Սքոլ հիմնադրամ
Սքոլ հիմնադրամ (անգլ.՝ Skoll Foundation), ԱՄՆ-ում գրանցված միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որը մասնագիտացած է սոցիալական ձեռնարկատիրության մեջ` ներդրումներ է կատարում զարգացող երկրների առողջապահության ու կրթության ոլորտներում[1]։
Սքոլ հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | private foundation? |
Հիմնադրված | 2003 |
Գլխադասային գրասենյակ | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հիմնադիր | Ջեֆրի Սքոլ |
Կայք | skoll.org |
Կազմակերպություն
խմբագրելՍքոլ հիմնադրամը ձևավորվել է 1999 թվականին, այն բանից հետո, երբ դրա հիմնադիրը` Ջեֆրի Սքոլը, հեռացել է Իբեյից, ընկերությունում իր բաժնեմասը վաճառել է երկու միլիարդ ամերիկյան դոլարով` այդ գումարի կեսը նվիրաբերելով Ֆոնդին և գլխավորելով այն[2]։
Ֆոնդի գլխամասը տեղակայված է Պալո Ալտոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ)
«Սքոլ հիմնադրամի ցանցի» կազմում 2014 թվականի տվյալներով մաս են կազմել[2].
- Skoll Centre for Social Enterpreneurship գիտական կենտրոնը` Լոնդոնի Օքսֆորդի համալսարանին կից,
- Skoll World Forum on Social Enterpreneurship,
- Social Edge օնլայն ֆորում-հարթակը,
- Սոցիալական ձեռնարկատեր-նորարարներին քաջալերելու և նրանց աշխատանքն ընդլայնելու համար նախատեսված Skoll Awards for Social Enterpreneurship դրամաշնորհային ծրագիրը։
Գործունեություն
խմբագրելՍոցիալական խնդիրների շարքում Սքոլ հիմնադրամը կարևորում է շրջակա միջավայրի կայունության աջակցությունը, առողջության պահպանումը, մարդու իրավունքների և հանդուրժողականության աջակցությունը, տնտեսական և սոցիալական հավասարությունը, խաղաղությունն ու անվտանգությունը[2]։
2014 թվականին Ֆոնդը հատուկ ուշադրություն էր դարձնում կլիմայական փոփոխությունների սպառնալիքներին, միջուկային զենքի տարածման խնդրին, գլոբալ համաճարակներին, Մերձավոր Արևելքի հակամարտությանը և ջրային ռեսուրսների պակասորդին[2]։
Ըստ դրամաշնորհների ծրագրի Սքոլ հիմնադրամն առանձնացնում է մինչև մեկ միլիոն ամերիկյան դոլար յուրաքանչյուր ծրագրին` երեք տարվա ընթացքում` հասնելով դրա «փորձարարական-արտադրական փորձարկումների» փուլին, որին հաջորդում է ոչ միայն իրականացումը, այլև` հետագա ընդլայնումն ու մասշտաբայնացումը[2]։
Սքոլ հիմնադրամը Global Impact Investing Network ցանցի անդամ է։
Գործունեության ցուցիչներ
խմբագրել2000-2010 թվականներին Սքոլ հիմնադրամը եղել է խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն աջակցել է սոցիալական ձեռնարկատիրությանը[3][4] և վենչուրային բարեգործության ամենաազդեցիկ կենտրոններից մեկը, որի հովանավորությամբ բացվել է այլ կազմակերպությունների, ծրագրերի ու ֆորումների մի ամբողջ ցանց[2]։
Ըստ 2010-2011 թվականների տվյալների` Սքոլ հիմնադրամն ունեցել է 512 մլն դոլարի սեփականություն` կատարած լինելով ավելի քան 15 միլիոն դոլարի ներդրում[5]։
Սքոլ հիմնադրամի կողմից աջակցություն ստացող կազմակերպություններից է, օրինակ, Ջոն Վուդի (անգլ.՝ John Wood) Room to Read կազմակերպությունը, որը մասնագիտացած է աշխարհի ամենաաղքատ շրջաններում դպրոցներ և գրադարաններ կառուցելու գործում[2]։ Մասնավորապես, աջակցության շնորհիվ Room To Read-ը 2010 թվականին բացել է իր տասհազարերորդ գրադարանը, կառուցել է հազարերորդ դպրոցը և Girls>>Education ծրագրի միջոցով աջակցել է տասհազարերորդ աղջկան[2]։
Սքոլ հիմնադրամը աջակցել է նաև B Lab, Barefoot College, Blue Ventures, Ceres, CrowdRise, Digital Divide Data, Educate Girls, Friends-International, Fundación Capital, KickStart International, M-KOPA, Medic Mobile, Proximity Designs, Slum Dwellers International, VisionSpring, Water & Sanitation for the Urban Poor կազմակերպություններին, Հասարակական և բնապահպանական հարցերի ինստիտուտին, Բնապահպանական անվտանգության ֆոնդին և մի շարք այլ կազմակերպությունների, դրանց հիմնադիրներին և ղեկավարներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Эдвин Дерджи (2013 թ․ սեպտեմբերի 19). «Джеффри Сколл (Исчезающий вид: 6 самых богатых холостяков Америки)» (ռուսերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Фридрих Фурман Как работает филантропия в США. Идеи и практика, ресурсы и организация. — Litres, 2015. — ISBN 978-5-4577-4885-1
- ↑ Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
- ↑ Дэвид Борнстейн Как изменить мир: Социальное предпринимательство и сила новых идей. — Москва: Альпина Паблишер, 2012. — 499 с. — ISBN 978-5-9614-1741-8
- ↑ Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013 թ․ հունիսի 13). «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (PDF) (անգլերեն). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք` skollfoundation.org
- Twitter: SkollFoundation