Ստիլոս (ռուս.՝ стилос, հին հունարեն՝ στῦλος-ից — սյուն, սյունակ, գրող եղեգ, քարերգիչ (ռուս.՝ грифель), 8-15 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով գլանաձև սրածայր ձողի տեսքով գործիք գրելու համար՝ պատրաստված ոսկորից, մետաղից կամ այլ ամուր նյութից։ Անվանումն այլ կերպ՝ ռուս.՝ «Стиль», ոճ։

Հռոմեական ստիլոսներ
Ռուսաստան, 13-րդ դար
Գրենական պիտույքներ: գրիչ և Երկփեղկ գրատախտակ

Ստիլոսը լայն կիրառություն ուներ Անտիկ դարաշրջանում և Միջին դարերում։ Ստիլոսի սրված ծայրը օգտագործվում էր տեքստը մոմե տախտակին քերծելով գրելու համար։ Հակառակ կողմը սեղմվում էր և կլորացվում (բահաձև), գրածը ջնջելու համար։

Ռուսաստանում այն անվանվում էր ռուս.՝ писало:

Պատմություն

խմբագրել

Ստիլոսը սևագրությունների համար լայնորեն կիրառվում էր անտիկ ժամանակներից մինչև ուշ միջնադար։

Անտիկ հույները և Հին հռոմեացիները ստիլոսով գրում էին մոմե տախտակին[1]։ Ստիլոսի սուր ծայրով տեքստը քերծվում էր մոմի վրա, իսկ հակառակ կողմի բահաձև տափակ ծայրով ջնջվում էր ոչ պիտանի հատվածները։ Այս գործիքի հայտնվելը առաջացրեց ոճ (ռուս.՝ Стилистика,стиль) հասկացողությունը, որը արդեն հնադարում դարձել էր գրական գրելակերպի հոմանիշը։

Հորացիոսը առատորեն կիսվում էր ձեռք բերած հաջողություններով և պոետներին խորհուրդ էր տալիս «հաճախ» վերաշարադրել ոճը (լատին․՝ stylum vertere), հաճախ մաքրելով գրածը և գրելով այն նորից՝ կատարելագործել ստեղծագործությունը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • (ռուս.) Гаспаров М. Л. Занимательная Греция. Рассказы о древнегреческой культуре. — М.: Б. С. Г.-ПРЕСС, 2005. — ISBN 5-93381-196-3

Ծանոթագրություններ

խմբագրել