Վախթանգ VI
Վախթանգ VI (վրաց.՝ ვახტანგ VI, սեպտեմբերի 15, 1675 կամ 1675[1], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - մարտի 26, 1737 կամ 1737[1], Աստրախան, Ռուսական կայսրություն), Քարթլիի փոխարքա (1703-1714), ապա թագավոր (1716-1724)ː
Վախթանգ VI վրաց.՝ ვახტანგ VI | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1675 կամ 1675[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն |
Մահացել է | մարտի 26, 1737 կամ 1737[1] |
Մահվան վայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Աստրախան և Cathedral of the Dormition |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրոն | սուննի իսլամ, ուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | բանաստեղծ և պատմաբան |
Ամուսին | Rusudan of Circassia? |
Ծնողներ | հայր՝ Levan of Kartli?, մայր՝ princess Tuta Gurieli?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Բաքար III, Թամար Բագրատիոնի, Վախուշտի Բագրատիոնի, Prince George of Kartli?, Princess Ana of Kartli?, Princess Tuta of Kartli? և Prince Paata of Kartli? |
Ստորագրություն | |
Vakhtang VI Վիքիպահեստում |
Պայքարել է կենտրոնական իշխանության ուժեղացման համարː Փորձել է վերացնել երկրում արմատացած իրանաղզլբաշական կարգերը, վերականգնել վրացական ազգային կարգն ու սովորույթները, զարկ է տվել գյուղատնտեսության զարգացմանը, առևտրական ճանապարհների կառուցմանը, սահմանել պետական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնք իրենց արտահայտությունն են գտել նրա կազմած «Դաստուրլամալի»-ում (պետական կառավարման վերաբերյալ կարգադրությունների ու հրահանգների ժողովածու)ː Նա կազմել է նաև վրացական ֆեոդալական իրավունքի օրենսգիրք (Վախթանգի օրենքներ)ː
Նրա նախաձեռնությամբ 1709 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է վրացական առաջին տպարանը, որտեղ 1712 թվականին առաջին անգամ տպագրվել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»՝ Վախթանգ VI-ի գիտական մեկնաբանություններովː Նրա օրոք մեծ աշխատանք է տարվել վրացական տարեգրությունների խմբագրման ու կազմման (կազմել է նոր «Քարթլիս ցխովրեբան») ուղղությամբː Արտաքին քաղաքականության ասպարեզում Վախթանգ VI-ը կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը, կապ հաստատել Պետրոս I-ի հետ, որը խոստացել էր կազմակերպել հայ-վրացական պետություն՝ Ռուսաստանի հովանու ներքոː 1722 թվականի գարնանն ու ամռանը Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վախթանգ VI-ի հետ Գանձակում և Թիֆլիսում, ստեղծվել է հայ-վրացական զինակցությունː
1722 թվականի սեպտեմբերի 22-ին Գանձակի մոտ համախմբվել է Վախթանգ VI-ի 30 հազարանոց և Եսայի կաթողիկոսի 10 հազարանոց «ընտիր և սպառազեն» զորքըː Նրանք սպասում էին ռուսական զորքերին, որոնք 1722 թվականի օգոստոսին արդեն մտել էին Դերբենդ և պատրաստվում էին շարունակել արշավանքը Իրանի Կասպյան ծովեզերքը գրավելու համարː Սակայն ռուսական զորքի հետ հանդիպումը տեղի չունեցավ՝ ռուսական արշավանքի անսպասելի ընդհատման պատճառովː
Շահ Թահմազ II-ը Վախթանգ VI-ին մեղադրեց պետական դավաճանության մեջ և 1722 թվականի վերջին զրկեց նրան Քարթլիի վալիի և Անդրկովկասում իրանական զորքերի ընդհանուր զորահրամանատարի իրավունքներիցː Վախթանգ VI-ը ստիպված թողեց Վրաստանը և ընտանիքով ու մեծ շքախմբով (1200 մարդ) անցավ Ռուսաստանː Գրել է բանաստեղծություններ, եղել է թարգմանիչ և բառարանագիրː Մահացել է Աստրախանումː
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |