Վահագն Թևոսյան

հայ լրագրող

Վահագն Գոռի Թևոսյան (մարտի 22, 1978(1978-03-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, սցենարիստ, պրոդյուսեր, մեդիափորձագետ։ Հայաստանի ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ (կասեցրել է անդամությունը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրվելուց հետո)։[1][2]։

Վահագն Թևոսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր մարտի 22, 1978(1978-03-22) (46 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն

խմբագրել

1999-2001 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1998-2004 թվականներին որպես լրագրող աշխատել է նախ «Օրագիր», ապա «Հայկական ժամանակ» օրաթերթերում[3]։

2004-2008 թվականներին զբաղվել է հասարակական գործունեությամբ։

2008-2011թվականներին եղել է Ռադիո Հայ ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրենը, վարել է հարցազրույցներ և հաղորդումներ։

2011-2015 թվականներին եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդումների խմբագիր, իսկ 2015-2017 թվականներին նույն պաշտոնը զբաղեցրել է «Արարատ» հեռուստաընկերությունում։

2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամսիներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն[4][5]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Իմ քայլը դաշինքի համապետական ցուցակով[1]։ Զբաղվել է հիմնականում մեդիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություններով, համահեղինակել է Կինեմատոգրաֆիայի մասին և Տեսալսողական մեդիայի մասին օրենքները, ղեկավարել է ԱԺ Մեդիայի և տեղեկատվության ենթահանձնաժողովը։

2021թ․ վայր է դրել պատգամավորական մանդատը և ընտրվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. «Վահագն Գոռի Թեւոսյան, ԱԺ պաշտոնական կայքում».
  3. «Վահագն Թևոսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  4. «Հանրայինի լրատվական բաժնի նոր ղեկավարը պատրաստվում է լուրերը դարձնել ավելի դինամիկ ու նվազ պաշտոնական».
  5. «Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.