Ստեփան Բադալյան

հայ երկիաֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Վարդգեսի Բադալյան (դեկտեմբերի 24, 1931(1931-12-24), Սևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2007, Գյումրի, Հայաստան), հայ երկրաֆիզիկոս։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1994):

Ստեփան Բադալյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1931(1931-12-24)
ԾննդավայրՍևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2007
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաֆիզիկոս

Կենսագրություն

խմբագրել

Ստեփան Բադալյանը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 24-ին, Սևան քաղաքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա 1949 թվականին ավարտել է 26 կոմիսարների անվան դպրոցը։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժինը՝ ստանալով երկրաբան-երկրաֆիզիկոսի մասնագիտություն և նույն թվականին գործուղվել է աշխատանքի Ուրալի երկրաֆիզիկական արշավախումբ[1]։ 1961 թվականին ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հրավերով տեղափոխվել է Լենինական, որտեղ աշխատել է որպես գիտական քարտուղար (1961-1964), հանքային երկրաֆիզիկայի բաժնի վարիչ (1966-1989), գիտական գծով փոխտնօրեն (1972-1973, 1978-1981), տնօրեն (1973-1978, 1981-1989): 1972 թվականին «Ընդգետնյա էլեկտրահետախուզություն հարուցված բևեռացման մեթոդով» թեմայով պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1988 թվականին պաշտպանել է «Ընդգետնյա երկրաֆիզիկական մեթոդների ֆիզիկաերկրաբանական հիմունքները հանքային ֆորմացիաների հիմնական տիպերի ուսումնասիրման դեպքում (ՀԽՍՀ հանքավայրերի օրինակով)» թեմայով դոկտորական թեզ։

Բադալյանը հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և 3 մենագրությունների։ 1986 թվականին տպագրել է Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 25-ամյակին նվիրված հուշագիրքը։ Ստեփան Բադալյանը զգալի ավանդ ունի Հայաստանում ընդգետնյա երկրաֆիզիկայի զարգացման, մետաղային օգտակար հանածոների հետախուզման արդյունավետությունը բարձրացնելու գործում, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գիտական նոր ուղղությունների զարգացման, գիտական նոր ստորաբաժանումների կազմակերպման, գրադարանային ֆոնդի հարստացման, ինստիտուտը երիտասարդ կադրերով համալրելու, գիտության և արտադրության կապի ամրապնդման գործում։ Դասավանդել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում[2]։

Անդամակցություն

խմբագրել
  • ԽՍՀՄ հետախուզական երկրաֆիզիկայի Գիտական խորհրդի Երկրի էլեկտրականության և էլեկտրամագնիսական մեթոդների ուսումնասիրման բաժանմունքի անդամ։

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր։ ՙ
  • Աշխատանքի արիության համար մեդալ։
  • ՀԽՍՀ ԳԱ Գովասանագիր և այլ պատվոգրեր։
  • Շիրակի գիտնականների գործունեությունը կենսագրականներում։ Ս. Վ. Բադալյան, Երևան, Տիգրան Մեծ, 2009։
  • Подземная электроразяедка на рудных месторождениях Армении, Е., 1980 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 190։
  2. «Ստեփան Վարդգեսի Բադալյան (ծննդյան 80-ամյակին) (1931 – 2007). ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Գիտություններ Երկրի մասին, 65 (1-2), էջ 55-56. ISSN 0515-961X». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Բադալյան» հոդվածին։