Սևադա Արզումանյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սևադա Յակովի (Հակոբի) Արզումանյան (մայիսի 24, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ և խորհրդային նախկին ֆուտբոլիստ։ 2008-2012 թվականներին գլխավորել է «Ուլիսը»։ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլը եղել է «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչը։ Ներկա պահին զբաղեցնում է «Վան» ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը[1]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Սևադա Հակոբի Արզումանյան | ||
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1969 (55 տարեկան) | ||
Ծննդավայր | , Հայաստան | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | հարձակվող (նախկինում կիսապաշտպան) | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1988—1990 1991 1992 1992—1996 1996 1996—1997 1997 1997—1998 1999 1999—2002 |
Արարատ-2 Սպիտակ Կիլիկիա Արարատ Երևան Կոտայք ԲԿՄԱ Երևան Վան Էրեբունի-ՀՄՄ Ղարաբաղ (Երևան) Զվարթնոց-ԱԱԼ |
90 (5) 27 (6) 22 (9) 86 (19) 3 (1) 7 (0) 8 (2) 29 (13) 14 (2) 60 (12) | |
| |||
Մարզչական կարիերա | |||
2003 2004 2006 2006—2007 2007—2008 2008—2012 200?—2010 2012—2014 |
Արարատ Երևան Արարատ Երևան Ուլիս Դինամո Երևան Ուլիս Ուլիս Հայաստան (մինչև 19) Գանձասար | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարզչական գործունեություն
խմբագրելԿարիերայի սկզբնական փուլ
խմբագրելԿարիերան ավարտելուց հետո Արզումանյանը սկսեց գլխավորել Երևանի «Արարատ» ակումբը։ Նրա մարզչական կարիերան «Արարատում» ավարտվում է ճգնաժամի պատճառով։ 2004 թվականին «Արարատը» միավորվեց Կապանի Լեռնագործի հետ։ «Լեռնագործ-Արարատ» անվամբ ակումբը մտավ Հայաստանի 2004 թվականի առաջնության մեջ։ Առաջին մրցաշրջանից հետո ակումբի անվան առաջին մասը հանեցին և մնաց «Արարատ»։ Սակայն վեհափառ ակումբը երբեք ճնշող խաղ չէր ցուցադրում։ Երիտասարդ մասնագետ Արզումանյանի գլխավորությամբ, «Արարատը» կարող էր զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, սակայն վերջին մի քանի խաղերը հաջողությամբ չանցկացնելու պատճառով զրկվեց մրցանակային տեղից։ Արդյունքում «Արարատը» զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Արզումանյանը հեռացավ ակումբից։ Որոշ ժամանակ հանգստանալուց հետո տեղափոխվեց Ուլիս։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո լքում է ակումբը։ Հենց այդ տարի ընդունում է Երևանի «Դինամոյի» հրավերը։ Դինամոացիները առաջնության միակ հավակնորդն էին, որոնք կարող էին մասնակցել առաջին առաջնությանը։ Արդյունքում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը և միացավ առաջնությունում հանդես եկող մեծ ակումբներին, սակայն ակումբը կործանվեց։
«Ուլիս»
խմբագրելԱրզումանյանը կրկին վերադարձավ Երևանի «Ուլիս», այս անգամ արդեն Սուրեն Բարսեղյանի օգնական։ 2008 թվականի գարնանը մամուլի ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ․ գլխավոր մարզիչ, նրա օգնական, ակումբի նոր անձ։ Ակումբի նոր անձանց մեձ կար նաև Արզումանյանը։ Առաջին 4 տուրերում՝ ակումբը 3 պարտություն կրեց, և ակումբը Բարսեղյանին ուղարկեց հանգստի։ Նրա փոխարեն աշխատանքի անցավ Արզումանյանը։ Հենց այդ տարի «Ուլիսը» խաղաց իր հնարավորությունների սահմանում, և տեղ զբաղեցրեց առաջնության աղյուսակում։ Իսկ արդեն 2009 թվականին, Արզումանյանի ակումբը առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[2]։ Ընդ որում 3-րդ հորիզոնական ակումբը բարձրացավ վերջին երկու տուրից առաջ։ Ավելին, մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվեց «Ուլիսի» հարձակվող Արթուր Քոչարյանը։ 2010 թվականի սկզբին ակումբը նոր ֆուտբոլիստներ գնեց։ Ակումբը՝ մարտի 22-ին տեղի ունեցավ մամլո ասուլիսում ներկայացրեց նոր մասնտիրոջը, ակումբի ավագին և նոր ֆուտբոլիստներին[3][4]։ Արզումանյանը իր ակումբի կազմում անցկացրեց երկու հաղթական խաղ։ Այդ մրցաշրջանում ակումբը կատարեց իր առջև դրված խնդիրները և առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Իսկ հաջորդ մրցաշրջանի վերջում Արզումանյանի ակումբը դարձավ առաջնության հաղթող և ընդհատեց «Փյունիկի» հաղթական շարքը։
Սակայն հաջորդ մրցաշրջանը Արզումանյանի համար լավ ավարտ չունեցավ։ Ակումբը առաջին իսկ տուրից սկսեց վատ հանդես գալ։ 18-րդ տուրից հետո ակումբը զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը։ Հերթական մարզումից հետո, Արզումանյանը որոշեց հեռանալ ակումբից։ Առաջինը այդ մասին իմացավ ակումբի ֆուտբոլիստներից մեկը, իսկ հետո դրա մասին իմացավ ակումբի ղեկավարությունը[5]։ Դիմումը գոհացրեց ակումբի ղեկավարությանը և Արզումանյանը հեռացավ աշխատանքից։ Նա դարձավ ակումբի տեխնիկական մասի ղեկավարը։ Գլխավոր մարզիչ նշանակվեց «Շենգավիթ» ակումբի մարզիչ Կարեն Բարսեղյանը[6].
Նվաճումներ
խմբագրել- որպես ֆուտբոլիստ:
- «Արարատ» (Երևան)
- Հայաստանի առաջնության չեմպիոն։ 1993, 1995
- Բրոնզե մրցանակակիր Հայաստանի առաջնություն ։ 1994
- Հայաստանի գավաթի հաղթող։ 1993, 1994, 1995
- «Էրեբունի»
- Բրոնզե մրցանակակիր Հայաստանի առաջնություն ։ 1998
- «Զվարթնոց-ԱԼԼ»
- Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնություն ։ 2001
- Եզրափակչի մասնակիցՀայաստանի գավաթ։ 2000, 2002
- որպես մարզիչ:
- «Ուլիս»
- Հայաստանի չեմպիոն ։ 2011
- Բրենզե հաղթողՀայաստանի չեմպիոն ։ 2009, 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեկ շաբաթ անց. Կրկին մարզչական փոփոխություն «Վանում»». football365.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Севада Арзуманян: "Улисс" вполне может побороться за медали"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Президент «Улисса»: в этом году надеемся начать реконструкцию базы Արխիվացված 2010-03-25 Wayback Machine (ռուս.)
- ↑ Севада Арзуманян: наш нынешний состав сильнее, чем в прошлом году Արխիվացված 2010-03-25 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Севада Арзуманян подал в отставку» (ռուսերեն). Armsport.com. 13.08.2012. Վերցված է 25.08.2012-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Севада Арзуманян назначен техническим директором «Улисса»» (ռուսերեն). ArmFootball.com. 17.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 25.08.2012-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)