Վալերի Պոպկով
Վալերի Պոպկով Իվանովիչ (ռուս.՝ Валерий Иванович Попков, փետրվարի 3 (16), 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էլեկտրատեխնիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։
Վալերի Պոպկով Валерий Попков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1908 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1984 (76 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստուտը (1930)։ 1943 թվականից աշխատել է Գ․ Մ․ Կրժիժանովսկու անվան էներգետիկական ինստում։ Աշխատությունները վերաբերում են բարձր լարումների տեխնիկային, գազերում բարձր լարումների դեպքում էլեկտրական պարպմանը, ուժեղ էլեկտրական դաշտերի տեսությանը, հեռավոր էլեկտրահաղոնը։ ՀԽՍՀ ԳԱ բարձր լարման տեխնիկաները լաբորատորիայի աշխատակիցների հետ համատեղ կատարել է 330 կվ լարման փոփոխական հոսանքի պսակաձև պարպման հետազոտություններ։
Պարգևներ
խմբագրելՊ․ Ն․ Յաբլոչկովի անվան մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 379)։ |