Վահագն Ալեքսանյան
Վահագն Հովիկի Ալեքսանյան (օգոստոսի 4, 1993[1], Իջևան, Հայաստան[1]), հայ արաբագետ, կուսակցական, քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՔՊ վարչության փոխնախագահ, Հայաստանի 7-րդ («Իմ քայլը» դաշինքից) և 8-րդ («ՔՊ» կուսակցությունից) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր։
Վահագն Ալեքսանյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
Օգոստոսի 2, 2021 - ներկա | ||||
| ||||
Նոյեմբերի 29, 2022 - ներկա | ||||
| ||||
Ապրիլի 6, 2021 - Օգոստոսի 2, 2021 | ||||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | |||
Կրթություն՝ | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ | |||
Մասնագիտություն՝ | Արաբագետ | |||
Գործունեություն՝ | ՀՀ պետական և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | օգոստոսի 4, 1993 թվական | |||
Ծննդավայր | Իջևան, Հայաստան | |||
Քաղաքացիություն | ![]() |
2014-2016 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է զինվորագրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ունի սերժանտ զինվորական կոչում։
Կրթություն
խմբագրելԱվարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցը։
2017-2018 թվականներին մասնակցել է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)։
2019 թվականին ավարտել է Երևանի Պետեկան Համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ու ստացել արաբագետի որակավորումը։
Կուսակցական գործունեություն
խմբագրել2019-2021 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2021 թվականից կատարել է այդ աշխատանքը հասարակական հիմունքներով։
2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է Վարչության անդամ, ապա՝ Վարչության փոխնախագահ։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
խմբագրել2021 թվականի ապրիլի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[3][4]։ Եղել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Հանդիսանում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2018 թվականին Վահագն Ալեքսանյանը որպես մենեջեր աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում[5]։
Քննադատական և հանրահռչակված միջադեպեր
խմբագրելՎահագն Ալեքսանյանի անունը հանրությանը առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա իր կուսակից, ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին համեմատեց «Նիկոլի ուսապարկի» հետ[6][7]։ Իսկ պատգամավոր դառնալուց հետո Վահագն Ալեքսանյանը լայնորեն լուսաբանվեց խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորին ոտքով հարվածելուց հետո[8][9]։
2021 թվականի օգոստոսի 25-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նիստի ընթացքում խորհրդարանի դահլիճում իր կուսակիցների հետ հարձակվել է ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի վրա և ոտքով հարվածել նրան[10][11][12]։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի Գագիկ Ծառուկյանը մարզերի բնակիչների համար բարեգործական միջոցառման շրջանակներում մեծ քանակությամբ ալյուր ու այլ սննունդ է ուղարկել մարզեր, կուսակցության երիտասարդ աջակից Վահագն Ալեքսանյանն ու իր մի քանի ընկերները իրենց համակարգողի հետ յուրացրել են գյուղացիների համար նախատեսված մեկ բեռնատար ալյուրը[13][14]։
Այլ տեղեկություններ
խմբագրել2014-2016 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է զինվորագրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ունի սերժանտ զինվորական կոչում։
2018 թվականին Վահագն Ալեքսանյանն աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում որպես մենեջեր[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1427&lang=eng
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Parliament Monitoring - Ալեքսանյան Վահագն Հովիկի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Իմ Քայլը» դաշինքի համապետական ցուցակը․ ԱԺ 2018 | GEOPOLITICS.AM». Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2018-ին «Nacho Apart Hotel» հյուրանոցի մենեջերն էր․ «Ժողովուրդ»».
- ↑ «ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ». news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Նիկոլի ուսապարկը՝ «Իմ քայլի» ինտելեկտուալ չափման միավոր». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 11. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել է ընդդիմադիր Վահե Հակոբյանին (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Վահագն Ալեքսանյանը ոտքով խփեց Վահե Հակոբյանին. հարվածեցին նաեւ Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը». news.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Վահագն Ալեքսանյանը հարվածեց Վահե Հակոբյանին, ԱԺ դահլիճում ծեծկռտուք սկսվեց» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․02․2023 թվականին)։
- ↑ «Փաշինյանը, ժպիտը դեմքին, հետևում էր պատգամավորների ծեծկռտուքին.» հոդված yerkirmedia.am կայքում, (արխիվացված 05․02․2023 թվականին)։
- ↑ «Ծեծկռտուքի ժամանակ Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին» հոդված kentron.am կայքում, (արխիվացված 05․02․2023 թվականին)։
- ↑ «Ով է ագրեսիվ ելույթներ ունեցող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. նա կրկին ցուցակում է» հոդված armlur.am կայքում, (արխիվացված 05․02․2023 թվականին)։
- ↑ «Ուսապարկ Վահագն Ալեքսանյանը եւ իր ընկերները ալյուր էին գողացել Ծառուկյանից» հոդված news.am կայքում, (արխիվացված 05․02․2023 թվականին)։
- ↑ «Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2018-ին «Nacho Apart Hotel» հյուրանոցի մենեջերն էր», (արխիվացված 06․02․2023 թվականին)։