Սրտի շշուկը (ճապ.՝ 耳をすませば Միմի օ սումասեբա, բառացի` «Եթե լսել»), մանգա և Ghibli ստուդիայի` դրա հիման վրա ստեղծված լիամետրաժ ֆիլմ, որը թողարկվել է 1995 թվականին։ Մուլտֆիլմի ֆանտաստիկ լանդշաֆտների հեղինակն է ճապոնացի հայտնի նկարիչ իմպրեսիոնիստ և գրող Նաոհիսա Ինոուեն։

Սրտի շշուկը
ճապ.՝ 耳をすませば
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա, դրամա, ռոմանտիկ ֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], Կյանքի կտոր[1], պատմություն հասունացման մասին[2] և սիրային եռանկյունի[3]
Երկիր Ճապոնիա
Թվականհուլիսի 15, 1995[4], փետրվարի 5, 1995 և դեկտեմբերի 13, 1996[5]
Լեզուճապոներեն
ՌեժիսորYoshifumi Kondō?[1]
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի և Հայաո Միյաձակի[4]
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի և Aoi Hiiragi?[4]
ՕպերատորKitarō Kōsaka?[4]
ԵրաժշտությունYuji Nomi?
ՄոնտաժՏակեսի Սեյամա
Տևողություն111 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե

խմբագրել

Սյուժեն պատմում է միջին դպրոցի աշակերտուհի Շիզուկու Ցուկիշիմայի մասին, որը շատ է սիրում իր ազատ ժամանակն անցկացնել գիրք կարդալով։ Սակայն ինչ հատոր էլ նա վերցներ գրադարանում, դրա օգտաքարտում միշտ նշված էր Սեյձի Ամասավայի անունը։ Անսովոր տղայի հետ հանդիպելուց հետո Շիզուկուն հասկանում է, որ նա իր առաջին սերն է։ Նրա հետ շփումը աղջկա համար բացում է նրա ներքին աշխարհը, նա շատ բան է սովորում ուրիշների և իր մասին։

Սյուժեում շոշափվող հիմնական թեմաներից մեկը հասունացման և առաջին սիրո շրջանն է, անցումային տարիքն իր բոլոր դրսևորումներով։ Շատ մանրամասներով ուսումնասիրվում է աղջկա զգացմունքների էվոլյուցիան` ձանձրալի տղայից դժգոհությունից մինչև նրա հետ կապվելը։ Այնուամենայնիվ, ամենակարևոր թեման ինքդ քեզ գտնելն ու քո երազանքի ճանապարհին դժվարությունները հաղթահարելն է։

Սփին-օֆֆ

խմբագրել

Ֆիլմի ընթացքում Շիզուկուն աշխատում է ֆանտաստիկ պատմության վրա, որը պտտվում է Բարոն անունով կատվի արձանի շուրջ, որը գտնվել էր պարոն Նիշիի հնաոճ իրերի խանութում։ 2002 թվականին Ghibli-ն թողարկում է ռեժիսոր Հիրոյուկի Մորիտայի «Կատվի վերադարձը» սփին-օֆֆ ֆիլմը, որտեղ կրկին հայտնվում է կատու Բարոնը և թափառական կատու Մունը (անգլ.՝ Muta):

Studio Ghibli ատուդիայի այլ անիմեների հիշատակում

խմբագրել
  • Խանութի ժամացույցի վրա գրված է «Porco Rosso», այս անունով անիմե թողարկվել է Studio Ghibli-ի կողմից 1992 թվականին։
  • Դպրոցի գրադարանում, որտեղից Շիզուկուն վերցնում է գիրքը, մյուս գրքերի թվում կարելի է տեսնել մի հատոր, որի վրա գրված է «Totoro»: Այն գտնվում է ներքևի դարակում, ձախից 14-երորդը, չորս կապույտ գրքերից հետո։
  • Շիզուկուի սենյակում, երբ նա սկսում է գրել վեպը, ցախավելի վրա կախարդի արձանը «Կախարդուհու առաքման ծառայությունը» անիմեի գլխավոր հերոսն է, որը թողարկել է Studio Ghibli-ն, 1989 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրտի շշուկը» հոդվածին։