Սրբասուրբ կույս Մարիամի վերափոխման բազիլիկ տաճար
Սրբասուրբ կույս Մարիամի վերափոխման բազիլիկ տաճար[1] (բելառուս․՝ катэдральны Унебаўзяцця Найсвяцейшай Панны Марыі). անվանվում է նաև Պինսկի տաճար, Բելառուսի Պինսկ քաղաքում 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված կաթոլիկ տաճար[2][3]
Պատմություն
խմբագրելՏաճարն ու նրա հարևանությամբ գտնվող ֆրանցիսկյան վանքը, որը նույնպես ճարտարապետական բարոկկո ոճի նմուշ է, կառուցվել են 1712-ից 1730 թվականների միջակայքում, ճիշտ այն վայրում, որտեղ դեռևս 1396 թվականին Պինսկի իշխան Սիգիզմունդ Կեստուտաիտիսի պատվերով բարձրացվել էր փայտաշեն մի եկեղեցի։ 1852 թվականին վանքը փակվել է, մինչդեռ եկեղեցին դարձել է թեմական առաջնորդանիստ, իսկ 1925 թվականից էլ՝ Պինսկի թեմի կաթոլիկ տաճար։
Պաշտամունքային այս կառույցը եռանավ է, ունի բարձր առաստաղ։ Ճակտոնը շքեղորեն զարդաքանդակվել է դեռևս 1766 թվականին և անխաթար պահպանվել է։ Կից կառուցվել են մատուռներ, աշտարակներ՝ դարձյալ բարոկկո ոճի գմբեթներով։ Տաճարի ներսը նույնպես ճոխ զարդարանք ունի, կան արվեստի մեծարժեք գործեր։
Գրականություն
խմբագրել- А. М. Кулагін. Каталіцкія храмы Беларусi. — Мінск: 2008. ISBN 978-985-11-0395-5
- Збор помнікаў гісторыі і культуры. Брестская область. Стр. 324
- Габрусь Т. В. «Мураваныя харалы: сакральная архітэктура беларускага барока». Мінск, «Ураджай», 2001 год. 287 с. ISBN 985-04-0499-X
- «Архітэктура Беларусі. Энцыклапедычны даведнік». Мінск, «Беларуская Энцыклапедыя імя Петруся Броўкі», 1993 год. 620 стар. ISBN 5-85700-078-5
Պատկերասրահ
խմբագրել-
Գլխավոր խորանը
-
Խորանը՝ Աստվածամոր սրբապատկերով. XVIII դար
-
Սուրբ ընտանիքը սբ. Ֆրանցիսկոսի հետ. XVI դար
-
Պինսկի Աստվածամայրը. նկարիչ՝ Ալֆրեդ Իսիդոր Ռոմեր (1894 թ.)
-
Երգեհոնը
-
Զանգակատունը
-
Ֆրանցիսկյան վանքի ներսը
-
Բարտոլոմե Մուրիլյոյի «Կույսի վերափոխումը» գործի կրկնօրինակը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cathedral Basilica of the Assumption of the Blessed Virgin Mary in Pinsk
- ↑ «Catholic.by – Пінск – парафія Унебаўзяцця Найсвяцейшай Панны Марыі». catholic.by. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Gregory Rakowski, Czar Polesia, Casa Editrice "Rewasz", Pruszków 2005, 83-85557-92-X.