Սև արագիլ
Սև արագիլ | |
Սև արագիլ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Արագիլանմաններ (Ciconiiformes) |
Ընտանիք | Արագիլներ (Ciconiidae) |
Ցեղ | Արագիլներ (Ciconia) |
Տեսակ | Սև արագիլ (C. nigra) |
Միջազգային անվանում | |
Ciconia nigra | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սև արագիլ (լատին․՝ Ciconia nigra), արագիլների ընտանիքին պատկանող թռչուն։ Ներառված է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Վոլգոգրադի շրջանի Կարմիր գրքերում։ Սև արագիլը Հայաստանում ավելի հազվադեպ է հանդիպում, քան սպիտակ արագիլը։ Բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող թռչուն է։ Չափազանց զգուշավոր է և հիմնականում ապրում է խուլ անտառներում։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում և Հարավային Աֆրիկայում։ Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԲնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում։ Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում։ Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3-6 ձու[1]։
Պահպանություն
խմբագրելՔիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է, որն ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված է CITES–ի և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կազմում են 2-5 զույգ։ Առնվազն 5 անհատ բնադրում է կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։
Վտանգման հիմնական գործոններն են խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ կապված բնադրավայրերի կրճատումը, հնարավոր է նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև արագիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև արագիլ» հոդվածին։ |