Վալաստե (ջրվեժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալաստե (այլ կիրառումներ)
Վալաստե (էստ․՝ Valaste juga), Էստոնիայի և Մերձբալթիկայի ամենաբարձր ջրվեժը[1] (ջրվեժի բարձրությունը 30.5մ է)։ 1996 թ. Գիտությունների ակադեմիայի հանձնաժողովը ջրվեժը հայտարարել է բնական ժառանգություն և Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։
Վալաստե ջրվեժը տեղակայված է Իդա-Վիրումա կոմսության տարածքում՝ Օնտիկա և Վալաստե բնակավայրերի միջև։ Ջրվեժն առաջացել է արհեստական հոսանքից, որն օգտագործվում է դաշտերից ավելորդ ջուրը հեռացնելու նպատակով։ Խիստ ձմեռներին ջրվեժը սառչում է։
Վալաստե ջրվեժը Էստոնիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Զբոսաշրջիկների համար կառուցվել է դիտահարթակ, որը թույլ է տալիս ավելի մոտիկից դիտել ջրվեժը։
Պատկերասրահ
խմբագրել-
Վալաստե ջրվեժը ձմռանը
-
Դիտահարթակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Puhkaeestis.ee». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վալաստե ջրվեժը Արխիվացված 2008-11-04 Wayback Machine
- Վալաստե ջրվեժը
- Վալստե ջրվեժը և վտանգավոր վայրէջք դեպի ծով(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալաստե (ջրվեժ) կատեգորիայում։ |