Ստեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ (գերմ.՝ Stefan Zweig; նոյեմբերի 28, 1881[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 22, 1942[5][4], Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն[7][8][9][10][11]։
Ստեֆան Ցվայգ ավստր․ Stefan Zweig | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 22, 1942[5][4] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Գերեզման | Բրազիլիա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, գրական քննադատ, պատմաբան, կենսագիր, վիպասան, արձակագիր և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Շախմատային նովել, The World of Yesterday?, Անծանոթուհու նամակը, The Post Office Girl? և Beware of Pity? |
Պարգևներ | |
Ամուսին | Ֆրիդերիկ Մարիա Ցվայգ և Lotte Zweig? |
Ներշնչվել է
| |
Ստեֆան Ցվայգ Վիքիքաղվածքում | |
Stefan Zweig Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934 թվականից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլիա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։
Ստեղծագործություններ
խմբագրել«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նորավեպերի ժողովածուներում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։ Իր կոլորիտով նորավեպերին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։
Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լև Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ. Էմիլ Վերհառնի (1917), Ռոմեն Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–1928) կենսագրությունների շարքը։
Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։
Ցվայգի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, Էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։
«Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայերեն հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ցվայգի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճգնաժամը։
Երկեր
խմբագրել- Անդրէաս Լացկօ, Բերլին, 1923, 36 էջ։
- Ընտիր նովելներ, Երևան, 1942, 412 էջ։
- 24 ժամ մի կնոջ կյանքից, Երևան, 1944։
- Ամերիգո, Երևան, 1962, 196 էջ։
- Շախմատային նովել, Երևան, 1973, 88 էջ։
- Մարդկության աստեղային ժամերը, Երևան, 1974, 182 էջ։
- Մագելանի սխրագործությունը, Երևան, 1984, 272 էջ։
- Ժեզեֆ Ֆուշե, Երևան, 1986, 461 էջ[12]։
- Ժոզեֆ Ֆուշե։ Մարիա Ստյուարտ, Երևան, 1986, 728 էջ։
- Մարդկության աստեղային ժամերը։ Շախմատային նովել, Երևան, 1986, 208 էջ։
- Ընտիր նովելներ, Երևան, 2016, 320 էջ[13]։
- Ստեֆան Ցվայգ, Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր, Երևան, «Զանգակ», 2022 — 472 էջ, ISBN 978-9939-68-948-7։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цвейг Стефан (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://orf.at/stories/2419396/
- ↑ Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ ; Շախմատային նովել / Ս. Ցվայգ ; Թարգմ.՝ Լ. Հախվերդյան, Լ. Պողոսյան ; Կազմ.՝ Օ. Պապոյան; Նկ.՝ Վ. Մանդակունի. - Երևան։ Լույս, 1986. - 207 էջ։
- ↑ Ընտիր նովելներ / Ս. Ցվայգ; Խմբ.՝ Ստ.Զորյան. - Երևան։ Հայպետհրատ, 1942. - 405 էջ։
- ↑ Ժոզեֆ Ֆուշե։ Մարի Ստյուարտ։ [Պատմավեպեր] / Ս. Ցվայգ; Թարգմ. ռուս.՝ Ա. Ասրյան, Վ. Վարդանյան. Երևան։ Հայաստան, 1986. - 728 էջ։
- ↑ Մագելանի սխրագործությունը։ [Վեպ] / Ս. Ցվայգ; Ռուս. թարգմ.՝ Ռ. Խալաթյան; Խմբ.՝ Վ.Մ. Վարդանյան. - Երևան։ Հայաստան, 1984. - 271 էջ։
- ↑ Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ / Ս. Ցվայգ; Թարգմ. և վերջաբ.՝ Լ. Հախվերդյան; Խմբ.՝ Գ.Պ. Սարգսյան. - Երևան։ Հայաստան, 1974. - 182 էջ։
- ↑ Ստեֆան Ցվայգ - Ժոզեֆ Ֆուշե
- ↑ Ընտիր նովելներ - Ստեֆան Ցվայգ
Արտաքին հղումներ
խմբագրել- Ստեֆան Ցվայգը bookmark.am-ում
- Ստեֆան Ցվայգը էլեկտրոնային գրադարանում
- Ս. Ցվայգի «Շախմատային նովելը» Համահայկական գրադարանի կայքում
- Ստեֆան Ցվայգ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ցվայգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ցվայգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 168)։ |