Սև կեռնեխ
Ճարեկ, Սև կեռնեխ, Մոշահավ (լատին․՝ Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Ժողովուրդը անվանում է նաև մոշահավ։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/a/ad/%D0%A7%D1%91%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B4%D1%80%D0%BE%D0%B7%D0%B4_%28Turdus_merula%2C_per_aspera%29%2C_%D0%91%D0%B8%D1%82%D1%86%D0%B5%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BB%D0%B5%D1%81.jpg/280px-%D0%A7%D1%91%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B4%D1%80%D0%BE%D0%B7%D0%B4_%28Turdus_merula%2C_per_aspera%29%2C_%D0%91%D0%B8%D1%82%D1%86%D0%B5%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BB%D0%B5%D1%81.jpg)
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/3/30/Turdus_merula_distribution.jpg/280px-Turdus_merula_distribution.jpg)
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/7/78/Amselnest_lokilech.jpg/280px-Amselnest_lokilech.jpg)
Նկարագրությունը
խմբագրելՍև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են՝ սև կտուցով։ Քաշը՝ 75-120 գրամ է, թևի երկարությունը՝ 117-143 միլիմետր։
Կենսակերպը
խմբագրելՀայաստանում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։
Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։
Երգը թախծոտ է, նման է սրնգի կլկլոցի։ Երգում են միայն արուները։
Սննդառություն
խմբագրելՍնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը՝ նաև հատապտուղներով։
Բազմացումը
խմբագրելԲնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Մայիսի երկրորդ կեսին դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձու։ Ձվի երկարությունը շուրջ 3 սմ է։ Տալիս է երկու սերունդ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 46.