«Սև խոլորձ» (անգլ.՝ The Black Dahlia), ամերիկացի ռեժիսոր Բրայան Դե Պալմայի ֆիլմը, որը հիմնված է Ջեյմս Էլրոյի համանուն դետեկտիվի վրա[13]։ Ֆիլմը 2006 թվականին բացել է Վենետիկի կինոփառատոնը (պրեմիերան կայացել է օգոստոսի 30-ին)։

Սև խոլորձ
անգլ.՝ The Black Dahlia
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
 Գերմանիա
Ժանրքրեական ֆիլմ[1][2], նեո նուառ, ֆիլմ նուար, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում և միստիկ ֆիլմ
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն և Էլիզաբեթ Շորթ
ՀիմքThe Black Dahlia?
Թվականօգոստոսի 30, 2006[3] և հոկտեմբերի 5, 2006[4]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորԲրայան դե Պալմա[5][1][6][…]
ՊրոդյուսերԱրթ Լինսոն
Սցենարի հեղինակՋեյմս Էլրոյ և Ջոշ Ֆրիդման[7]
ԴերակատարներՋոշ Հարթնեթ[5][2][6][…], Սքարլեթ Յոհանսոն[5][2][8][…], Աարոն Էքհարթ[5][2][8][…], Հիլարի Սուենկ[2][8][9][…], Միա Կիրշներ[8][10][9][…], Մայք Սթար[8][9][11][…], Ֆիոնա Շոու[8][9][11][…], Ռոուզ Մաքգոուեն[10][9], Բրայան դե Պալմա[9], Գրեգ Հենրի[8][9][11][…], Իեն ՄակՆիս[10][9], Ջեյմս Օտիս[8][9][11][…], Jemima Rooper?[9], Ջոն Քևենա[9], Քեթրին Դոն Լանգ[9], Քևին Դան[9], Միա Ֆրայ[9], Mike O'Connell?[9], Պատրիկ Ֆիշլեր[9], Ռեյչել Մայներ[8][9][11][…], Ռիչարդ Բրեյք[9], Թրոյ Էվանս[8][9][11][…], Սթիվ Իստին[7], William Finley?[7], Անգուս ՄակԻննես[7], Pepe Serna?, Վիկտոր ՄաքԳուայր և Fatso-Fasano?
ՕպերատորՎիլմոշ Ժիգմոնդ
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժԲիլ Փենքոու
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԱՄՆ
ԿինոընկերությունNu Image և Millennium Films
Տևողություն121 րոպե
Բյուջե50 000 000 $[12]
Շահույթ49 332 692 $[12]
Պաշտոնական կայքէջ
 The Black Dahlia (film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1940-ականների հետպատերազմյան տարիներին։ Երկու ոստիկաններ հետաքննում են երիտասարդ աղջկա ՝ Էլիզաբեթ Շորթի դաժան և խորհրդավոր սպանությունը։ Շուտով դետեկտիվներից մեկը հայտնաբերում է, որ իր ընկերուհին ընդգրկված է այս մռայլ գործում։

«Սև գեորգենու»` անուն, որը թերթերը տվել են սպանության զոհ Եղիսաբեթ Շորթին։ 1947 թվականիի հունվարի 15-ին Լոս Անջելեսում հայտնաբերվել է հոլիվուդյան աստղ։ Նրա մարմինը գոտկատեղի հատվածում բաժանված էր երկու մասի, բոլոր ներքին օրգանները առգրավվել էին, իսկ բերանը կտրված էր ականջից ականջ։ Այս հանցագործությունը ոստիկանության կողմից չի բացահայտվել (չնայած երկու տասնյակի ավել կասկածյալների)։ Շորթի պատմությունը բազմաթիվ շահարկումներ և ենթադրություններ է առաջացրել, որոնք վերածվել են Էլլրոյի գեղարվեստական մտահղացման, ինչպես նաև մի քանի կինոէկրանիզացիաների։

Սկառլեթ Յոհանսոն այս ֆիլմում մարմնավորել է ոստիկաններից մեկի ընկերուհուն` Քեյ Լեյք անունով նախկին մարմնավաճառուհու։ «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Հիլարի Սուենկը հանդես է գալիս իր համար ոչ բնորոշ ճակատագական կնոջ` խորհրդավոր Մեդլի Լինսկոթի դերում, որի շատ ազդեցիկ ընտանիքը պայքարում է թաքցնել ճշմարտությունը` «Սև գեորգենի» մականունով աղջկա խորհրդավոր սպանության մասին։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ջոշ Հարթնեթ սպա Դուայթ «Բակի» Բլայկերտ
Սկառլեթ Յոհանսոն Քեյ Լեյք
Հիլարի Սուենկ Մեդլին Լինսկոթ
Աարոն Էկհարտ սերժանտ Լիլանդ«Լի» Բլանչարդ
Միա Կիրշներ Էլիզաբեթ Շորթ
Ռոուզ Մաքգոուեն Շերիլ Սեդոն

Մրցանակներ

խմբագրել

Առաջադրումներ

խմբագրել
  • 2006 - Վենետիկի կինոփառատոն
  • «Ոսկե առյուծ» - Բրայան Դե Պալմա

Ստեղծում

խմբագրել

Ի սկզբանե ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Դևիդ Ֆինչերը։

Քասթինգ

խմբագրել
  • Երկար ժամանակ սերժանտ Բլանչարդի դերի հավակնորդ էր համարվում Մարկ Ուոլբերգը։ Երբ նախագծի մեջ ներգրավվեց Դե Պալման, Ուոլբերգը փոխարինվեց Ահարոն Էքհարթով (Ուոլբերգը հեռացավ «Իտալական կողոպուտ» նախագիծ)։
  • Սև գեորգենու` Էլիզաբեթ Շորթի դերը, ի սկզբանե առաջարկվել է Մեգի Գիլենհոլին։ Դերասանուհին հրաժարվել է մասնակցել նախագծին, իսկ դերը բաժին է ընկել Միա Կիրշներին։
  • Մեդլին Լինսկոթի դերի համար պլանավորված էր դերասանուհի Եվա Գրինը, բայց նա հրաժարվել է մասնակցել։
  • Բրայան Դե Պալման ցանկացել է այս ֆիլմում նկարահանել Ռոուզ Մաքգոուենին։ Դերասանուհին առաջարկ է ստացել մարմնավորել Շերիլ Սեդոնին՝ նկարահանումների սկսվելուց շատ առաջ։

Նկարահանում

Բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Բուլղարիայի և Լոս Անջելեսի տաղավարներում։ Բուլղարիայում տաղավարային նկարահանումների համար նկարիչ Դանթե Ֆերետին, որը նաև աշխատում էր Ֆեդերիկո Ֆելինիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ, հատուկ ստեղծել է 25 ձևավորման հարդարանք, որոնց թվում էին Լոս Անջելեսի Չայնա-Թաունի մի մասը, քաղաքային փողոցներն ու հանցագործության վայրերը։ Ֆերերտին վերստեղծել է նաև 1947 թվականի ոստիկանական բաժանմունքի նմուշը, «Red Arrow» մոթելը և «Laverne» գիշերային ակումբը։

Նկարահանումների սկսվելուց 2 ամիս առաջ ԱՄՆ-ից Բուլղարիա են առաքվել 7 խոշոր բեռնատարներ` անհրաժեշտ պատմական պարագաներով, իսկ Իտալիայից և Մեծ Բրիտանիայից ներկրվել է այն ժամանակվա ամերիկյան 50 ավտոմեքենա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0387877/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-black-dahlia
  3. https://www.imdb.com/title/tt0387877/releaseinfo
  4. http://www.kinokalender.com/film5639_the-black-dahlia.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/czarna-dalia
  6. 6,0 6,1 http://m.filmaffinity.com/es/movie.php?id=904832
  7. 7,0 7,1 7,2 7,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.bbfc.co.uk/releases/black-dahlia-2006-1
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 http://www.imdb.com/title/tt0387877/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 http://www.virtual-history.com/movie/film/21891/the-black-dahlia
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://bbfc.co.uk/releases/black-dahlia-0
  12. 12,0 12,1 https://www.boxofficemojo.com/release/rl2856814081/
  13. «Home» (անգլերեն). Cinemascore. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև խոլորձ (ֆիլմ, 2006)» հոդվածին։