Վահագն Հովնանյան
Վահագն Ստեփանի Հովնանյան (փետրվարի 16, 1932[1], Քիրքուք, Իրաք - օգոստոսի 31, 2015, Երևան, Հայաստան[2]), հայազգի ամերիկացի գործարար, ով զբաղվել է շինարարությամբ և անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելով[3][4], գործարար, ձեռնարկատեր Ժիրայր և ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանների եղբայրը։
Վահագն Ստեփանի Հովնանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1932 |
Ծննդավայր | Քիրքուք, Իրաք |
Մահացել է | օգոստոսի 31 , 2015 (83 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Աշխատանք | Գործարար |
Ամուսին | Հասմիկ Բաղդոյան-Հովնանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Շանթ Հովնանյան, Նինա Հովնանյան |
Կայք | vahakni.com |
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելՎահագն Հովնանյանը 1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։
Բիզնես գործունեություն
խմբագրել1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ "V.S. Hovnanian Group", "Adelfia Water Company", "Adelfia Sewer Company", "Hovnanian Realty", "Clear Title Agency" և "Grandview Cable"։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի[3]։
Բիզնես գործունեությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանի Հանրապետությունում Վահագն Հովնանյանը հիմնադրել է «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունները[3]։
1998 թվականին Երևանում հիմնադրել է Վահագնի թաղամասը, որտեղ կառուցել է առանձնատներ և զբաղվել դրանց վաճառքով[3][5]։
2001 թվականի մայիսին ստեղծել է «Հայկական տուրիզմի զարգացման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀՏԶԳ)[3]։
Հասարակական գործունեություն
խմբագրել1960-ականներին Հովնանյանը 4 տարի եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սրբոց Վարդանանց Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի, և մի խումբ անձանց հետ 1976 թվականին Նյու Ջերսի նահանգում հիմնել է հայկական դպրոց, որը նախ գործել է Սրբոց Վարդանանց եկեղեցում, ապա փոխադրվել է Նյու Միլֆորդ քաղաք։ Դպրոցը 1980-ական թվականներին վերանվանվել է «Հովնանեան վարժարան»։ Վահագն Հովնանյանը եղել է դպրոցի հոգաբարձության անփոփոխ ատենապետը մինչև 2000 թվականի կեսերը[3]։
Եղել է Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ[4]։
2000 թվականին Հայաստանում հիմնել են «Սայաթ-Նովայի անվան», 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները[3][6][7]։
Հիմնադրել է Հայաստանի Գոլֆի ազգային ասոցիացիաՆ և դարձել վերջինի նախագահը[8]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր կոչում 1969 թվականին։
- Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
- Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ
- «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ
- «Մարդասիրական» (1998, Նյու Յորք) մրցանակ[9]
- Գյումրու պատվավոր քաղաքացի[10], 2004
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=11772
- ↑ Մահացել է բարերար Վահագն Հովնանյանը։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Մահացել է Վահագն Հովնանյանը» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
- ↑ 4,0 4,1 «Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հրեշտակս, մի վախնար. ես չեմ մեռնի, ես երկար կապրիմ. Վահագն Հովնանյան (մաս առաջին)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Ո՜հ, աս զրույցն իմ դատավարության կնմանի. Վահագն Հովնանյան (երկրորդ մաս)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Վահագն Հովնանյան. կյանքը մարտահրավեր է... Don’t give up!» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
- ↑ Վահագն Ս. Հովնանյան(չաշխատող հղում)
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամ
- Վահագն Հովնանյան. Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ և գործարար
- Գոլֆն օգնում է մարդկանց շփվել և բիզնես անել. Վահագն Հովնանյան(չաշխատող հղում)
- ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ.-ՊԻՏԻ ԱՊՐԵՍ, ՈՐ ԱՊՐԵՑՆԵՍ
- Philanthropist Vahak Hovnanian Passes Away at Age 83 Արխիվացված 2015-09-12 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Հովնանյան» հոդվածին։ |