Սքեյթբորդ
Գլաչմուշկային տախտակ կամ սքեյթբորդ (անգլ.՝ skateboard՝ «գլաչմուշկային տախտակ»), տախտակ, որը կազմված է նրբատախտակից (ֆաներա), իրենից ներկայացնում է ֆաներաների մի քանի շերտ և տեղադրված է փոքր տրամաչափի ակերի (գլաչմուշկներ) վրա։ Կարող է օգտագործվել որպես տրանսպորտային միջոց, կամ էլ տարատեսակ հնարքներ անելու սպորտային սարք։
Ամբողջական սքեյթեր
խմբագրել- Դեք (անգլ.՝ deck)՝ սքեյթի տախտակը։ Որպես կանոն այն կազմված է կանադական, կամ չինական թխկիների 7 կամ 9 սոսնձված շերտերից, սակայն լինում են նաև բացառություններ (օրինակ՝ Baker ընկերությունն արտադրում էր 5 շերտանի գերթեթև մոդելներ, իսկ Blind ընկերությունը՝ 8 շերտանի պնդեցված տարբերակը)։ Դեքերն իրարից կարող են տարբերվել իրեն լայնություններով, որը կարող է լինել 7,125-ից 9 դյույմ[1], բոլոր սքեյթերի հիմնական երկարությունը 30-ից 32 դյույմ է[2], սակայն կան բացառություններ՝ սքեյթբորդեր նախատեսված երեխաների համար[3]։ Ներկայումս սքեյթարտադրությամբ առաջատար է Չինաստանը, որոնք համապատասխանում են այդպիսի սքեյթերի որակին։ Շերտերի քանակը, փայտամթերքի որակն ու կիրառված տեխնոլոգիաներն ազդում են կոշտության, դիմացկությույան, քաշի, ճկունության և այլնի վրա։ Յուրաքանչյուր սքեյթեր իր սքեյթն ընտրում է ըստ չափի և տախտակի ձևի։
Որոշ արտադրամասեր, որոնք արտադրում են իրենց սեփական դեքերը՝ Flip, Baker, Nomad, Girl, Mystery, Zero, Enjoi, Element, Alien Workshop, Toy Machine, Blind, Cliche, Dark Star, Bullet Agonia, Speed Demons, Jart, Habitat, Almost, SK8Mafia, Plan B։
- Griptape
- Կպչուն ժապավեն, որն իր տեսքով ու հատկանիշներով նման է զմռնիտի թղթի։ Փակցվում է դեքի վրա։ Իր վերին շերտի շնորհիվ ոտքերը վարելու ժամանակ չեն սահում, և հենց դա էլ թույլ է տալիս հնարքներ կատարել։
Հայնտի բրենդներ, որոնք զմռնիտե թուղթ են արտադրում՝ Mob, Jessup, Grizzly։
- Կախոց
- Կախոցը (անգլ.՝ truck) մետաղյա դետալ է, որը ակերը միացնում է տախտակին։ Հիմնականում կախոցները պատրաստվում են ալյումինե հալոցքից։ Ունի ամրացման հատուկ կառուցվածք, որը թույլ է տալիս ըստ տախտակի թեքության պտտեցնել ակերը[4]։ Արտադրողներ՝ Independent, Thunder, Krux, Tensor, Venture, Speed Demons և այլն։
98-101А ակերով ավելի լավ է սահել սքեյթ-պարկերում կամ լավ մակերևույթով տեղերում։ Այդ նույն կոշտության, բայց մեծ տրամագծող (սկսած 55 մմ-ից) ակերը հարմար են եզրաքարերի, իսկ ավելի փափուկ՝ 78-85А կոշտության ակերը՝ ասֆալտի և անհավասար մակերևույթի վրա սահելու համար։ Սքեյթբորդերի ակեր արտադրող մի քանի արտադրամասեր՝ Bones, Spitfire, Girl, Enjoi։
- Առանցքակալներ
- Ինչպես և գլանչմուշկներում, սքեյթբերդերում նույնպես օգտագործվում են 608 տեսակի առանցքակալները։ Առանցքակալները մեծ ազդեցություն են ունենում արագության վրա։ Ամեն ակի մոտ դրվում է երկուական առանցքակալ՝ ընդհանուր քանակը հասնելով ութի։ Դրանց արանքում երբեմն դրվում է հատուկ սռնակալ, որպեսզի ակը դեպի առանցքակալը ձգելիս չկոտրվի։
Դրանց արտադրությամբ զբաղվող ամենահայտնի ընկերություններն են՝ Independent, Reflex, Pig Wheels, Bones, Lucky, Bronson Speed Co., Speed Demons, Shake Junt, Spitfire։
- Տակդիրներ
- Տակդիրներն բաժանվում են այսպես կորված ռեյզերների (անգլ.՝ raiser) և շոքերների (անգլ.՝ shocker)։ Դրվում են կախոցների ու տախտակի միջև և իրենցից ներկայացնում են պոլիուրետանե կամ ռետինե ուղղանկյուն կտորներ, իսկ ավելի էժան տարբերակներում՝ պլաստմասե։ Երբեմն օգտագործվում են տակդիրների երկու տեսակներն էլ միաժամանակ։
Շոկեռները ծառայում են վարէջք կատարելու հարվածը փափկեցնելու համար։
Ռեյզերները նախատեսված են սքեյթի դիմացի մասի բարձրության մեծացման համար։ Գետնի նկատմամբ դեքի բարձրության ավելացման շնորհիվ մեծանում է նաև հարվածի ժամանակ թեյլի ու ասֆալտի միջև անկյունը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կատարել ավելի բարձր հնարքներ։
- Գնդերիթներ
- Գնդերիթներն ամրացնում են «թրաքերը» (կախոց) տախտակին․ յուրաքանչյուր կախոցին անհրաժեշտ է 4 գնդերիթ։ Լինում են նաև վեցանկյունի կամ խաչաձև պտուտակահանների համար։
Hanger
- Հաճախ անվանվում է «կամուրջ», կախոցի մաս է։ Կախոցի այս մասն ամենաշատն է վտանգված կոտրվելու։ Դրա վրա են կատարվում բոլոր «գրայնդերը» (անգլ.՝ grind՝ «սահումներ»). Դրա մեջ կա սռնակ, ինչի վրա ամրացված են ակերը
Բազա
- «Բազա»՝ կախոցի ներքևի մասը, որը չորս շաղափված անցքերի միջով գնդերիթներով ամրացվում է տախտակին։ Կա նաև տեղ կենտրոնական գնդերիթի համար և անց «հենգերի» համար։
Սռնակ
- Սռնակ՝ բարակ մետաղաձող, որն անցնելով «հենգերի» տակից և դուրս գալով պտտվում է պտուտակով, որպեսզի ամրացնի ակերը։
Կենտրոնական գնդերիթ (Kingpin)
- Այս գնդերիթը, որը պահում է «հենգերը», հենահարթակը և ամորտիզատորները ամբողջ կախոցների հետ։ Սքեյթի ամենահաճախ կոտրվող և ամենաէժան մասերից մեկը։ Որպեսզի խասերը քչացվի, սքեյթերների այն ձեռք են բերում շինանյութի խանութներից։ Գոյություն են քինգփիններ սովորական և 5.5 չափի վեցանկյուն պտուտակների համար։
Ամորտիզատոր (Bushing)
- Կախոցների վրա ռետինե դետալները։ Հագցվում են կենտրոնական գնդերիթի վրա։ Կամուրջը ձիգ պահում են հորիզոնական դիրքով։ Ձգվածության աստիճանը կախված է դրա պտտեու հետ քինգփինի վրա։ Կարելի է գնել տարբեր գունային գամմայում և ըստ կոշտության։ Մեկ կախոի վրա անհրաժեշտ է երկու ամորտիզատոր, որոնք նման են կոների՝ մեջտեղում կենտրոնական գնդերիթի համար նախատեսված անցքով։ Հիմնականում պատրաստվում են սիլիկոնից կամ պոլիուրետանից, էժան տարբերակներում՝ ռետինից ու նույնիսկ պլաստմասից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «blackriver-ramps+ Skateboard Anchor black». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «From Skateboard and Longboard to Penny Board». Historipedia. 2010 թ․ փետրվարի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.)
- ↑ «Penny Nickel Skateboard Review». Ride as F*ck. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Contains a list of dimensions for popular longboard truck manufacturer http://www.randal.com/guides_faq.html Արխիվացված 2012-04-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքեյթբորդ» հոդվածին։ |