Ստրումա (գետ)
Ստրումա (բուլղար․՝ Струма), Ստրիմոն (հուն․՝ Στρυμόνας), գետ Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը կազմում է 415 կիլոմետր (Բուլղարիայի տարածքում՝ 290 կիլոմետր[1]), ավազանի մակերեսը մոտավորապես 17 հազար կմ2 է։ Սկիզբ է առնում Վիտոշա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից։ Բուլղարիայում հոսքը առավելապես լեռնային է, նեղ կիրճերը հաջորդեցնում են միջլեռնային գոգահովիտները։ Հունաստանի տարածքում Ստրուման հոսում է գլխավոր կերպով լայն հովտում։ Թափվում է Էգեյան ծովի Օրֆանոս (Ստրիմոնիկոս) ծոցը[2]։
Ստրումա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 415 |
Ավազանի մակերես | 17 300 կմ² |
Ջրի ծախս | 70 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիտոշա |
Գետաբերան | Օրֆանոս |
Գետաբերանի տեղակայում | Strymonian Gulf? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Angitis?, Ստրումիցա, Bistritsa?, Dragovištica?, Sovolyanska Bistritsa?, Q12272951?, Q41767731?, Q12283500?, Arkata?, Svetlya?, Q20498282?, Treklyano River?, Q20498047?, Q12277337?, Eleshnica river?, Q20498498?, Dzherman?, Kopriven?, Rilska River?, Q20498253?, Q20497940?, Gradevska reka?, Vlahina reka?, Q20500556?, Sandanska Bistritsa?, Lebnitsa?, Melnishka reka? և Pirinska Bistritsa? |
Ջրի մարմիններ | Կերկինի |
Ջրահավաք | Mediterranean Sea drainage basin? |
Սնուցումը հիմնականում անձրևային և ձյունային է։ Բարձրացած ջուրը փետրվար - հունիս ամիսներին է, իսկ նվազամակարդակը՝ օգոստոս - սեպտեմբեր ամիսներին։ Ջրի միջին ծախսը բուլղարա-հունական սահմանի մոտակայքում կազմում է 80 մ3/վ, առավելագույնը՝ մոտավորապես 500 մ3/վ[1]։ Ջրի բազմամյա միջին ծախսը միջին հոսանքում կազմում է մոտավորպես 70 մ3/վ (հոսման տարեկան ծավալը՝ 2,2 կմ3): Բուլղարիայում ստրումայի վրա գտնվում են Պչելինա և Ստուդենա ջրամբարները, իսկ Ստրումայի վտակների վրա՝ հէկ[1]։ Ստրումայի ջրերը օգտագործվում են ջրամատակարարման, ոռոգման և էլեկտրոէներգիայի արտադրության համար։ Վերին հոսանքում գտնվում է Վիտոշա բնական պարկը[2]։
Ստրումայի հովտում տեղակայված են Պերնիկ, Ռադոմիր, Կյուստենդիլ, Բլագոևգրադ, Սանդանսկի, Պետրիչ, Սիդիրոկաստրոն, Սերես քաղաքները։ Գետաբերանից 5 կիլոմետր հյուսիս տեղակայված է Ամֆիպոլը (Ամֆիպոլիս), որը Հին Մակեդոնիայի մեծ և նշանավոր քաղաքներից մեկն էր։ Ստրումայի ափին տեղակայված է Զեմենի եկեղեցին (11-րդ դար)։
Դիցաբանություն
խմբագրելԳետը չի հիշատակվում Հոմերոսի կողմից[3]։ Հիշատակվում է Հեսիոդոսի կողմից «Տեոգոնիայում»՝ ամենակարևոր գետերի ցանկում։ Հեսիդոսի համաձայն՝ նրանք բոլորը եղել են Օվկիանոսի և նրա հարազատ քրոջ՝ Տեթիսի երեխաները[4]։ Այդ նույն դիցաբանությունը Գիգինի մոտ է[5]։
Պսևդո-Պլուտարխի համաձայն՝ գետը ավելի վաղ կոչվել է Կոնոզ (Κόνοζος) և մի քանի անգամ փոխել է անվանումը։ Տեղի արքա Պալեստինը (Παλαιστίνος)` Պոսեյդոնի որդին, մենամարտում էր հարևանների հետ և՝ հիվանդությունից թուլանալով, իր որդի Հալիակմոնին ուղարկում է պատերազմ որպես ռազմավար։ Հալիակմոն պատերազմի արդյունքում մահացել էր։ Արքան՝ չկարողանալով ընդունել վիշտը, գցվում է Կոնոզ գետը, որը սկսեց կոչվել Պալեստին։ Ավելի ուշ գետը նորից անվանափոխվել էր։ Էդոնների արքա Ստրիմոնը Արեսի և մուսա Հելիկայի (Ἡλίκη) որդին էր։ Իմանալով իր որդու՝ Ռեսի, մահվան մասին, նա գցվում է Պալեստին գետը, որից հետո այն սկսվեց կոչվել իր անունով[6]։
Դրիանտի որդի Լիկուրգը էդոնների արքան էր, որոնք ապրում էին Ստրիմոն գետի ափերին, և վիրվորել էր Դիոնիսին՝ նրան աքսորելով իր երկրից[7]։ Դիոնիսը Լիկուրգի մեջ խելագարություն էր ներշնչել։ Դառնալով խելագար՝ նա իր որդի Դրիասին կացինով սպանում է[8]։
Պսևդո-Ապոլոդորի համաձայն՝ գետը վաղուց նավարկելի էր իր ամբողջ երկարությամբ[9][10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Струма // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
- ↑ 2,0 2,1 Струма / Михайлова М. В. // Социальное партнёрство — Телевидение. — М. : Большая российская энциклопедия, 2016. — С. 344. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 31). — ISBN 978-5-85270-368-2.
- ↑ Χαρίλαος Ν. Μιχαλόπουλος Ο ποταμός Στρυμόνας στην αρχαία ελληνική και λατινική γραμματεία(հուն.) // Όψεις της Ιστορίας και του Πολιτισμού της Θράκης / Σέργης, Μ. και συνεργάτες (Επιστημονική Επιτροπή). — Κομοτηνή: Σχολή Κλασικών και Ανθρωπιστικών Σπουδών Δ.Π.Θ., Περιφερειακή Διεύθυνση Π/θμιας και Δ/θμιας Εκπαίδευσης Αν. Μακεδονίας και Θράκης, 2015. — С. 227—264. — ISBN 978-618-82338-1-2.
- ↑ Հեսիդոս. Теогония. 337—345
- ↑ Гай Юлий Гигин. Мифы. Введение. Генеалогии, 6
- ↑ Псевдо-Плутарх. О названиях рек и гор и об их произведениях. XI, 1.1
- ↑ Гомер. Илиада. VI, 130
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. III, 5, 1
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. II, 5, 10
- ↑ «Στρυμόνας» (հունարեն). Ηλεκτρονικός Κόμβος για την υποστήριξη των διδασκόντων την Ελληνική Γλώσσα. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Грейвс, Роберт Десятый подвиг: коровы Гериона // Мифы Древней Греции = The Greek Myths / Р. Грейвс; Пер. с англ. К. П. Лукьяненко ; Под ред. и с послесл. А. А. Тахо-Годи. — М.: Прогресс, 1992. — С. 375. — 620 с.
Գրականություն
խմբագրել- Струма // Собаки — Струна. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 24, кн. I).
- «Струма». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Livius.org: Strymon Արխիվացված 2012-10-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրումա (գետ)» հոդվածին։ |