Ստիկեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստիկեր (անգլ.՝ sticker), պիտակ։ Պատրաստվում է ինքնասոսնձվող ժապավենից։ Ստիկերը նախատեսված է տարբեր մակերևույթներին (փայտ, մետաղ, ապակի և այլն) փակցնելու համար։ Կարող է օգտագործվել որպես գովազդային բնույթի գրաֆիկական պատկեր, ինտերիերի դիզայնի մաս, օգտագործվում է նաև ավտոմեքենաների վիզուալ թյունինգում (անգլ.՝ Vinyl)։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/8/8b/Sticker_art_Yerevan.jpg/200px-Sticker_art_Yerevan.jpg)
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/9/93/Skrillex_carsticker.jpg/200px-Skrillex_carsticker.jpg)
Ստիկերը թղթե պիտակ է հատուկ սոսնձաշերտով, որը սկզբնապես նախատեսված էր ապրանքի հսկման համար։ Այսինքն ստիկերը ի սկզբանե եղել է պոլիգրաֆիկ արդյունաբերության փոքր ձև, երաշխիքային կամ պաշտպանիչ պիտակ, որը հանդիսանում է դրոշմի տարատեսակ, դա թույլ է տալիս ապրանքի թույլտվության հսկողություն իրականացնել։
Ըստ էության ստիկերը նույն պիտակն է, որն օգտագործվում է հիմնական պիտակի կամ փաթեթավորման մեջ չմտնող լրացուցիչ տեղեկություն տեղադրելու համար կամ էլ ապրանքի տարածման վերահսկողության համար։ Ստիկերները պաշտպանում են ապրանքը կեղծումից և զգուշացնում բացահայտումները։
Տարատեսակները
խմբագրելՍտիկերները լինում են․
- Երաշխիքային, օգտագործվում են հատուկ դրոշմված կամ ինքնաքանդվող թղթի անվավեր բացումը վերահսկելու համար և միավորում են փաթեթի հիմնական և շարժվող մասերը։ Երաշխիքային ստիկերի հիմնական առանձնահատկությունը սոսնձելիս քանդվելն է։
- Նույնականացվող, արտադրվում են ապրանքի թվային դրոշմավորման և շտրիխ-կոդի անհատականացման համար։ Դա թույլ է տալիս տեղեկություն ստանալ ապրանքի մասին, նրա բնութագրումը էլեկտրոնային տեսքով։
- Ինվենտարային, օգտագործվում են պահեստներում ապրանքների հաշվառման ժամանակ, ունենում են անհատական շտրիխ-կոդ։ Ստիկերների այս տեսակը հնարավորություն է տալիս պահեստավորման ժամանակ դասակարգել ապրանքը։
- Թվագրված, սրանք ստիկերներ են ապրանքի արտադրման կամ երաշխիքային ժամկետները նշելու համար։ Այդպիսի ստիկերը պարունակում է սերիայի համարը, արտադրման տարեթիվը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։ Երբեմն արտադրում են տեղեկություն չպարունակող ստիկերներ, որոնք հետագայում լրացվում են ձեռքով։
- Սոցիալական, սրանք նախատեսված են սոցկայքերում շփվելու համար։ Դրանք ավելի խոշոր չափերով արտահայտում են ուղարկողի տվյալ պահին ունեցած զգացմունքները։ Դրանք օգտագործվում է խոշոր սոցկայքերում՝ vk.com, facebook.com և այլն։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիկեր» հոդվածին։ |