Վալենտինա Տոլկունովա
Վալենտինա Տոլկունովա (հուլիսի 12, 1946, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2010[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս երգչուհի, սոպրանո։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987)։
Վալենտինա Տոլկունովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Валентина Толкунова |
Ի ծնե անուն | Валентина Васильевна Толкунова |
Ծնվել է | հուլիսի 12, 1946 Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 22, 2010[1][2] (63 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և կրկնօրինակող |
Երգչաձայն | սոպրանո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1966-2010 |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1971) |
Կապված | ВИО-66 |
Պարգևներ | |
Կայք | valentinatolkunova.ru |
Ստորագրություն | |
Valentina Tolkunova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել18 տարեկանում Վալենտինա Տոլկունովան ընդունվել է Մոսկվայի արվեստի և մշակույթի պետական համալսարան։ 1966 թվականին դարձել է Յուրի Սաուլսկիի ջազ խմբի անդամ VIO-66, հանդես է եկել որպես սոլիստ և ջազ երգչուհի։ 1971 թվականին ավարտել է Գնեսինի անվան պետական երաժշտական քոլեջը և երգեր է ձայնագրել հեռուստաֆիլմերի համար։ 1972 թվականը Տոլկունովայի համար բեկումնային է լինում, Վլադիմիր Շաինսկու երգերի կատարումով սկիզբ է դրվում նրա ռադիո-հեռուստատեսային երգի կարիերային։ 1973 թվականին Տոլկունովան համագործակցում է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկի հետ, 1989 թվականին հիմնադրում և նախագահում է իր թատրոնը։ 30 տարիների ընթացքում թողարկում է շուրջ 13 ձայներիզներ։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել Խորհրդային պետություններում և 23 անգամ արժանացել է «Տարվա երգ» հեռուստատեսային մրցույթի մրցանակին[3][4]։
1975 թվականին «Հարսնացու հյուսիսից» երաժշտական-քնարական կատակերգությունում կատարում է «Пушинка белая (Ах, тополиный пух)» (Սպիտակ բմբուլ (Վախ, կաղամախի բմբուլ)) երգը[5]։
Հիվանդություն, մահը
խմբագրել2010 թվականի փետրվարի 16-ին բելառուսական Մոգիլև քաղաքում կայացած համերգից հետո Տոլկունովան տեղափոխվել է հիվանդանոց։ Երգչուհու մոտ բժիշկներն ավելի վաղ ախտորոշել էին կաթնագեղձի ուռուցք, որի մետաստազները տարածվել էին մինչև երիկամները, թոքերն ու գլխուղեղ։ Մարտի 22-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երգչուհին մահացել է գլխուղեղի ուռուցքից։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
- Լենինյան մրցանակի դափնեկիր
- Պատվավոր երկաթուղայինի կոչում
- ՌԴ պատվո շքանշան
- ՌԴ բարեկամության շքանշան
- Մոսկվայի «850-ամյա հիշատակի» մեդալ
- Իշխանուհի Օլգայի շքանշան
Դիսկոգրաֆիա
խմբագրել- 1972 - «Стою на полустаночке»;
- 1973 - «Во всём мне хочется дойти до самой сути»;
- 1974 - «Пушинка белая»;
- 1974 - «Год любви»;
- 1975 - «Комсомолу посвящается»;
- 1977 - «Носики-курносики»;
- 1982 - «Диалог у новогодней ёлки»;
- 1985 - «Если б не было войны» (двойной альбом);
- 1986 - «Разговор с женщиной» (двойной альбом);
- 1989 - «Серёжа»;
- 1992 - «Сорок пять»;
- 1995 - «Я не могу иначе»;
- 1997 - «Я деревенская»;
- 1997 - «Сон-трава»;
- 2002 - «Мой придуманный мужчина»;
- 2011 - «Как быть счастливой» (вышел уже после смерти певицы).
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Վասիլի Անդրևիչ Տոլկունովը, եղել է զինվորական[6][7])
- Մայրը՝ Եվգենիա Նիկոլաևնա Տոլկունովա (Սմիրնովա), (1925)[6]
- Պապը՝ Նիկոլայ Վասիլևիչ Սմիրնովը, եղել է բռնադատված և 17 տարի ապրել է ճամբարներում[6]
- Տատը՝ Անիսյա Նիկանորովնա Սմիրնովա (Ստրիժակ)[6]
Վալենտինա Տոլկունովան ամուսնացած է եղել 2 անգամ[8]
Առաջին ամուսինը եղել է Յուրի Սերգևիչ Սաուլսկին (1928-2003), կոմպոզիտոր, դիրիժոր։ Ամուսնացած են եղել 5 տարի։
1977 թվականին ամուսնացել է գրող, լրագրող Յուրի Նիկոլաևիչ Պապորովի հետ (1923-2010)։ Ունեն որդի՝ Նիկոլայ Պապորովը (10.10.1977 թվական[9]), ով Մոսկվայի երաժշտական թատրոնի նկարիչն է։
Յուրի Պապորովը մահացել է կնոջ մահից մեկ ու կես ամիս անց։
Երգչուհու կրտսեր եղբայրը՝ Սերգեյ Վասիլևիչ Տոլկունովը (1949 թվական, հուլիսի 6[10]) երգիչ է, ՌԴ վաստակավոր արտիստ, քրոջ հետ հանդես է եկել համերգներով։ Վալենտինա Տոլկունովայի անվան ժամանակակից արվեստի աջակցման բարեգործական հիմնադրամի նախագահն է։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.lenta.ru/news/2010/03/22/singer/
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ Russian Singing Legend Tolkunova Dies At 63
- ↑ Valentina Tolkunova profile (Russian)
- ↑ Валентина Толкунова. Тополиный пух
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Валентина Толкунова на Байкале хотела купить новый дом // KP.RU - Иркутск
- ↑ «События и концерты на 2011 год». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Толкунова Валентина Васильевна. Биографическая справка. РИА Новости, 22.03.2010.
- ↑ «Личная жизнь Валентины Толкуновой». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Толкунова Валентина». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Valentina Tolkunova: creativity and destiny
- Интервью с В. Толкуновой
- Valentina Tolkunova on YouTube
- Links to her CDs(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Տոլկունովա» հոդվածին։ |