Էվալդս Վալտերս
Էվալդս Վալտերս (լատիշ․՝ Ēvalds Valters, ապրիլի 2, 1894[1], Alejas, Goldingen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1994[1], Ռիգա, Լատվիա), կինոյի և թատրոնի լատիշ դերասան։
Էվալդս Վալտերս լատիշ․՝ Ēvalds Valters | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1894[1] |
Ծննդավայր | Alejas, Goldingen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1994[1] (100 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Գերեզման | Brothers' Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
1981 թվականին ստացել է «Խորհրդային Լատվիայի ժողովրդական արտիստ»-ի կոչում։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1894 թվականի ապրիլի 2-ին։ Հայրը՝ Միկելիա Շենբերգը եղել է անտառապահ, իսկ մայրը՝ ագարակատեր։
1897 թվականին՝ Վալտերսի հոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Կուլդիգա։ Կուլդիգայում Վալտերսը հաճախել է դպրոց, և ստացել 6-ամյա կրթություն։
Դպրոցն ավարտելուց հետո Էվալդս Վալտեսրը աշխատել է «Վուլկան» գործարանում։
1923-1928 թվականներին Վալտերսը եղել է Լիպայկյան թատրոնի դերասան։ 1981 թվականին Վալտերսը ստացել է «Խորհրդային Լատվիայի ժողովրդական արտիստի» կոչում։
1988 թվականի հոկտեմբերի 8-ին Էվալդս Վալտերսը բացել է Լատվիայի ազգային ռազմաճակատը[2]։
Վախճանվել է 1994 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 100 տարեկան հասակում։
Թատերական աշխատանք
խմբագրել1917-1991 թվականներին Էվալդս Վալտերսը խաղացել է 300 դերեր։
- Լիեպայկյան թատրոն - 1923-1928
- Դայլես թատրոն - 1928-1929
- Լիեպայկյան թատրոն - 1930-1931
- Ազգային թատրոն - 1932-1933
- Լիեպայկյան թատրոն - 1934-1938
- Դայլես թատրոն - 1941-1991
Գրականություն
խմբագրել- 100 Latvijas personību sast. Pēteris Apinis. — Rīga : Nacionālais apgāds : Latvijas Avīze, 2006. — 227 Стр. ISBN 9984-262-69-3
- Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 214. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Vera Gribaca-Valtere, Mudite Sneidere Evalds Valters: 1894—1994. — R. «Jumava». 2006. ISBN 9984-38-056-4