Վալերիա Մացցա
Վալերիա Ռաքել Մացցա-Գրավիե (անգլ.՝ Valeria Raquel Mazza-Gravier, փետրվարի 17, 1972[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆոտոմոդել, հեռուստահաղորդավարուհի և գործարար կին։
Վալերիա Մացցա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | կաթոլիկություն[2] |
Մասնագիտություն | գործարար, մոդել և հեռուստահաղորդավարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | valeriamazza.com.ar |
Valeria Mazza Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎալերիա Ռաքել Մացցան ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Ռոսարիոյում (Սանտա-Ֆե, Արգենտինա)՝ Ռաուլ և Մոնիկա Մացցաների ընտանիքում։ Վալերիան ունի իտալական ծագում։
Մացցան բարձրագույն մանկավարժական կրթություն է ստացել. նա որոշել էր դառնալ հաշմանդամ երեխաների ուսուցչուհի։
Վալերիան ունի բաց գույնի մազեր և կապտականաչավուն աչքեր[4]։ Բացի իր մայրենի իսպաներենից, կարողանում է խոսել իտալերեն և անգլերեն։
1988 թվականին Վալերիային նկատել է ոճագետ Ռոբերտո Ջորդանոն, որը նրան առաջարկել է ֆոտոմոդելի աշխատանք, այդ տարվանից էլ սկսվել է նրա մոդելային կարիերան։
Մացցան աշխատել է որպես դերասանուհի, հաղորդավարուհի, ապրանքանիշի դեսպան[5][6]։ Որպես գործարար՝ Մացցան թողարկել է 3 օծանելիք, հիմնել իր սեփական ամսագիրը, ձեռնարկել ակնոցների արտադրություն և ստեղծել պրոդյուսերական ընկերություն[7][8]։ Տիրապետելով օկուպացիոն թերապիայի[9]/էրգոթերապիայի/ նրբություններին՝ նա զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, աշխատում Հատուկ օլիմպիադա կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Բուենոս Այրես նահանգի Պիլար քաղաքի Austral Hospital-ի մանկաբույժների միության հետ[10]։
Վալերիան աշխատել է հագուստի այնպիսի դիզայներների մոտ, ինչպիսիք են Ջաննի Վերսաչեն և Ռոբերտո Կավալին։
Մացցան մնում է առաջատար դեմք լատինաամերիկյան նորաձևության աշխարհում[5][11] և ճանաչվել է ամենանշանավոր մոդելն Արգենտինայի պատմության մեջ[12]։
Անձնական կյանք
խմբագրել1998 թվականի մայիսի 9-ին Ռետիրոյում Վալերիան ամուսնացել է գործարար Ալեխանդրո Գրավիեի հետ, հարսանիքին ներկա է եղել 1500 հոգի[13]։ Ամուսիններն ունեն 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ՝ Բալտազար Գրավիե (ծնված՝ մայիսի 29, 1999 թվական)[13], Տիցիանո Գրավիե (ծնված՝ մարտի 12, 2002 թվական)[14], Բենիսիո Գրավիե (ծնված՝ փետրվարի 23, 2005 թվական)[15] և Տայնա Գրավիե (ծնված՝ ապրիլի 22, 2008 թվական)[16]։ Նրանք բնակվում են Բուենոս Այրեսում[17]։ Զույգին է պատկանում «Ֆինկա Վալերիա» ամառանոցը Լա Բարրեում (Պունտա դել Էսթե, Ուրուգվայ), որտեղ յուրաքանչյուր ամառ կազմակերպում են երեկույթ հայտնի հյուրերի հետ[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.lanacion.com.ar/espectaculos/personajes/valeria-mazza-estar-con-el-papa-francisco-fue-un-privilegio-unico-nid1595711/#:~:text=Soy%20cat%C3%B3lica%2C%20creo%20en%20Dios,Me%20gusta%20transmitir%20ese%20mensaje.
- ↑ https://www.legislatura.gob.ar/posts/valeria-mazza-es-nueva-personalidad-destacada-de-la-ciudad.html
- ↑ Pearson, Jennifer (2013 թ․ օգոստոսի 9). «She's still got it! Former Sports Illustrated model Valeria Mazza, 41, slips into a string bikini as she enjoys a family holiday». The Daily Mail. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 Pajares, Diego (2013 թ․ հոկտեմբերի 20). «Valeria Mazza: "Me gustaría conducir un 'reality'"». El Comercio. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Errázuriz L., María José (2013 թ․ մարտի 28). «Valeria Mazza: La top model invita a las mujeres a envejecer con dignidad». Emol. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Valeria Mazza presentó su perfume con un sensual video». Infobae.com. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Registran la productora de la modelo Valeria Mazza por presunta estafa». El País. 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Lerer, Diego (2011 թ․ փետրվարի 20). «Valeria Mazza: veinteañera». Clarín. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Cortázar, Beatriz (2013 թ․ հուլիսի 3). «Valeria Mazza: "Mi primer amor es la solidaridad infantil"». ABC. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Monroy, Erika (2013 թ․ նոյեմբերի 4). «Valeria Mazza revela sus secretos para estar a la moda». El Universal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Ventura, Any (2006 թ․ նոյեմբերի 16). «Simplemente Valeria». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 13,0 13,1 «Valeria Mazza, flamante mamá». Clarín. 1999 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Valeria Mazza fue mamá de Tiziano». Los Andes. 2002 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Mariño, Valeria (March 2005). «Valeria Mazza». Para Ti. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Valeria Mazza presentó a su hija Taina». Diario Uno. 2008 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Valeria Mazza en Chile: Conoce más a fondo a la supermodelo». Terra Chile. Terra Networks. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Valeria Mazza y Alejandro Gravier, anfitriones de la fiesta más esperada». La Nación. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Մացցա» հոդվածին։ |