Սթենլի Տուչի
Սթենլի Տուչի (անգլ.՝ Stanley Tucci, նոյեմբերի 11, 1960[1][2], Փիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր։ Երեք «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար», «BAFTA» և «Թոնի» մրցանակների։
Սթենլի Տուչի անգլ.՝ Stanley Tucci | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Փիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Փուրչեյզ քոլեջ (1982) և John Jay High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Felicity Blunt?[3] |
Պարգևներ և մրցանակներ | Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար ևՓրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար |
Կենսագրություն
խմբագրելՍթենլի Տուչին ունի երկու հիմնական ամպուլա։ Առաջինը ցինիկների կամ չարագործների դերերն են. 1993 թվականին նկարահանված «Գաղտնի գործակալների կյանքից» ֆիլմում մարդասպան-անհաջողակ Մուերտենի դերը, որտեղ նրա խաղընկերներն են դարձել Քեթլին Թըրները և Դենիս Քուեյդը, 1993 թվականի Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Բանը հավալուսնի մեջ է» ֆիլմում մարդասպանի և «Մանր ոսկորներ» ֆիլմում՝ մարդասպան-մանկապղծի դեր։ Երկրորդը իմաստուն, բարի և հեգնական ընկերների կամ խորհրդատուների դերերն են. 2009 թվականին նկարահանված «Ջուլի և Ջուլիա։ Պատրաստում ենք երջանկություն բաղադրատոմսով» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի՝ Ջուլիի ամուսնու՝ Փոլ Չայլդի դերը, 2010 թվականին նկարահանված «Թեթևաբարո վարքով գերազանցիկը» ֆիլմի գլխավոր հերոսի հոր՝ Դիլ Պենդերգաստի դերը, Շոնի՝ «Ծաղրանկար» ֆիլմում հանդերձապանի և ակումբի տիրոջ, «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում՝ նորաձևության ամսագրի գլխավոր խմբագրի «աջ ձեռքի» դերը։
2003 թվականին Տուչին եղել է «Երիտասարդ Մաջ» (անգլ.՝ The Mudge Boy) ֆիլմի պրոդյուսերը։ Նրա ռեժիսորական առաջնաելույթը դարձել է 1996 թվականի «Մեծ գիշեր» ֆիլմը։ Երկու տարի անց «Ինքնակոչները» (անգլ.՝ The Impostors) կատակերգությունում միաժամանակ հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր։
2007 թվականին «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալում իր դերի համար Տուչին արժանացել է «Էմմի» մրցանակի։ Մինչ այդ, 1999 թվականին «Եթերի կնքահայրը» (անգլ.՝ Winchell) ֆիլմում իր դերի համար պարգևատրվել էր «Էմմի» մրցանակով։ «Էմմի» մրցանակի ևս մեկ անվանակարգ է բերել 2001 թվականի «Դավադրություն» ֆիլմը, որտեղ խաղացել է Ադոլֆ Էյհմանի դերը։
«Մանր ոսկորներ» ֆիլմում ունեցած դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA», SAG և Broadcast-ի կինոքննադատների մրցանակի։
2010 թվականին Բրոդվեյում առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր՝ բեմադրելով Քեն Լյուդվիգի «Պարտք տալ տենորին» վերածնված մյուզիքլը, որն առաջադրվել է Թոնի մրցանակի «Վերածնված լավագույն մյուզիքլ» անվանակարգում։
2011 թվականին նկարահանվել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրել1995 թվականից մինչև մահ` 2009 թվականը, Տուչին ամուսնացած էր սոցիալական աշխատող Քեթրին Սպաթ-Տուչիի հետ (1962-2009)[4], որից նա ունի երեք երեխա[5]։ Նրանք նաև դաստիարակել նրա առաջին ամուսնությունից երկու երեխաներին[5]։ Սպաթ-Տուչին մահացել է 2009 թվականիի ապրիլին քաղցկեղից[4][6]։
2012 թվականից Տուչին ամուսնացած է Ֆելիսիթի Բլանթի՝ գրական գործակալի հետ[7]։ Տուչին և Բլանտը ծանոթացել են 2010 թվականին նրա քրոջ՝ դերասանուհի Էմիլի Բլանտի հարսանիքի ժամանակ, որի հետո Տուչին նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում[8]։ Նրանք ունեն երկու երեխա[9][10] և ապրում են Լոնդոնում[11]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասան
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1985 | Պրիցի ընտանիքի պատիվը | Prizzi’s Honor | զինվոր | |
1987 | Ո՞վ է այս աղջիկը | Who’s That Girl | նավահանգիստի երկրորդ աշխատող | |
1988 | Կապկային արարքներ | Monkey Shines: An Experiment In Fear | բժիշկ Ջոն Վայսման | |
1989 | Նյու Յորքի ստրուկները | Slaves of New York | Դերիլ | |
Թշնամություն | The Feud | Հարվի Յելթոն | ||
Վախ, անհանգստություն և դեպրեսիա | Fear, Anxiety & Depression | Դոննի | ||
1990 | Արագ փոփոխություններ | Quick Change | Ջոնի | |
Հարգանքի արժանի մարդիկ | Men of Respect | Մել | ||
1991 | Բիլի Բաթգեյթ | Billy Bathgate | Լակի Լուչանո | |
1992 | Ապուրի մեջ | In The Soup | Գրեգորի | |
Բեթհովեն | Beethoven | Վերնոմ | ||
Համբույրի նախերգանք | Prelude to a Kiss | Թեյլոր | ||
Լուսանկարիչ | The Public Eye | Սել | ||
1993 | Գաղտնի գործակալների կյանքից | Undercover Blues | Մուերտե | |
Բանը հավալուսնի մեջ է | The Pelican Brief | Համել | ||
1994 | Տիկին Փարքերը և արատավոր շրջանը | Mrs. Parker and the Vicious Circle | Ֆրեդ Հանթեր | |
Երջանիկ դեպք | It Could Happen To You | Էդդի Բիասի | ||
Սիրահարված մեկը | Somebody to Love | Ջորջ | ||
1995 | Մահվան համբույր | Kiss of Death | Ֆրենկ Զիոլի | |
1996 | Մեծ գիշեր | Big Night | Սեկոնդո | |
Ցերեկային ճամփորդներ | The Daytrippers | Լուիս Դ’Ամիկո | ||
1997 | Կյանքը սովորականից վատն է | A Life Less Ordinary | Էլիոտ | |
Տասնութերորդ հրեշտակը | The Eighteenth Angel | Թոդ Ստենթոն | ||
1998 | Մոնտանա | Montana | Նիկոլաս «Նիկ» Ռոթ | |
Ինքնակոչները | The Impostors | Արթուր | ||
1999 | Ամառային գիշվա քուն | A Midsummer Night’s Dream | Պակ | |
Անդունդի հատակին | In Too Deep | Պրեստոն Դ'Ամբրոզիո | ||
2000 | Ջո Գուլդի գաղտնիքը | Joe Gould’s Secret | Ջո Միտչել | |
2001 | Նոր Յորքի մայթերը | Sidewalks of New York | Գրիֆին | |
Ամերիկայի սիրելիները | America’s Sweethearts | Դեյվ Քինգման | ||
Ընտանեկան գործ | The Whole Shebang | Ջովանի Բազինի | ||
2002 | Մեծ տհաճություն | Big Trouble | Արթուր Հերկ | |
Անիծված ճանապարհ | Road to Perdition | Ֆրենկ Նիտի | ||
Տիկին սպասուհի | Maid in Manhattan | Ջերրի Սիգալ | ||
2003 | Հիմնական | The Core | Կոնրադ Զիմսկի | |
Հողմապտույտ | Spin | Ֆրենկ Հեյլի | ||
2004 | Փիթեր Սելերսի կյանքը և մահը | The Life and Death of Peter Sellers | Սթենլի Կուբրիկ | |
Տերմինալ | Terminal | Ֆրենկ Դիքսոն | ||
Եկեք պարենք | Shall We Dance | Լինկ | ||
2005 | Ռոբոտներ | Robots | Հյորբ Պողպատիչ | մուլտֆիլմ, հնչյունավորում |
2006 | Սլևինի հաջողակ թիվը | Lucky Number Slevin | դետեկտիվ Բրիկովսկի | |
Սատանան կրում է Պրադա | The Devil Wears Prada | Նայջել | ||
Խաբեություն | The Hoax | Շելթոն Ֆիշեր | ||
2007 | Չորս վերջին երգ | Four Last Songs | Լարի | |
Կույր ամսաթիվ | Blind Date | Դոն | ||
2008 | Մի անգամ Հոլիվուդում | What Just Happened? | Սքոթ Սողոմոն | |
Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջկիկը | Kit Kittredge: An American Girl | Ջեֆերսոն Բերկ | ||
Շիմպանզեները տիեզերքում | Space chimps | սենատոր | մուլտֆիլմ,հնչյունավորում | |
Դեսպերոյի արկածները | The Tale of Despereaux | Բոլդո | ||
2009 | Ջուլի և Ջուլիա։ Պատրաստում ենք երջանկություն բաղադրատոմսով | Julie & Julia | Պոլ Չայլդ | |
Սիրելի ոսկորներ | The Lovely Bones | Ջորջ Հարվի | ||
2010 | Թեթևաբարո վարքով գերազանցիկը | Easy A | Դիլլ | |
Ծաղրանկար | Burlesque | Շոն | ||
2011 | Պայքարեք ձեր իրավունքի համար | Fight for Your Right Revisited | հայր | կարճամետրաժ ֆիլմ |
Ռիսկի սահման | Margin Call | Էրիկ Դեյլ | ||
Առաջին վրիժառուն | Captain America: The First Avenger | բժիշկ Աբրահամ Էրսկին | ||
2012 | Քաղցած խաղեր | The Hunger Games | Ցեզար Ֆլիկմեն | |
Կեղտոտ խաղեր | The Company You Keep | Ռեյ Ֆուլեր | ||
Գամբիտ | Gambit | Զեյդենվեբեր | ||
2013 | Հսկաներին նվաճող Ջեքը | Jack the Giant Killer | Ռոդերիկ | |
Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը | Percy Jackson: Sea of Monsters | Դիոնիսոս | ||
Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | The Hunger Games: Catching Fire | Ցեզար Ֆլիկմեն | ||
2014 | Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները | Mr. Peabody and Sherman | Լեոնարդո դա Վինչի | մուլտֆիլմ,հնչյունավորում |
Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը | Transformers: Age of Extinction | Ջոշուա Ջոյս | ||
Մի փոքր քաոս | A Little Chaos | Ֆիլիպ, Օռլեանի դուքս | ||
Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | The Hunger Games: Mockingjay — Part 1 | Ցեզար Ֆլիկմեն | ||
2015 | Վայրի քարտ | Wild Card | Երեխա | |
Ուշադրության կենտրոնում | Spotlight | Միտչել Գարաբեդյան | ||
Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 | The Hunger Games: Mockingjay — Part 2 | Ցեզար Ֆլիկմեն | ||
2017 | Գեղեցկուհին և Հրեշը | Beauty and the Beast | Պահարան | |
Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը | Transformers: The Last Knight | Ջոշուա Ջոյս | ||
Երեխաների մասին օրենք | The Children Act | Ջեք Մեյ | ||
2018 | Մասնավոր պատերազմ | A Private War | Թոնի Շոու | |
2020 | The King's Man | The King’s Man | Մերլին |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1986—1988 | Մայամիի ոստիկանություն | Miami Vice | Ֆրենկ Մոսկա | հեռուստասերիալ, 3 էպիզոդ |
1987 | Քրեական պատմություններ | Crime Story | Զաք Լոումեն | էպիզոդ։ The Battle of Las Vegas |
1988 | Հավասար | Equalizer | Ֆիլիպ Ուինգեյթ | էպիզոդ։ The Last Campaign |
Փողոց | The Street | Արթուր Սկոլարի | էպիզոդ։ They Drink Human Milk | |
1988—1989 | Խելացի | Wiseguy | Ռիկ Պինզոլո | հեռուստասերիալ, 5 էպիզոդ |
1991 | Օրենք բոլորի համար | Equal Justice | դետեկտիվ Ֆրենկ Միրելին | հեռուստասերիալ, 3 էպիզոդ |
1995 | Մեկ սպանություն | Murder One | Ռիչարդ Կրոս | հեռուստասերիալ, հիմնական դեր |
1998 | Եթերի կնքահայրը | Winchell | Ուոլտեր Ուինչել | հեռուստասերիալ |
2000 | Բուլլ | Bull | Հանթեր Լասկի | հեռուստասերիալ, 5 էպիզոդ |
2001 | Ամերիկյան արկածներ | American Experience | Սամուել Լեյբովից | էպիզոդ։ Scottsboro: An American Tragedy; վավերագրական հեռուստասերիալ, հնչյունավորում |
Դավադրություն | Conspiracy | Ադոլֆ Այքման | հեռուստասերիալ, հիմնական դեր | |
2002—2017 | Ամերիկյան վարպետներ | American Masters | պատմող | 2 էպիզոդ, վավերագրական հեռուստասերիալ, հնչյունավորում |
2004 | Ֆրեյզեր | Frasier | Մորի | էպիզոդ։ Frasier-Lite |
2006 | Դետեկտիվ Մոնկ | Monk | Դեյվիդ Ռասկին | էպիզոդ։ Mr. Monk and the Actor |
3 ֆունտ | 3 lbs | բժիշկ Դուգլաս Հանսոն | հեռուստասերիալ, հիմնական դեր | |
2007—2008 | Շտապ օգնություն | ER | բժիշկ Քևին Մորետի | հեռուստասերիալ, 10 էպիզոդ |
2012 | Ստուդիա 30 | 30 Rock | Հենրի Ուորեն | էպիզոդ։ Alexis Goodlooking and the Case of the Missing Whisky |
Ռոբոցիպ | Robot Chicken | հարուստ հորեղբայր Փենիբեգ | մուլտսերիալ, էպիզոդ։ Butchered in Burbank; озвучка | |
2017 | Թշնամություն | Feud | Ջեք Լ. Ուորներ | հեռուստասերիալ; հիմնական դեր |
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
խմբագրելՏարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|
1996 | Մեծ գիշեր | Big Night | Այո | Այո | Այո | |
1998 | Ինքնակոչները | The Impostors | Այո | Այո | Այո | |
2000 | Ջո Գուլդի գաղտնիքը | Joe Gould’s Secret | Այո | Այո | ||
2003 | Մոր որդի | The Mudge Boy | Այո | |||
2006 | 3 ֆունտ | 3 lbs | Այո (5 эп.) | հեռուստասերիալ | ||
2007 | Կույր ամսաթիվ | Blind Date | Այո | Այո | ||
2009 | Սուրբ Ջոնը Լաս Վեգասից | Saint John of Las Vegas | Այո | |||
2013 | Բժիշկ | Medora | Այո | վավերագրական ֆիլմ | ||
2013—2014 | Անկախ ոսպնյակ | Independent Lens | Այո (1 эп.) | Այո (1 эп.) | Այո (2 эп.) | վավերագրական հեռուստասերիալ |
2014 | Լավ աշխատանք։ Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի պատմությունը | A Good Job: Stories of the FDNY | Այո | վավերագրական հեռուստասերիալ | ||
2017 | Վերջին դիմանկարը | Final Portrait | Այո | Այո |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՖիլմ | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
Սիրելի ոսկորներ | Օսկար | Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր | Անվանակարգ |
Ոսկե գլոբուս | |||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ | |||
Քննադատների ընտրություն | |||
BAFTA | |||
Սատուրն | |||
IFTA | Միջազգային լավագույն դերասան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ People — Time Inc., Dotdash Meredith, 1974. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ 4,0 4,1 «Kathryn Spath-Tucci Obituary». Tributes (անգլերեն).
- ↑ 5,0 5,1 Miller, Prairie (2010 թ․ սեպտեմբերի 9). «Interview: Stanley Tucci». Long Island Press (անգլերեն).
- ↑ Greenstreet, Rosanna (2016 թ․ հունվարի 23). «Q&A: Stanley Tucci – 'I would like to say sorry to my late wife'». The Guardian (անգլերեն).
- ↑ Schwartz, Alison (2012 թ․ օգոստոսի 8). «Stanley Tucci Marries Felicity Blunt». People (անգլերեն).
- ↑ Ravitz, Justin (2011 թ․ նոյեմբերի 2). «Stanley Tucci Is Engaged to Emily Blunt's Sister Felicity!». Us Weekly (անգլերեն).
- ↑ Webber, Stephanie (2015 թ․ հունվարի 29). «Stanley Tucci, Felicity Blunt Welcome Baby Boy Matteo Oliver». Us Weekly (անգլերեն).
- ↑ Juneau, Jen; Jordan, Julie (2018 թ․ հունիսի 12). «Stanley Tucci and Wife Felicity Welcome Daughter Emilia Giovanna». People (անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Sexton, David (2016 թ․ հունվարի 28). «Stanley Tucci, interview: the actor on Spotlight, why he loves London and finally passing his driving test». Evening Standard (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Տուչի» հոդվածին։ |