Սև էլեկտրական կատվաձուկ

Սև էլեկտրական կատվաձուկ[1], կամ սև գնյուս[2] (լատին․՝ Torpedo nobilianaէլեկտրական կատվաձկներ կարգի, գնյուս ցեղի, գնյուսանմանների ընտանիքի կատվաձկների տեսակ։ Սրանք կռճիկային ձկներ են, որոնք վարում են հատակային կենսակերպ, ունեն խոշոր, լայնացած կրծքային և իրանային լողաթևեր, որոնք ձևավորում են գրեթե կլոր թիթեղ, կարճ և հաստ մկանուտ պոչ, երկու մեջքային լողաթևեր և լավ զարգացած պոչային լողաթև։ Իր ընտանիքի այլ ներկայացուցիչների նման կարող են առաջացնել մինչև 220 վոլտ լարվածությամբ էլեկտրական հոսանք։ Բնակվում են ի հյուսիսարևմտյան, կենտրոնական արևմտյան, հյուսիսարևելյան և հարավարևելյան մասերում՝ 800 մետր խորության վրա։ Երիտասարդ կատվաձկները հանդիպում են ավազային կամ տիղմային ծանծաղուտներում, իսկ հասունները ափից հեռու են մնում։ Գրանցված ամենամեծ երկարությունը 180 սմ է, իսկ զանգվածը՝ 90 կգ։ Գունավորումը հավասար սև գույնի է։ Ցողիչների ծայրերը հարթ են։

Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կռճիկային ձկներ
Կարգ Էլեկտրական կատվաձկներ
Ընտանիք Գնյուսանմաններ
Ցեղ Գնյուսներ
Տեսակ Սև էլեկտրական
կատվաձուկ
Լատիներեն անվանում
Torpedo nobiliana
Bonaparte, 1835
Հոմանիշներ
  • Narcacion nobilianus (Bonaparte, 1835)
  • Narcobatus nobilianus (Bonaparte, 1835)
  • Tetronarce nobiliana (Bonaparte, 1835)
  • Torpedo emarginata McCoy, 1841
  • Torpedo hebetans Lowe, 1838
  • Torpedo nigra Guichenot 1850
  • Torpedo nobilianus Bonaparte, 1835
  • Torpedo nobililana Bonaparte, 1835
  • Torpedo occidentalis Storer, 1843
  • Torpedo walshii Thompson 1856
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : 161580
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սև էլեկտրական կատվաձկները վարում են գիշերային միայնակ կենսակերպ։ Նրանց սննդակարգը հիմնականում կազմված է ոսկրային ձկներից, երբեմն խեցգետնակերպերից և փոքր շնաձկներից։ Սև էլեկտրական կատվաձկները բազմանում են ձվակենդանածնությամբ, մեկ ծինում մոտ 60 նորածիններ, հղիությունը տևում է մոտ մեկ տարի։

Էլեկտրական հոսանքը, որը ստեղծում են սև գնյուսները, կարող է անզգայացնել, բայց չսպանել մարդուն։ Այս կատվաձկները, այլ գնյուսների հետ միասին, օգտագործում են կենսաբժշկական ուսումնասիրություններում որպես մոդելային օրգանինզմներ։ Մինչ 19-րդ դարը այս կատվաձկների լյարդի ճարպը օգտագործում էին լամպային լուսավորման համար։ Այժմ նրանք հետաքրքրություն չեն ներկայացնում կոմերցիոն ձկնորսության համար։

Անվանակարգ

խմբագրել

Ցեղային Torpedo անվանումը ծագում է լատին․՝ torpidus[3] (ըստ այլ վարկածի — torpere), ինչը թարգմանաբար նշանակում է «թմրում» (ի պատիվ նրանց առաջացրած էլեկտրական հոսանքի ազդեցության)։ Տեսակը անվանվել է ի պատիվ գիտնական Լեոպոլդո Նոբիլի (1784—1835), ով ուսումնասիրում էր այս կենդանիների մոտ էլեկտրականության առաջացումը[4]։

Դասակարգում

խմբագրել

Առաջին անգամ տեսակը նկարագրվել է 1835 թվականին ֆրանսիացի բնագետ Շառլ Լյուսեն Բոնապարտի կողմից[5]։ Սինտիպեր նշվել են 12 առանձնյակներ[6]։ Պայմանական սև էլեկտրական կատվաձկների տեսակին վերագրում են խոշոր գնյուսներին, որոնք բնակվում են ՀԱՀ-ի ափերին։ Գնյուսները, որոնք բնակվում են Հնդկական օվկիանոսի Մոզամբիկի ջրերում, նույնպես կարող են պատկանել այս տեսակին։ Ցեղի ներսում սև էլեկտրական կատվաձուկը պատկանում է Tetronarce ենթացեղին, որը այլ ենթացեղ Torpedo-ից տարբերվում է համատարած գունավորումով՝ առանց որևէ բծերի[7][8]։ NADH2 գենի նուկլեոտիդային հաջորդականության ֆիլոգենետիկական անալիզը թույլ է տալիս ենթադրել, որ սև կատվաձկանը առավել մոտ տեսակը դա Torpedo macneilli-ն է։

Սև կատվաձկները բնակվում են Ատլանտիկայի արևմտյան և արևելյան սառը հատվածներում։ Արևելքում նրանք հանդիպում են Շոտլանդիայի հյուսիսից մինչ Գվինեական ծոց, ընդգրկելով Միջերկրական ծովը (բայց ոչ Սև ծովը), Ազորի կղզիների և Մադեյրայի մոտ, ինչպես նար Նամիբիայից մինչև ՀԱՀ-ի արևմտյան ափերը։ Արևելքում այս կատվաձկները հայտնաբերվում են Նոր Շոտլանդիայից մինչև Վեբեսուելա և Բրազիլիա։ ՀԱզվադեպ նրանց կարելի է հանդիպել Հյուսիսային ծովում, և Հյուսիսային Կարոլինայի հարավային ափին/>[9]։

Երիտասարդ սև էլեկտրական կատվաձկները մնում են հատակին մոտ և, որպես կանոն, հանդիպում են 10-50 մ խորություններում (թեպետ նրանց երբեմն հանդիպում են ավելի մեծ խորություններում), ավազային կամ տիղմային հատակներում կամ կորալային խութերից ոչ հեռու։ Հասուն ձկները, որպես կանոն, հանդիպում են բաց օվկիանոսի հատակներում՝ 800 մետր խորություններում։ Միջերկրական ծովում նրանք հաճախ հանդիպում են 200-500 մ խորություններում։ Հավանաբար, նրանք իրականացնում են երկար միգրացիաներ։

Նկարագրություն

խմբագրել

Սև գնյուսների կրծքային լողաթևերը գրեթե ձևավորում են կլոր թիթեղ, որի լայնությունը մոտ 1,2 անգամ գերազանցում է երկարությանը։ Թիթեղի առջևի ծայրը խիտ է և կազմում է գրեթե ուղիղ գիծ։ Գլխի երկու կողմերից մաշկի միջով անցնում են երիկամների տեսքով երկուական էլեկտրական օրգաններ։ Մանր աջքերի ետևում տեղակայված են խոշոր, օվալաձև ցողիչներ՝ հարթ կողմերով։ Քթանցքները տեղակայված են բերանին մոտ։ Քթանցքների միջև առկա է ուղղանկյուն մաշկային ծալք՝ ներքևի ալիքաձև ծայրով, մաշկաթաղանթը 3 անգամ գերազանցում է նրա երկարությանը։ Բերանը լայն է և ծռված՝ կողերից լավ երևացող բշտիկներով։ Փոքր ատամիկները ավարտվում են առանձին սրացումներով, տարիքի հետ նրանց քանակը ավելանում է (երիտասարդ կատվաձկների մոտ 38 ատամից հասունների մոտ դառնում է 66)։ Ֆունկցիոնալ համարվում են առաջին մի քանի շարքերը։ Թիթեղի ստորին հատվածում տեղակայված են 5 զույգ խռիկային ճեղքեր․ որոնցից հինգերորդները կարճ են մնացածից[9]։

 
Վաղ իլյուստրացիա, սև էլեկտրական կատվաձկան պատկեր

Իրանային լողակները կլորացած են և թիթեղը թեթևակի ծածկում են առաջնային հատվածում։ Եռանկյունաձև մեջքային երկու, կլորացած ծայրերով լողակները տեղակայված են միմյանց մոտ։ Առաջին մեջքային լողակի հիմքը տեղակայված է իրանային լողաթևերի հիմքի դիմաց։ Մեջքային երկրորդ լողակը կազմում է առաջինի 2/3 մասը։ Երկու մեջքային լողակների միջև հեռավորությունը փոքր է առաջին լողաթևի երկարությունից։ Զանգվածեղ պոչի երկարությունը կազմում է ամբողջ երկարության 1/3 մասը։ Այն ավարտվում է հավասարասրուն եռանկյան տեսք ունեցող, ծայրերից կլորացած և կողքերից թեթևակի սեղմված պոչային լողակով։ Փափուկ մաշկը զրկված է թեփուկներից։ Մարմնի դորսալային մակերեսը ներկված է մուգշագանակագույն կամ մուգ մոխրագույն երանգներով, լողաթևերի ծայրերը հիմնական ֆոնից մուգ են։ Վենտրալային մակերեսը սպիտակ է՝ թիթեղի ծայրերը սև[9]։ Գրանցված առավելագույն երկարությունը 180 սմ, իսկ զանգվածը 90 կգ։ Միջին երկարությունը կազմում է 60-150 սմ, իսկ զանգվածը 14 կգ[3][9]։ Էգերը արուներից խոշոր են[10]։

Կենսաբանություն

խմբագրել

Միայնակ կյանք վարող և դանդաղաշարժ սև գնյուսները ծովի հատակի վրա՝ սեդիմենտի տակ, հաճախ մնում է անշարժ։ Գիշերը նրանք ավելի ակտիվ են դառնում[11]։ Շնորհիվ բավական մեծ չափերի և էլեկտրական հոսանք առաջացնելու ունակության սև գնյուսները հազվադեպ են դառնում այլ կենդանիների զոհը[3]։ Սև էլեկտրական կատվաձկներին մակաբուծում են ժապավենաձև որդեր Calyptrobothrium occidentale և C. minus[12], Grillotia microthrix[13], Monorygma sp.[14] և Phyllobothrium gracile[15], մոնոգենեաներ Amphibdella flabolineata և Amphibdelloides kechemiraen[16] և կոպեպոդներ Eudactylina rachelae[17]։ Համաձայն որոշ աղբյուրների, սև գնյուսները կարող են առանց ջրի ապրել մեկ օր[18]։ Սև գնյուսի հեմոգլոբինը չի ենթարկվում Բերիգո-Բորի էֆեկտին։

Էլեկտրական օրգանները

խմբագրել

Իր ցեղի այլ ներկայացուցիչների նման, սև գնյուսները ունակ են ստեղծել էլեկտրական հոսանք, որի միջոցով պաշտպանվում են գիշատիչներից և որս են կատարում։ Զույգ էլեկտրական օրգաններից յուրաքանչյուրը, որոնց զանգվածը կազմում է ընդհանուր զանգվածի 1/6 մասը, կազմված է 1025-1083 ուղղահայաց վեցանկյուն գավաթներից, իրենց հերթին, ներկայացնում են մոտ 1500 դոնդողանման զանգվածով լցված էլեկտրական տարերից կազմված փաթեթ, որոնք գործում են զուգահեռ հաջորդականությամբ լիցքակրի նման։ Էլեկտրական հոսանքը, որը արտադրվում է այս կատվաձկների կողմից, ունի 170-220 վոլտ լարվածություն, եթե նրանք լավ սնվում են և հոգնած չեն[9][19][20]։ Կատվաձկները անջատում են հոսքեր, որոնք կազմված են մի քանի մոնոֆազ[21] իմպուլսներից՝ մոտ 0,03 վայրկյան երկարությամբ։ Իմպուլսների քանակը միջինում կազմում է 12 հատ, առավելագույն թիվը՝ 100։ Սև կատվաձկները անընդհատ արձակում են իմպուլսներ, նույնիսկ առանց արտաքին որևէ ազդակի առկայության[9]։

Սնունդ

խմբագրել

Սև գնյուսները որսում են դարանից և էլեկտրական հոսանքով թմրեցնում են զոհին։ Նրանց սննդակարգը հիմնականում կազմված է ոսկրային ձկներից, ինչպիսիք են կեֆալին, ծովային կոնգերաները, սաղմոնանմանները և տափակաձկները, երբեմն նրանք որսում են կատվային շնաձկներին և խեցգետնակերպերին[9][22]։ Անազատության մեջ կատարվել են դիտարկումներ սև կատվաձկների որսի ժամանակ։ Հատակի վրա անշարժ նստած կատվաձուկը հարձակվեց իր մոտ բաց թողած ձկան վրա[23]։ Շփման ժամանակ նա որսին բռնում է կրծքային լողաթևերով, այդ ընթացքում ստեղծելով ուժեղ էլեկտրական հոսանք։ Այդպիսի ստրատեգիան դանդաղաշարժ կատվաձկներին թույլ է տալիս որսալ բավական արագ զոհերի։ Կատվաձուկը մահացած զոհին իր բերանի մոտ է տանում թիթեղի շարժումների միջոցով և նրան կուլ է տալիս գլխի կողմից[24]։ Սև կատվաձկան ծնոտները կարող են խիստ ձգվել, թույլ տալով նրանց կուլ տալ բավական մեծ զոհի․ մի առանձնյակի ստամոքսում հայտնաբերվել է ամբողջական սաղմոն 2 կգ զանգվածով, իսկ մեկ այլ կատվաձկան ստամոքսում հայտնաբերել են անվնաս պարալիխտի՝ Paralichthys dentatus՝ 37 սմ երկարությամբ։ Հայտնի է, որ սև գնյուսները ունակ են սպանել ավելի մեծ ձկների, քան նրանք կարող են կուլ տալ[24]։

Կենսական ցիկլ

խմբագրել

Սև գնյուսները բազմանում են ձևակենդանածնությամբ, նոր զարգացող սաղմերը սնվում են դեղնուցով, այնուհետև հիստոտրոֆով, որը ձևավորվում է մոր օրգանիզմի կողմից։ Հասուն էգերի մոտ առկա են երկու գործող ձվաբջիջներ և երկու արգանդ։ Էգերի ռեպրոդուկտիվ ցիկլը, հավանաբար, տևում է 2 տարի։ Նորածինները լույս աշխարհ են գալիս ամռանը, բեղմնավորումից մոտ 12 ամիս անց։ Ծինում մինչև 60 մատղաշ է, սերնդի քանակը ուղիղ համեմատական է էգի չափերի հետ[3][9][10]։

Երբ էմբրիոնը հասնում է 17 սմ երկարության, թիթեղի առաջնային հատվածում նրանց մոտ առաջանում է երկու խորը ներփքումներ, որոնք համարվում են կրծքային լողակների հիմքերը։ Քթանցքների միջև մաշկային ծալքը այդ ժամանակ դեռ բացակայում է[25][26]։ Մյուս կողմից, աչքերը, ցողիչները, մեջքային լողակները և պոչը ունենում են հասուն կատվաձկան հարաբերակցություններ։ Նորածինները լույս աշխարհ են գալիս մոտ 17-25 սմ երկարությամբ, նրանք թիթեղի առջևի ծայրում դեռ ունենում են ներփքում։ Արուները և էգերը սեռական հասունացման հասնում են համապատասխանաբար 55 և 90 սմ երկարության ժամանակ[9][10]։

 
Սև էլեկտրական կատվաձկան որսը չի համարվում նպատակային արդյունաբերություն, սակայն նրանք այլ ձկների հետ ընկնում են որսորդական ցանցի մեջ

Փոխազդեցությունը մարդու հետ

խմբագրել

Պատմական օգտագործումը

խմբագրել

Այս ձկների կողմից էլեկտրական հոսանքի օգտագործման փաստը հայտնի էր դեռևս անտիկ ժամանակաշրջանից, նրան օգտագործում էին բժշկության մեջ։ Հին հույները և հռոմեացիները գլխացավի և պոդագրայի բուժման համար օգտագործում էին կենդանի կատվաձկներին, իսկ էպիլեպտիկներին խորհուրդ էին տալիս օգտագործել նրանց միսը[14][27]։ Բացի բժշկության մեջ օգտագործելուց, մինչև 19-րդ դարում կերոսինի լայն տարածմանը, էլեկտրական կատվաձկների ճարպը դիտվում էր որպես կետի ճարպի էկվիվալենտ, որը օգտագործվում էր լամպային լուսավորման համար։

Ժամանակակից օգտագործումը

խմբագրել

Սև գնյուսներին, այլ էլեկտրական կատվաձկների հետ միասին, կենսաբուժական հետազոտություններում օգտագործում են որպես մոդելային օրգանիզմներ (այդ թվում նաև անեստեզիայի մոլեկուլային հիմքի մեխանիզմի ուսումնասիրման համար[28])), քնի որ նրանց էլեկտրական օրգանները հարուստ են ացետիլխոլինային ընկալիչներով, որոնք կարևոր դեր են խաղում մարդու նյարդային համակարգի մեջ[29]։

Սև էլեկտրական կատվաձկները կատվաձկների այլ տեսակների հետ մեկտեղ օգտագործում են որպես ինդիկատոր՝ ծովի ջրի քլորօրգանական (օրինակ պոլիքլորացված բիֆենիլներ և դուստ) աղտոտման դեպքում։ Այս նյութերի կոնցետրացիան կատվաձկան լյարդում, հետազոտողների կարծիքով, համարվում է լավ ցուցանիշ ծովային ֆաունայի կոնտամինացիայի միջին մակարդակի համար[30]։ Նմանատիպ հետազոտություն անց է կացվել նաև կատվաձկների օրգանիզմում ծանր մետաղների կոնտամինացիայի համար[31]։

Այս կատվաձկները կոմերցիոն հետաքրքրություն չեն ներկայացնում, նրանք ունեն անհամ միս։ Որսած ձկներին, որպես կանոն, դուրս են նետում տախտակամածից կամ էլ օգտագործում են որպես խայծ/>[18]։

Վտանգը մարդու համար

խմբագրել

Սև գնյուսը կարող է մարդուն հասցնել ուժեղ, բայց ոչ մահացու հոսանքային հարված, հասցնել ուշաթափության։ Ենթադրվում է, որ նրանք որոշակի վտանգ են ներկայացնում ակվալանգիստների համար, քանի որ մարդը, լինելով ուշաթափված, կարող է խեղդվել[3][22]։

Պահպանման կարգավիճակը

խմբագրել

Բնության պահպանության միջազգային միության մոտ տեսակի գնահատման համար տվյալները շատ քիչ են։ Տեսակին սպառնող որոշակի վտանգը կապված է կորալյան խութերի կրճատման հետ, որոնց հետ կապված է նրանց բազմացման ցիկլը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Линдберг, Г. У., Герд, А. С., Расс, Т. С. Словарь названий морских промысловых рыб мировой фауны. — Ленинград: Наука, 1980. — С. 63. — 562 с.
  2. Пятиязычный словарь названий животных. Рыбы ձչ, էջեր ձչ — ձչ էջ։[1]
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bester, C. «Biological Profiles: Atlantic Torpedo». Florida Museum of Natural History Ichthyology Department. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  4. Christopher Scharpf and Kenneth J. Lazara. «Fish Name Etymology Database». The ETYFish Project. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  5. Bonaparte, C.L. (1835) Iconografia della fauna italica per le quattro classi degli animali vertebrati. Tomo III. Pesci. Roma: Fasc. 12—14, puntata 59—79, 12 pls.
  6. Eschmeyer, W.N. and R. Fricke, eds. (2010 թ․ հունվարի 15). «nobiliana, Torpedo. Catalog of Fishes electronic version». Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Fowler, H.W. Notes on batoid fishes // Proceedings of the Academy of Natural Sciences of Philadelphia. — 1911. — Vol. 62. — № 2. — P. 468—475.
  8. Diane L. Haas & David A. Ebert Torpedo formosa sp. nov., a new species of electric ray (Chondrichthyes: Torpediniformes: Torpedinidae) from Taiwan // Zootaxa. — 2006. — Vol. 1320. — P. 1—14. — ISSN 1175—5334.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Bigelow, H. B. and Schroeder, W. C. Fishes of the Western North Atlantic. — Sears Foundation for Marine Research: Yale University, 1953. — P. 80—104.
  10. 10,0 10,1 10,2 Capapé, C., O. Guélorget, Y. Vergne, J.P. Quignard, M.M. Ben Amor and M.N. Bradai Biological observations on the black torpedo, Torpedo nobiliana Bonaparte 1835 Chondrichthyes: Torpedinidae, from two Mediterranean areas // Annales Series Historia Naturalis Koper. — 2006. — Vol. 16. — № 1. — P. 19—28.
  11. Lythgoe, J. and Lythgoe, G. Fishes of the Sea: The North Atlantic and Mediterranean. — MIT Press, 1992. — ISBN 0—262—12162—X.
  12. Tazerouti, F.; Euzet, L.; Kechemir-Issad, N. Redescription of three species of Calyptrobothrium Monticelli, 1893 (Tetraphyllidea: Phyllobothriidae), parasites of Torpedo marmorata and T. nobiliana (Elasmobranchii: Torpedinidae). Comments on their parasitic specificity and taxonomic position of species formerly attributed to C. riggii Monticelli, 1893 // Systematic Parasitology. — 2007. — Vol. 67. — № 3. — P. 175—185. — doi:10.1007/s11230-006-9088-9 — PMID 17516135.(չաշխատող հղում)
  13. Dollfus, R.P. (1969). De quelques cestodes tetrarhynques (Heteracantes et Pecilacanthes) recoltes chez des poissons de la Mediterranee. Vie et Milieu 20: 491—542
  14. 14,0 14,1 Sproston, N.G. On the genus Dinobothrium van Beneden (Cestoda), with a description of two new species from sharks, and a note on Monorygma sp. from the electric ray // Parasitology Cambridge. — 1948. — Vol. 89. — № 1—2. — P. 73—90.
  15. Williams, H.H. The taxonomy, ecology and host-specificity of some Phyllobothriidae (Cestoda: Tetraphyllidea), a critical revision of Phyllobothrium Beneden, 1849 and comments on some allied genera. — 1968. — Vol. 253. — № 768. — P. 231—301. — doi:10.1098/rstb.1968.0002
  16. Llewellyn, J. Amphibdellid (monogenean) parasites of electric rays (Torpedinidae) // Journal of the Marine Biological Association of the United Kingdom. — 1960. — Vol. 39. — P. 561—589. — doi:10.1017/S0025315400013552
  17. Green, J. Eudactylina rachelae n. sp., a copepod parasitic on the electric ray, Torpedo nobiliana Bonaparte. — 1958. — Vol. 37. — P. 113—116. — doi:10.1017/S0025315400014867 Архивировано из первоисточника 17 Հուլիսի 2011.
  18. 18,0 18,1 Day, F. The Fishes of Great Britain and Ireland, Volume 2. — Williams and Norgate, 1984. — P. 331—332. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «r17» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  19. Burton, R. International Wildlife Encyclopedia (third ed.). — Marshall Cavendish, 2002. — P. 768. — ISBN 0—7614—7266—5.
  20. Langstroth, L. and T. Newberry A Living Bay: the Underwater World of Monterey Bay. — University of California Press, 2000. — P. 222. — ISBN 0—520—22149—4.
  21. Agalides, 1966, էջ 237
  22. 22,0 22,1 Michael, S.W. Reef Sharks & Rays of the World. Sea Challengers. — 1993. — P. 77. — ISBN 0—930118—18—9.
  23. Wilson, D.P. (1953). «Notes From the Plymouth Aquarium II» (PDF). Journal of the Biological Association of the United Kingdom,. 32 (1): 199–208. doi:10.1017/s0025315400011516.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. 24,0 24,1 Wilson, D.P. Notes From the Plymouth Aquarium II // Journal of the Biological Association of the United Kingdom. — 1953. — Vol. 32. — № 1. — P. 199—208. — doi:10.1017/S0025315400011516
  25. Bigelow, H.B. & Schroeder, W.C. (1953). Fishes of the Western North Atlantic, Part 2. Sears Foundation for Marine Research, Yale University. էջեր 80–104.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Langstroth, L. & Newberry, T. (2000). A Living Bay: the Underwater World of Monterey Bay. University of California Press. էջ 222. ISBN 0-520-22149-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Yarrell, W. A History of British Fishes: Illustrated by 500 Wood Engravings (second ed.). — John Van Voorst, Paternoster Row, 1841. — P. 545.
  28. Fraser, D. M., R. W. Sonia, L. I. Louro, K. W. Horvath and A. W. Miller (1990). «A study of the effect of general anesthetics on lipid-protein interactions in acetylcholine receptor-enriched membranes from Torpedo nobiliana using nitroxide spin-labels» (PDF). Biochemistry. 29 (11): 2664–2669. doi:10.1021/bi00463a007. PMID 2161253. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Sheridan, M.N. The fine structure of the electric organ of Torpedo marmorata // Journal of Cell Biology. — 1965. — Vol. 24. — № 1. — P. 129—141. — doi:10.1083/jcb.24.1.129
  30. Storelli, M. M., Perrone, V. G., Barone, G. Organochlorine residues (PCBs and DDTs) in two Torpedinid species liver from the Southeastern Mediterranean Sea // Environmental Science and Pollution Research. — 2011. — Vol. 18. — № 7. — P. 1160—1165. — doi:10.1007/s11356-011-0463-y
  31. Barone, G., Giacominelli-Stuffler, R., Storelli, M. M. Comparative study on trace metal accumulation in the liver of two fish species (Torpedinidae): Concentration–size relationship // Ecotoxicology and Environmental Safety. — 2013. — Vol. 97. — P. 73—77. — doi:10.1016/j.ecoenv.2013.07.004

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև էլեկտրական կատվաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև էլեկտրական կատվաձուկ» հոդվածին։