Վալգամաա (էստ․՝ Valgamaa կամ Valga maakond), նահանգ Էստոնիայում, գտնվում է երկրի հարավային մասում։ Վարչական կենտրոնն է Վալգա քաղաքը, որը գտնվում է էստոնա-լավիական սահմանի վրա, և լատվիական Վալկա քաղաքի հետ կազմում է փաստացիորեն մեկ քաղաք, բաժանված սահմանով։ Նահանգը կազմված է երկու քաղաքներից (Վալգա և Տիռվա) և 11 շրջաններից։

Վալգամաա
Valgamaa
Դրոշ Զինանշան


ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԷստոնիա
ՎարչկենտրոնՎալգա
Խոշորագույն քաղաքՎալգա
Հիմնական լեզուէստոներեն
Բնակչություն (2012)31 233[1]
Խտություն17
Տարածք2044
Սահմանակցում էՏարտումաա, Վիլյանդիմաա, Պիլվամաա, Վիրումաա, Ապեի շրջան, Վալկայի շրջան և Նաուկշենի շրջան
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդEE-82
Ավտոմոբիլային կոդG
valgamaa.ee

Ռելիեֆը բլրոտ է։ Նահանգի տարածքում են գտնվում ավելի քան 200 լճեր։ Զարգացած է զբոսաշրջիկությունը, հատկապես ձմեռային շրջանում։ Նահանգում է գտնվում Կարաուլասկյան ազգային պարկի մի մասը։

Բնակչություն

խմբագրել

Նահանգում, ինչպես և ամբողջ Էստոնիայում գրանցվում է բնակչության քանակային անկում։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ այստեղ ապրում էին 34867 մարդ, որից 46,5 % տղամարդիկ և 53,5 % կանայք։ Նահանգում ծնելիության ընդհանուր գործակիցը 2006 թվականին կազմում էր 9,1 ‰, մահացությանը՝ 15,1 ‰, իսկ բնական նվազման գործակիցը համապատասխանաբար կազմում էր −6,0 ‰։ Նահանգում գերակշռում են էստոնացիները, նրանք կազմում են բնակչության 82,7 %, ռուսները կազմում են 12,5 %, ուկրաինացիները՝ 1,5 %, ֆինները և մյուսները՝ (բելառուսներ, գերմանացիներ, թաթարներ, հայեր և այլ) 3,3 %։ Բնակչության 16,6 % գտնվում է 0-14 տարեկան հասակում, աշխատունակ բնակչությունը կազմում է 64,6 %, և 65 տարեկանից բարձր տարիք ունեն 18,8 %։ Բնակչության խտությունը կազմում է 17 մարդ/կմ²։

Վարչական-տարածքային բաժանում

խմբագրել

Նահանգի կազմի մեջ են մտնում 2 քաղաք և 11 շրջան։

Քաղաքներ՝

Վալգա
Տիռվա

Շրջաններ՝

  Հելմե (էստ․՝ Helme vald)
  Հումմուլի (էստ․՝ Hummuli vald)
  Կառուլա (էստ․՝ Karula vald)
  Իռու (էստ․՝ Õru vald)
  Օտեպյաե (էստ․՝ Otepää vald)
  Պալուպեռա (էստ․՝ Palupera vald)
  Պիդռալա (էստ․՝ Põdrala vald)
  Պուկա (էստ․՝ Puka vald)
  Սանգաստե (էստ․՝ Sangaste vald)
  Տահևա (էստ․՝ Taheva vald)
  Տիլլիստե (էստ․՝ Tõlliste vald)

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալգամաա» հոդվածին։