գոյության խնդիրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000012760&find_code=SYS&local_base=ARS10
- ↑ 3,0 3,1 3,2 http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Mazur.html
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136673074 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.cmentarzekomunalne.com.pl/mapa/mapa.php?cment=PWZKI&rzad=TUJE&kwatera=B%2032&grob=5&dane=+imie=+nazwisko=Mazur+check_nazwisko=on+check_ur=+rok=1800+miesiac=1+dzien=1+rok2=2021+miesiac2=10+dzien2=9+check_zg=on+rok_zg1=1980+miesiac_zg1=1+dzien_zg1=1+rok_zg2=1982+miesiac_zg2=10+dzien_zg2=9+cmentarz=#kotwica
- ↑ 6,0 6,1 6,2 https://books.google.cat/books?id=H6qptz-yKZcC&pg=PA131 — P. 131.
- ↑ 7,0 7,1 7,2 http://matwbn.icm.edu.pl/ksiazki/sm/sm71/sm71116.pdf — P. 223.
- ↑ http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=MAZUR,%20Stanis%C5%82aw%20
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 Mathematics Genealogy Project — 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լեհ մաթեմատիկոսներ. Ստանիսլավ Մեչիսլավ Մազուր (լեհ.)
- Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտորների ցանկ, 1921—1939 (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Մազուր» հոդվածին։ |