Սրբագրություն
Սրբագրություն, տպագրությամբ կամ այլ եղանակներով բազմացվող տեքստային և գրաֆիկական նյութերի քերականական, տեխնիկական սխալներն ուղղելու և թերությունները վերացնելու գործընթաց։ Նեղ իմաստով ուղղումներ անցկացնելու համար նախատեսված տպագրական շարվածքի տպվածք։
Գոյություն ունի սրբագրության 4 տեսակ՝
- հրատարակչական
- տպարանային
- բնագիր-մակետներով թողարկվող հրատարակություններ
- վերատպության տպաձևեր
Սրբագրության համար տվյալ շարվածքից սրբագրական հաստոցի վրա պատրաստվում է փորձնական տպվածք։ Ուղղագրական և կետադրական սխալներից բացի տպվածքում կարող են լինել նաև տեխնիկական վրիպումներ։ Տպվածքի վրա նկատված սխալները նշելու համար կիրառվում է սրբագրական նշանների համակարգ։ Սրբագրությունը նախատեսում է գրաշարային գործընթացի բոլոր փուլերում նկատվող սխալների ուղղում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբագրություն» հոդվածին։ |