Ստեփանոս Շեհրիմանյան
Ստեփանոս Շեհրիմանյան (Շահրիմանյան, 1766[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] - 1830[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, բուսաբան, հասարակական գործիչ։
Ստեփանոս Շեհրիմանյան | |
---|---|
Ծնվել է | 1766[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] |
Մահացել է | 1830[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Քարթլի-Կախեթի թագավորություն և Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ, բուսաբան և հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Վենետիկի համալսարանը։ 1791—1796 թվականներին, որպես բժիշկ, աշխատել է Կ․ Պոլսում և այդ տարիների աշխատանքներն ամփոփել «Անդեղայ ժանտախտի» (1796 թվական) աշխատությունում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8303)։ 1815 թվականից ակտիվորեն մասնակցել է Վրաստանի և Հայաստանի ազգային ու հասարակական կյանքին։ 1819 թվականից Թելավի հոգևոր սեմինարիայում դասավանդել է բժշկական առարկաներ և բուսաբանություն։ Շահրիմյանը հեղինակ է «Տնկաբանություն կամ Փղորայ Հայաստանի» (1796—1818 թվականներ) ձեռագիր ստվարածավալ աշխատության (նույն տեղում, ձեռագիր № 9856, 6267), ուր նկարագրված են Հայաստանի 800 դեղաբույս, և բերված են բուսաբանական, պատմական տվյալներ դրանց ծագման, տարածման ու օգտագործման մասին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 479)։ |