Վազգեն Ազիզյան
Վազգեն Բորիկի Ազիզյան (օգոստոսի 15, 1968, Մարտունի, Արցախ - փետրվարի 15, 1997, Մարտունիի 3-րդ դիրքեր), հայ ազատամարտիկ, հրամանատար, ՊԲ ավագ լեյտենանտ (1996)։
Վազգեն Ազիզյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1968 |
Ծննդավայր | Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 15, 1997 (28 տարեկան) |
Գերեզման | Մարտունի |
Ազգություն | հայ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Մարտունու պաշտպանական շրջան |
Կենսագրություն
խմբագրել1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների (3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |