Վահագն Հովակիմյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահագն Հովակիմյան (հունիսի 30, 1974(1974-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1] (2019 հունվար-2021 օգոստոս)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2021 օգոստոս-2022 հոկտեմբեր)։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Վահագն Հովակիմյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2021 օգոստոսի 2 - 2022 հոկտեմբերի 11
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
 2022 հոկտեմբերի 12
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան, Մովսես Խորենացու անվան համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 30, 1974(1974-06-30) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

1991 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը։ 1991-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղից հեռացվել է և այդպես էլ չի ավարտել համալսարանական կրթությունը[2][3]։ 1993-1995 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։ 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 2021 թվականին ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա բաժինը։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1998-2013 թվականներին լրագրողական աշխատանքներ է կատարել «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։

2014-2016 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում[4]։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[5]։ Հոկտեմբերի 10-ին հրաժարվել է մանդատից[6]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2022 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։

Կուսակցական գործունեություն

խմբագրել

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[7][8][9][10][11][12]։

2022 թվականին ԿԸՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, դադարեցրել է անդամակցությանը ՔՊ-ին։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. «Վահագն Հովակիմյանը հեռացվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից և այդպես էլ չի ավարտել համալսարանը». www.7or.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Վահագն Հովակիմյանը հեռացվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից և այդպես էլ չի ավարտել համալսարանը․ Վահագն Վարագյան». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 «Վահագն Հովակիմյան, Քաղաքացիական Պայմանագիր».
  5. «Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները».
  6. «Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից».
  7. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  9. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  10. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  11. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  12. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը