Ստեփան Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ռուբենի Սաֆարյան (դեկտեմբերի 12, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - 1987), խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1950)։
Ստեփան Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | 1922 դեկտեմբերի 12 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 1987 |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Ազգություն | հայ |
Աշխատանք | պետական գործիչ |
Գործունեություն
խմբագրելԱվարտել է խորհրդային աոևտրի համամիութենական ինստիտուտը (1949)։ ՀԽՍՀ ֆինանսների նախարար (20.06.1969-20.06.1975[1])։
1940-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թվականից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ապարատում (գործերի կառավարչի օգնական, ֆինանսների և բանկերի բաժնի վարիչ), 1957-1958 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ում, 1958 թվականին՝ ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1959 թվականից՝ ՀԽՍՀ առևտրի նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի կառավարիչ։ 1968-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ֆինանսների նախարար։ 1975 թվականից ՀԽՍՀ առևտրի նախարար։ Եղել է ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1971 թվականից), ՀԽՍՀ VII - IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ XXV-XXVII համագումարների պատգամավոր։
Մրցանակներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 255)։ |