Ստեփան Միսքճյան
Սետփան Միսքճյան (1850/1852, Կոստանդնուպոլիս - 1915, օգոստոսի 5), հայ բժիշկ։
Ծնվել է | 1850/1852 |
---|---|
Ծննդավայր | Կ.Պոլիս |
Մահացել է | 1915, օգոստոսի 5 |
Մահվան վայր | Անկարա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1850/1852 թվականին, Կոստանդնուպոլսում` հայ կաթոլիկ ընտանիքում։ Դեղագործ Գրիգոր Միսքճյանի եղբայրն է։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասի վարժարանում։ 1878 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել։ Մասնագիտացել է մանկաբարձության և վիրաբուժության գծով։ 1880-1889 թվականներին մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ, գլխավոր բժշկի տեղակալ է աշխատել սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցում։ Բնակվել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում։ Եղել է Միջագյուղի կաթոլիկ եկեղեցու թաղական խորհրդի անդամ։
Եղել է բժշկական և կրթական եռանդուն գործիչ։ 1915 թվականի ապրիլին, եղբոր` դեղագործ Գրիգորի հետ ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա՝ աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից 6-րդի վրա։ 1915 թվականի օգոստոսի 5-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասից նորից աքսորվել է։ Կոնիայից 2 ժամ հեռավորության վրա գտնվող վայրում, Անկարայի մոտ սրախողխող է արվել բժիշկ եղբոր՝ Գրիգորի հետ՝ 64 տարեկանում։ Օգոստոսի 5-ին ձերբակալվածների մեջ նրա անունը հիշատակել է Երվանդ Օտյանը։
1921 թվականի ընթացքում Կ. Պոլսի «Ճակատամարտ» թերթի մի քանի համարներում հարազատները հայտարարություններ են տպագրել նրան գտնելու հույսով, քանի որ նրանց համար անհայտ է եղել բժշկի ողբերգական ճակատագիրը։ Նրա անունը ընդգրկված է նաև Արշակ Ալպոյաճյանի 303 նահատակների անվանացանկում։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կփնտրվին, «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 05-011921, ապա մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Շամտանճեան Մ., Հայ մտքին հարկը Եղեռնին, Անթիլիաս, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
- Միրդանօղլու Զաքարիա, Կփնտրվին, «Ակոս», Ստամբուլ, 23-04-2010
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։