Ստրանդ (նորվ.՝ Strand), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Յերպելին քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 218,17 կմ² տարածք[2]։

Ստրանդ
նորվ.՝ Strand
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնՅերպելին
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն13 474 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք218.17
Սահմանակցում էԷլմելան, Ֆորսան, Ֆինյոյ, Սաննես և Սթավանգեր
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1130
strand.kommune.no
Ստրանդ կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Ստրանդի զինանշանը

խմբագրել

Ստրանդ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է սպիտակ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կարմիր գույնի մեխանիզմի 3 հատ պտուտակ[2]։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ստրանդ կոմունայում բնակվում է 12 464 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը կայուն աճ է գրանցել[2]։

Տնտեսություն

խմբագրել

Ստրանդ կոմունայի տնտեսության հիմնական ուղղություններից է ձկնարդյունաբերությունը և հաստոցաշինությունը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 1.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրանդ» հոդվածին։