Ստելլա Յանգ
Ստելլա Յանգ (անգլ.՝ Stella Young, փետրվարի 24, 1982, Սթեյվոլ, Վիկտորիա[3][4] - դեկտեմբերի 6, 2014, Մելբուռն), ավստալիացի լրագրող, կատակերգու և իրավապաշտպան[5][6]։ Զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց՝ հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Նա հաշմանդամություն ուներ և տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ[7]։
Ստելլա Յանգ Stella Young | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1982 |
Ծննդավայր | Սթեյվոլ, Ավստրալիա |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2014 |
Մահվան վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դիքինի համալսարան Մելբուռնի համալսարան[1][2] |
Գիտական աստիճան | Բակալավր և Diploma in Education? |
Մասնագիտություն | կատակերգու, լրագրող և իրավապաշտպան |
Կայք | stellayoung.com |
![]() |
Կրթություն
խմբագրելԱվարտել էր Դիքինի համալսարանի լրագրության և հանրային կապերի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՅանգն աշխատել է Ավստրալիական հեռարձակողների ընկերության օնլայն պարբերականում՝ Ramp Up-ում[8]։ Մինչ այդ նա աշխատել էր Մելբուռնի թանգարանի հանրային ծրագրերում, ուր նա երեխաներին ներկայացնում էր փայտոջիլների, դինոզավրերի և այլ տարօրինակ-զարմանալի կենդանիների մասին։
Ստելլան ելույթներ է ունեցել «Առանց սահմանների» և այլ հեռուստատեսային հաղորդումների ընթացքում[9]։ Որպես մենակատար 2014 թվականին հանդես է եկել Մելբուռնի կատակերգության փառատոնում։ Նրա «Tales from the Crip» շոուն, հաղթեց որպես փառատոնի «լավագույն բացահայտում» անվանակարգում[9]։
2014 թվականի ապրիլին Յանգը ներկայացավ TEDx Սիդնեյի համաժողովին «Ես ոգեշնչման աղբյուր չեն, շատ շնորհակալ եմ» կոչվող ելույթով[1]։ Ելույթում նա փորձել էր կոտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին առկա հասարակական կարծրատիպերը՝ անվանելով դրանք «inspiritual porn»։
Ստելլան Վիկտորիայի համայնքների նախարարական խորհրդակցական խորհրդի, Վիկտորիայի հաշմանդամության խորհրդակցական խորհրդի, Հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպանության և Վիկտորիայի հաշմանդամություն ունեցող կանանց խորհրդի անդամ էր[10]։
Նա մշտապես պայքարում էր հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների համար, ովքեր ենթարկվել էին ընտանեկան և այլ բռնությունների։ Ստելլան երազում էր ապրել մի հասարակությունում, ուր հաշմանդամություն ունեցող կանայք կկարողանային կրթություն ստանալ, աշխատել և դրա համար չհերոսացվել։
Մահ
խմբագրելՍտելլա Յանգը անսպասելիորեն մահացել է 32 տարեկանում 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «TED Speaker: Stella Young». ted.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «ABC Ramp Up: About This Website».
- ↑ Stella Young (2013 թ․ ապրիլի 26). «The Politics of Exclusion». Ramp Up. Australian Broadcasting Corporation. «In 1982, the year I was born, the Victorian Government announced a major review of the education system for children with disabilities.»
- ↑ Dave Fregon. «Stella Young | 2012 Global Atheist Convention». Atheistconvention.org.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Bannister, Brooke (2012 թ․ փետրվարի 29). «Who are you? Stella Young». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Stella Young profile». Abc.net.au. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Michelle Griffin (2011 թ․ սեպտեմբերի 22). «Lunch with Stella Young». Theage.com.au. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «About this Website – ABC Ramp Up». Abc.net.au. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 9,0 9,1 Calligeros, Marissa (2014 թ․ դեկտեմբերի 8). «Stella Young dead: comedian, ABC journalist and disability advocate dies at 32». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Stella Young, writer, comedian and disability activist dies». Australian Broadcasting Corporation. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ստելլա Յանգի ելույթը TEDx համաժողովում Արխիվացված 2015-03-14 Wayback Machine
- StellaYoung.com Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
- TEDx խոսնակներից Ստելլա Յանգի էջը
- Ստելլա Յանգի էջը ABC–ի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլա Յանգ» հոդվածին։ |